Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը

Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխխոսնակի դերը ընդդիմության համար կարևոր լծակներից է, որը կծառայի «Հայաստան» դաշինքի օրակարգին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Երբ իրենց կուսակցության ղեկավարը նորից գա ԱԺ ու մատ թափ տա պատգամավորների վրա, ես անմիջապես կօգտվեմ արտահերթ խոսքի իրավունքից և կասեմ այն, ինչ պետք է ասեմ։ Ես ոչ ծառայողական մեքենայի կարիք ունեմ, որովհետև դրանից լավն ունեմ, ոչ հարմարավետ սենյակի, ոչ էլ ինձ համար հարմարավետ է վերևում նստելը։ Բայց վստահ եղեք, որ այդ լծակը ծառայելու է մեր օրակարգին»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ իր առաջադրման պատճառներից մեկն այն էր, որ կային տեղեկություններ, որ իշխանությունը դեմ է իր առաջադրմանը։

«Սա շատ պարզ հայտարարում եմ։ Որևէ բանակցություն իշխանության հետ չկա։ Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր, իսկ այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է։ Մենք չենք կարող հաշտ և համերաշխ լինել այս իշխանության հետ»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ փաստ է, որ Ազգային ժողովի նախագահի ընտրության պրոցեսը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով․ «Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կքննարկենք և հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ ու եզրակացությամբ»։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանությունն իրենից փորձել է ստանալ թալանչու կերպար, ինչը չի ստացվել։

«Ես երբևէ պետական որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել՝ բացառությամբ երեք-չորս ամիսը, երբ իրենց իշխանության օրոք եղել եմ Գեղարքունիքի մարզպետ։ Իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով, օրենքի շրջանակում դա շարունակելու է, որովհետև մեր ընտանիքի ապրելու միջոցը եղել է դա։ Ես, բնականաբար, բիզնեսով չեմ զբաղվելու»-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ իշխանությունն ակնարկում է այն մասին, որ թշնամի պետությունը կարող է ընդդիմության միջոցով վնասել իշխանությանը դրա համար էլ ուժեղացնում անվտանգության միջոցառումները, Սաղաթելյանն արձագանքեց․ «Թշնամու ձեռքին գործիք այսօրվա իշխանությունն է»։

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan