Քոչարյանը և Սփյուռքը կարող են խանգարել «երկխոսությանը», իսկ գործընթացը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ. Էրդողանի ANADOLU-ն զգուշացնում և տեղեկացնում է Փաշինյանին Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին Ռուսական դիվանագիտությունը շարունակում է քանդել «Փաշինյանի և Ալիևի իդիլիան» Ղարաբաղի ապագայի հարցում. Տեսանյութ
22
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում միկոնոսյան զվարճանքների ու ասֆալտի տենդերների հարցում. Տեսանյութ Նույնիսկ Հայաստանի հիվանդանոցներում անկանխիկ վճարումները չեն ընդունվում, ո՞նց եք ողջ տնտեսությունը անկանխիկ դարձնելու Նիկոլ Փաշինյանը վթարի ենթարկեց Արցախի նավը, հիմա նույնն անում է Հայաստանի հետ․ իշխանափոխությունն այլընտրանք չունի․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ահա, սրանք են «նոր»Հայաստանի արժեհամակարգի գլխավոր «հերոսները». Տեսանյութ Զասը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը Իրականում նախարարները ենթարկվում են քաղաքական թրաֆիքինգի. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Թուրքիան Հայաստանի հետ բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Փաշինյանի իշխանությունը քաղաքական տոտալիտար աղանդ է. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Հայաստանի հետ հաջորդ հանդիպմանը փոխադարձ վստահությունը մեծացնող քայլերը կքննարկվեն. Չավուշօղլու Պատերազմ Արցախում
Հետաքրքիր զարգացումներ ԱԺ-ում Ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը մխրճվում սառցե լողավազանի մեջ. Լուսանկար, տեսանյութ Վահագն Ալեքսանյանն ասում է՝ Ալենին մարմնավաճառ եմ ասել 18-19 տարեկանում. Արմեն Գրիգորյան Հայաստանում 2021 կատարված խաղադրույքները՝ $6,6մլդ Հայաստանում օրինակա՞ն է դատարան շրջափակելը կամ դատավորին պատուհանից ցած նետելը․ Աննա Մկրտչյան ՔՊ ՄԻՊ թեկնածուի ելույթի տեքստը Արման Թաթոյանի 2016 թվականի ելույթից էր վերցված Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ Վարչական դատարանում ավագանու շահերը ներկայացնելու համար լիազոր ներկայացուցիչ ընտրելու օրակարգով 2021թ Հայաստանում կատարվել է 3.2 տրիլիոն դրամ խաղադրույք. Իրականում այս թվերը ողբերգական են և խոսում են բնակչության համատարած հուսալքության մասին Ղազախական հակահեղափոխությունն ու հայկական հեղափոխությունը. Տեսանյութ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն կոռուպցիոն ռիսկ չի՞ տեսնում միկոնոսյան զվարճանքների ու ասֆալտի տենդերների հարցում. Տեսանյութ Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է Պատրա՞ստ եք պաշտպանել նախարարներին, որոնք թրաֆիկինգի զոհ են. Գեղամ Նազարյանը՝ ՄԻՊ թեկնածուին. Տեսանյութ «Храч»-ը` հայաստանյան Ստեփ(քայլ)մեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմ. Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը Միխայիլ Գորբաչովը, առաջինն էր, որը երբևէ որևէ առնչություն չէր ունեցել որևէ ուժային կառույցի հետ. ու նա էլ դարձավ ԽՍՀՄ վերջին ղեկավարը «Երկու ադրբեջանցի են նստել տաքսի, վարորդն ասել է՝ ձեզ չեմ տեղափոխում». Արթուր Ղազարյան Լրագրողական համայնքը իր մեջ պետք է սկզբունքային որոշում կայացնի ու իր նկատմամբ նման պահվածքին ի պատասխան, արձագանքի սկզբունքային պահվածքով 1999 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը անհայտ շրջանակների պատվերով արշավ է սկսում հիմնական ֆավորիտ Վազգեն Սարգսյանի դեմ Հունական երեք քաղաքների քաղաքապետարանների շենքերը լուսավորվել են հայոց եռագույնով 1993-ին Միրշտայմերը Ուկրաինայի միջուկային զինանոցի Ռուսաստանին հանձնելու պայմանագրին հակառակորդն էր. Ինչու՞. Լուսանկար ՀԺՄ–ն իշխանություններից պահանջում է կարգի հրավիրել թիմակից խոսափողներին և կանխել քաղաքակրթության դեգրադացիան երկրում․ հայտարարություն Ինչպե՞ս անվանել այն մարդկանց, ովքեր մեր ազգաբնակչությանը կերակրում են Perfect TV-ով․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ Տեղի ունեցածը գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է Գյումրիում հոտի տարածման պատճառը ՀԺՄ–ն իշխանություններից պահանջում է կարգի հրավիրել թիմակից խոսափողներին և կանխել քաղաքակրթության դեգրադացիան երկրում․ հայտարարություն «Ալեն Սիմոնյանին մարմնավաճառ անվանած մարդն այսօր նրան դիմում է՝ ԱԺ մեծարգո նախագահ». Ագնեսա Խամոյան. Տեսանյութ Ցավոք այսօր միայն ստամոքսներով են դատում այսօրվա իշխանություններին․ Տիգրան Քոչարյան. Տեսանյութ Խայտառակություն է, որ պատգամավորը լրագրողների մասին խոսելիս օգտագործում է նման բառամթերք․ Վարդևանյան. Տեսանյութ Պատերազմին հրթիռները կիրառվել են, պիտանի են եղել․ հրթիռների գործով պաշտպան. Տեսանյութ Նույնիսկ Հայաստանի հիվանդանոցներում անկանխիկ վճարումները չեն ընդունվում, ո՞նց եք ողջ տնտեսությունը անկանխիկ դարձնելու «Ռոման» շնորհավորել է Մխիթարյանին Լիլիթ Մակունցի եղբայրը Սուրեն Պապիկյանի հետ տեղափոխվել է ՊՆ Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի Քոչարյանը և Սփյուռքը կարող են խանգարել «երկխոսությանը», իսկ գործընթացը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ. Էրդողանի ANADOLU-ն զգուշացնում և տեղեկացնում է Փաշինյանին Պոլսո Հայոց Պատրիարքը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել. 3 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել կենդանիների՝ անկումների մասին լուրերի վերաբերյալ Բացահայտումներ՝ Մանուկյանի կենսագրությունում․ «Ձեռքով գրվածը չի համապատասխանում աշխ․ գրքույկին». Տեսանյութ Որտեղ հակառակորդը մխրճվել է մեր տարածք, պետք է միակողմանի հետ քաշվի. Սեյրան Օհանյանը՝ հայելային հետքաշման մասին Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին Նիկոլ Փաշինյանը վթարի ենթարկեց Արցախի նավը, հիմա նույնն անում է Հայաստանի հետ․ իշխանափոխությունն այլընտրանք չունի․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՊՆ նոր նախարարին չեմ գնահատի, կուզենայի, որ լավագույնը լիներ. Օհանյան. Տեսանյութ ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է հայ ռազմագերիների և պատանդների հայրենադարձման հարցը «Ի՞նչ գործ ունի էս մարդը մշակույթի հետ».Ազոյանը շարունակում է քննադատել Փաշինյանի իշխանությունը. Տեսանյութ Ահա, սրանք են «նոր»Հայաստանի արժեհամակարգի գլխավոր «հերոսները». Տեսանյութ Պարո՛ն Սուքիասյան, հիմա գերեզմաններ անգամ չունեն այն հայ հարուստները, որոնք հավատում էին Թուրքիային. Քրիստինե Վարդանյանը՝ Խաչատուր Սուքիասյանին. Տեսանյութ Սուրեն Պապիկյանը արձակուրդ է գնում․ ամուսնանում է Զասը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը. ՀՀ ՄԻՊ «Ուսապարկ» քայլիստը բացի Ալենից մարամնավաճառ է անվանել նաև որոշ լրագրողների

«Մեծ խաբեություն՝ փոքր երկրում» կամ ինչո՞ւ պատերազմի ժամանակ Փաշինյանը Մասիս Մայիլյանին ուղարկեց Մոսկվա

Մի շարք պատճառներով՝ պատերազմից հետո Հայաստանում խեղաթյուրվեց քաղաքական բանավեճը, սկսեց լղոզվել պատասխանատվությունը, ինչը թույլ տվեց ողբերգության գլխավոր պատասխանատուին ոչ միայն «գլուխը հանել» ՊՆ բունկերից, այլև կրկին փորձել մանիպուլացնել հասարակական գիտակցությունը, կրկին «էմոցիա գողանալ» քաղաքացիներից:

Շատերի խորին համոզմամբ՝ սրա համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտան, բայց այսօր մենք դրա մասին չենք խոսում: Այս պահին կցանկանայի դիտարկել վերջին պատերազմի ընդամենը մեկ դրվագ: Մի դրվագ, որն անհասկանալիորեն մոռացված է:

Դատելով Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանից՝ իշխանությունները որոշել են մանիպուլյատիվ բանավեճը բերել նաև Ազգային ժողով և պատերազմում պատասխանատու նշանակել նաև խորհրդարանական ընդդիմությանը:

Պատերազմը դադարեցնելու առաջին փորձը կարող էր նույնիսկ չկայանալ

Հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Սա Արցախում պատերազմը կանգնեցնելու առաջին մեծ փորձն էր: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Լավրովը ժամեր շարունակ բանակցություններ է վարել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, սակայն Թուրքիայի միջամտությունը գործընթացին թույլ չտվեց այդ փուլում դադարեցնել ռազմական գործողությունները:

Բայց այս իրավիճակում կար մեկ «նրբություն», որի մասին շատերը մոռացել են: Հոկտեմբերի 9-10-ը բանակցությունները կարող էին չկայանալ, քանի որ այն ժամանակվա Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հայկական պատվիրակության կազմում ժամանել էր Մոսկվա: Հիշեցնենք, որ դեռ 2020-ի մայիսին համացանցում հայտնվեց մի փաստաթուղթ[1], որը հաստատում էր տեղեկատվությունն այն մասին, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է (արգելքըգործումէ 2020 թ. մարտի 11-իցմինչև 2025 թ. մարտի 11-ը):

Սոցցանցերում այդ օրերին «օդի մեջ կախված» մի շարք տեղեկությունների համաձայն, Մայիլյանի` հայկական պատվիրակության կազմում[2] լինելու փաստը կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի ուղիղ պահանջը: Այսպիսով, նա փորձում էր հասարակությանը ցույց տալ, որ «չնայած պատերազմին, նա կատարեց իր խոստումը և «վերադարձրեց» Արցախը բանակցությունների սեղան»:

Ամենաբարձր մակարդակի բանակցությունները, պատերազմը ԱԺ-ում զգացմունքային ելույթներ չեն: Բանակցություններում յուրաքանչյուր սխալի համար դուք կարող եք վճարել հազարավոր կյանքերով, ինչպես եղավ հոկտեմբերի 19-ից հետո, երբ Փաշինյանը մերժեց Պուտինի առաջարկը՝ դադարեցնել պատերազմը այն պայմաններում, երբ մեր զոհերի պաշտոնական թիվը չէր անցնում 1000-ը (ի դեպ, այժմ, երբ իշխանությունները, արդարացնելով ԱԺ շենքում անվտանգության չափազանց մեծ միջոցառումները, խոսում են հոկտեմբերի 27-ի մասին, ապա լավ կլինի, որ սկզբից ամբողջ ճշմարտությունը պատմեն հոկտեմբերի 19-ի և այն մասին, թե քանի՞ կյանք արժեցավ այն, որ Փաշինյանը հրաժարվեց ընդունել Ռուսաստանի նախագահի՝ պատերազմը դադարեցնելու հոկտեմբերի 19-ի առաջարկը): Մայիլյանի` պատվիրակության կազմում գտնվելու պատճառով բանակցություններն ընդհանրապես կարող էին տեղի չունենալ:

Այնուամենայնիվ, այս իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում.

  1. Ինչպե՞ս կարող էր Փաշինյանը չիմանալ, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, և ինչպե՞ս կարող էր թույլ տալ Արցախում նշանակել նրան այդքան կարևոր պաշտոնի:
  2. Եթե Փաշինյանը գիտեր այս մասին, ապա ինչո՞ւ նա Արայիկ Հարությունյանին չզգուշացրեցոր Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, և որ այդպիսի անձը չի կարող նշանակվել Արցախի արտգործնախարարի պաշտոնում:
  3. Եթե Փաշինյանն ու Հարությունյանը գիտեին, որ Մայիլյանին արգելում են մուտքը ՌԴ, բայց, այնուամենայնիվ, նշանակեցին նրան Արցախի արտգործնախարարի պաշտոնում, ապա ինչո՞ւ նրանք դա արեցին: Ո՞ւմ շահերից է բխել այդ նշանակումը:
  4. Եվ վերջապես, եթե պատերազմի օրերին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների, մի շարք պետական մարմինների ակտիվ շփումների ընթացքում Փաշինյանին նոր էին տեղեկացրել, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, և դրանից հետո նա Մասիսին «դնում է» նույն ինքնաթիռ Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա դրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը միտում էր ունեցել խափանել մոսկովյան բանակցությունները:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայ հասարակությունն իրավունք ունի ստանալու: «Նախկինները» չէին կարող ներգրավված լինել Մայիլյանին Արցախի արտգործնախարարի պաշտոնում նշանակելու գործում։ Կարող ենք ենթադրել, որ դա Նիկոլի անձնական որոշումն էր, իսկ Արայիկը կատարեց իր հանձնարարականները (ի դեպ, կա կարծիք, որ այս հարցում ասելիք ունի նաև Արայիկ Հարությունյանը, ով Մոսկվա էր մեկնել 2020-ին Արցախում կայացած նախագահական ընտրություններից առաջ և բազմաթիվ տարբեր խոստումներ էր տվել, բայց տուն հասնելուն պես նա արեց իր խոստացածի հակառակն ու Մայիլյանը նշանակվեց Արցախի արտաքին գործերի նախարար): Ուրեմն ինչի՞ համար է Մայիլյանը, ում արգելված էր մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, նախ նշանակվել Արցախի արտգործնախարարի պաշտոնում, ապա Մնացականյանի հետ գնացել Մոսկվա` պատերազմի օրերին բանակցություններ վարելու նպատակով:

Սրանք պարզ ու հասարակ, բայց կարևոր հարցեր են, և փոքր երկրի մեծ խաբեբան չի կարող պատասխանատու նշանակել այլ անձանց: Թերևս, եթե այս հարցի պատասխանը ստացվեր վերջին 6-8 ամիսների ընթացքում և հանցագործները պատիժը կրեին քրեակատարողական հիմնարկներում, ապա Սյունիքի և Վարդենիսի ներկայիս իրավիճակը գուցե չլիներ:

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

[1] https://antifake.am/am/news/1427

[2] https://hayeli.am/?p=609430&l=am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan