Այսօր կկայանա ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հանդիպումը

Դիտել նաև
ArmLur.am-ի տեղեկություններով այսօր ժամը 16.00-ին նախատեսված է հանդիպում ԱԺ ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև: Բանն այն է, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պայմանավորվել են խորհրդարանում փակ քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» դաշինքն ավելի առաջարկել էր Ազգային ժողովում քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները: