Հարված ստացա ոտքերիս, ճակատիս, պատռվել է վերնաշապիկս. սա պետք է ընդունվի որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում. Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկի մասին (տեսանյութ)
Դիտել նաև
Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին (տասենյութ)
Գիտեմ՝ ինչ եմ ասել և երբեք չեմ կեղծել ինչ-որ բան. Արծվիկ Մինասյանն արձագանքել է հայտարարություններին
Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
«Նիկոլյան Հայաստանի ստախոս արդարադատության նախարարը». պահեստազորի զինծառայողների նախաձեռնության հայտարարությունը
Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ դահլիճում, հանցագործություն է՝ կազմակերպված Նիկոլ Փաշինյանի կողմից և ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի անմիջական ներգրավմամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:
«Նա կատարել է կոնկրետ հանցագործություն, և սա պետք է ընդունվի որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում: Անվտանգության աշխատակիցները, անհամաչափ ուժ կիրառելով, անվայելուչ պահվածքով փորձում էին պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից հանել: Ես ընդդիմացա, նրանք ոչ միայն չդադարեցին, այլև հարձակվեցին ինձ վրա: Պատռվել է վերնաշապիկս, հարված ստացա ոտքերիս, ճակատիս, սրանք վկայում են, որ գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
՝