«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկածները քաղաքացուն դարձրին տուգանքի մատերիալ․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Փելա սարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. իշխանության ներկայացուցիչները պետք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից
17
«Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը Նայեք շան բունն ու մեր պոստը. կյանքը՝ նոր հայկական դիրքերում. Տեսանյութ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ Փաշինյանը համաձա՞յն է, որ Իրանն ու Հայաստանը համատեղ զբաղվել են նարկոթրաֆիկով. Տեսանյութ «Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը»․ Պուտինը՝ ԼՂ հակամարտության մասին. Տեսանյութ Ադրբեջանական կողմը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան Դեպի բռնապետություն. հետընթաց իրավունքներից. Պանելային քննարկում. Տեսանյութ Le Point. «Դանդաղ քայլ, տատանվող խոսք». արդյո՞ք ամերիկացիները ճշմարտություն են ասում Էրդողանի հիվանդության մասին Սահմանին իրադրությունն այս պահին հանգիստ է, հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ԱՀ ՊՆ Առաջին կադրերը Ստեփանակերտի հոսպիտալից. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Մահացել է Վանո Սիրադեղյանը «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկածները քաղաքացուն դարձրին տուգանքի մատերիալ․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Գորիսում Փաշինյանին քննադատողին փռել են ասֆալտին ՀՔԾ–ն թույլ չի տվել Սեյրան Օհանյանին մեկնել ՌԴ՝ ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին Փելա սարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար Տապալված իշխանությունը տապալումների է գնում բոլոր ոլորտներում Բալիում երկրաշարժի հետեւանքով երեք մարդ է զոհվել Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից. Վահե Հովհաննիսյան Հայաստանի ինը համայնքներում վաղը ՏԻՄ ընտրություններ են. այսօր լռության օր է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները «Մեր հիմնական խնդիրն այն էր, որ չունեինք (հիմա էլ չունենք) պատկերացում, թե քաղաքական քարտեզն իրենից ինչ է ներկայացնում». Ստեփան Դանիելյան «Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը Վլադիմիր Պուտինի դուստրը ելույթ է ունեցել Եվրասիական կանանց ֆորումում Հրաչը լավ աներձագ է, թող լինի պատգամավոր, Վահանը լավ առաքիչ է, թող լինի նախարար Ավելի շատ մեկնել են Հայաստանից, քան վերադարձել Խոշոր ավտովթար՝ Երևանում. կամազը կողաշրջվել և փակել է ճանապարհը «15 տարի առանց Թութուշ, 17 օր առանց Հայկո»․ Արմեն Պետրոսյանը կիսվել է արխիվային լուսանկարով «Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների․ ՊԲ հրամանատարն այցելել է նրանց 740.000 դրամ Աննա Հակոբյանի նոր հեռախոսի համար. Լուսանկար Հայը ստիպում է Սյունիքով անցնող բեռնատարից պոկել թուրքական դրոշը.Տեսանյութ Կորոնավիրուսով վարակման 1863 և մահվան 41 նոր դեպք Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. իշխանության ներկայացուցիչները պետք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից «Զոհվելուց հետո Վահանի զինգրքույկի մեջ փոքր խաչ էին գտել». Արամ Գևորգյան «Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»․ Լուսինե Թովմասյան Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է նույն անձը Սկանդալ. Սլովենիայի վարչապետը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանել է «Սորոսի տիկնիկներ» Սահմանային իր սադրանքներով Ադրբեջանը ցանկանում է ստանալ պատերազմը դադարեցնելու «վճարը»՝ մուտք ունենալ հայաստանյան հաղորդակցություններին Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է Լարիսա Գուզեեւայի թոքերի ախտահարումը հասել է 65%-ի Մսի արտադրության ծավալները նվազել են, գինը՝ բարձրացել Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել և դեղորայք ընդունել Պետական հիմնարկների փողերի մասին ինֆորմացիան որոշել են «փակել» Սոցցանցերում առկա լուրերը, թե Հարավ գյուղին հարակից դիրքերը գնդակոծվում են, չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ Նայեք շան բունն ու մեր պոստը. կյանքը՝ նոր հայկական դիրքերում. Տեսանյութ Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է Ինչպես Փաշինյանն է ասում՝ «պլյուս-մինուս 700» քովիդով մահացածները եղանակ չեն փոխում Եթե Փաշինյանը իրեն մեղավոր է համարում, ուրեմն պետք է պատժվի դրա համար. Արթուր Ղազինյան. Տեսանյութ Հայկ Մարությանը պետք է գա խորհրդարան. պատգամավորները որոշում ունեն Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել Ապօրինի որդեգրումների գործով Քննչական կոմիտեն որոշում ունի Արարատի և Լոռու մարզերում գազանջատումներ կլինեն Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը մինչ օրս չի ձեւավորվում Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների վստահությունը նվազել է

Աննա Դանիբեկյանը հետաձգեց գործը կասեցնելու միջնորդության քննարկումը․ դատավորին նորից ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
 
Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ի պատասխան իր դիմումի՝ ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ անձեռնմխելիության հարցով որևէ սուբյեկտի կողմից ՍԴ դիմում չի ներկայացվել։ Բացի այդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է դատարանին, որ այս պահին ՍԴ-ում վիճարկում են միայն ՀՀ ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ ընդունված որոշումը։
 
Այնուհետև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռնմխելիության չհաղթահարված լինելու հիմքով՝ մինչև ԱԺ համաձայնություն ստանալը կամ նրա՝ պատգամավորական մանդատի ավարտը, կամ դիմել ՍԴ։ Խուդոյանն առաջարկեց քննարկել այդ միջնորդությունը Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նախորդ դատական նիստում ներկայացված միջնորդության հետ։
 
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ նշելով, որ պաշտպանական կողմը շահագրգիռ չէ սույն գործի նորմալ ընթացքի կապակցությամբ։ Ըստ Բաղդասարյանի՝ «ներկայացված միջնորդությունն ակնհայտ անհիմն է, դրա մեկնաբանությունները հակասում են քրեական դատավարության գիտությանը, պաշտպանության մեկնաբանությունը հակասում է իրավունքին և կրթությանը»։ Բաղդասարյանը նաև Դանիբեկյանին «դաս տվեց», նշելով, որ պատգամավորի անձեռնմխելիության հետ կապված դատավորն այս պահին որևէ լիազորություն չունի և չի կարող դիմել ՍԴ։
 
Իր հերթին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 2018 թվականի օգոստոսին հենց այդ նույն դահլիճում իրեն կալանավորելու որոշում է կայացվել։ «Առաջին իսկ նիստից մենք բարձրաձայնեցինք 300.1 հոդվածի իրավական որոշակիության հարցը: Կալանքի մնացած բոլոր որոշումները եղել են առաջին կալանավորման երկարացում: Մոտ երկու տարի բանտում անցկացրեցի միայն այն պատճառով, որ դատախազությունը համառորեն չէր ուզում ընդունել հոդվածի իրավական որոշակիության խնդիրը: Չնայած նրան, որ բերվում էին Հայաստանի և արտերկրի բոլոր հեղինակավոր մասնագետների միանման եզրակացությունները»,-ընդգծեց նախագահը:
 
Նա հիշեցրեց նաև ՄԻԵԴ-ի որոշումը, որտեղ կասկածի տակ էին առել թարգմանության ճիշտ լինելը։ «Պատկերացրեք, ինչ աստիճանի է եղել այդ հոդվածի ձևակերպման հիմարությունը, որ նրանք, չհասկանալով, մտածել են՝ թե թարգմանության խնդիր է։ Այսքանից հետո խոսել ինչ-որ գիտելիքների և կրթվածության մասին, ուղղակի ամոթ է»,-ասաց Ռ․ Քոչարյանը։ Նա ավելացրեց, որ ամեն կատարվածի համար պատասխանատուն դատախազությունն է, որը մինչ այս պահը ներողություն չի խնդրել իրենից՝ հակասահմանադրական հոդվածով կալանքի տակ պահելու համար։
 
Կողմերին լսելուց հետո Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել միջնորդությունների քննարկումը Սահմանադրական դատարանում պատգամավորների մեկ հինգերորդի բողոքի պատճառով։ Նշենք, որ ՍԴ-ն դեռ վարույթ չի ընդունել այդ դիմումը:
 
Դատարանի որոշումը լսելուց հետո Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ դատավորը խուսափում է արդարադատություն իրականացնելուց, իսկ նրա անկողմնակալությունն ու դատավորի իրավական հմտությունները կասկածի տեղիք են տալիս։ Պաշտպանը հայտարարեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ունի, որը պետք է գրավոր ներկայացնի, բայց այն պատրաստելու համար ժամանակ է պետք, ուստի խնդրեց հետաձգել այսօրվա դատական նիստը։ Սակայն դատավորը հարկ չհամարեց հետաձգել նիստը։ Իր խոսքից հետո Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը, և դատավորն ստիպված էր հետաձգել նիստը։ Դատախազ Բաղդասարյանը միջնորդեց պաշտպան Ալեքսանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա։
 
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին, ժամը 13։00-ին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan