Երևանում Nissan-ը Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. կա վիրավոր
Դիտել նաև
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել
Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ
Բաքվում ոստիկանությունը ցրել է կեղծ ընտրությունների դեմ ցույցը
Որ լրահոսում մի օր «կրիմինալ» տեղեկություն չլինի, հենց դա կդիտվի արտառոց․ «Փաստ»
Ինչու են ոստիկանության ոչ բոլոր աշխատակիցները պարգևավճար ստացել
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 21-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Կարեն Պետրոսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև՝ երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր Երվանդ Ներսիսյանը, ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։