ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ Ադրբեջանցի դպրոցականների նոր տետրերն են։ Ամեն անգամ տետրերը բացելուց իրենց են տեսնելու ՌԴ-ում քվեների 60 տոկոսի հաշվարկման արդյունքներով առաջատարը «Եդինայա Ռոսիա»-ն է
20
Միջանցքի հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ Ադրբեջանը վերահսկում է ՀՀ մտնող ապրանքների գրեթե կեսի ճանապարհը.պարենային անվտանգությունը վտանգված է. Տեսանյութ Ադրբեջանցի զինվորականը ձեռքի ռացիայի անտենայով խփել է շուռնուխցի երիտասարդին Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահը նախապայման է դրել Բողոքի ակցիա՝ ընդդեմ գունագեղ շոուի․ Տեսանյութ Հայաստանի բլոկադան խորանում է․ Իրան-Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ուժի կիրառումն արդյունք չտվեց․ քաղաքացիներն ու ընդդիմադիր պատգամավորները հրապարակում են․ Տեսանյութ Պատերազմ Արցխում
Բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ Գորիս-Կապան ճանապարհը կգործի նորմալ. Վահան Քերոբյան. Տեսանյութ Մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում․ Կապանի համայնքապետ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ Մահացել է Անահիտ Թոփչյանը Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել եկեղեցիներում կատարվելիք Հանրապետական մաղթանքին. Գեղամ Նազարյան Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժության գոտին ուշագրավ է Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է Մանե Գեւորգյանի մեկնաբանությամբ Միջանցքի հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ «Տուր պատճառ»․ Իվետա Մուկուչյանի նոր հոլովակը. Տեսանյութ Պերմում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի «Ադրբեջանից դեռ չպրծած՝ հիմա էլ Թուրքիայի հետ է սիրախաղ սկսել». Ս. Հակոբյան Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը.Արթուր Ղամբարյան Նիկոլն Էրդողանից խնդրելու է նոր թուրքական ծրագրերի ֆինանսավորում. Տեսանյութ ժողովուրդն այլևս չի տեսնում իր ապագան Հայաստանում. Արա Վարդանյան Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների. Մանե Գևորգյան Բանտերում քաղբանտարկյալ հայրենասեր տղերք... Երեկոյան եկեք Եռաբլուր. այնտեղ գտնվողներն ավելի լավ գիտեն անկախության գինը, այնտեղ գտնվողներն են կերտել այս անկախությունը Քադիրովը մոտ 100% ձայն է հավաքել նախագահական ընտրություններում Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա Էրդողանի բացահայտումները հաստատող կամ հերքող պարզաբանմամբ․ Ռուբեն Մելքոնյան Երևանն ու Մոսկվան շարունակում են Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունը Ժամը 9-ից լինելու եմ Եռաբլուրում, իսկ երեկոյան թույլ չեմ տալու խրախճանքը Կկատարվի Հանրապետական մաղթանք Հայաստանի Անկախության տոնի առիթով Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ ՀՀ-ում կատարվել է 366779 պատվաստում. ԱՆ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է ԱՄՆ Նատաշա Կորոլյովան արտամուսնական երեխա ունի «Եթե հայտարարվեր, որ չի նշվելու Անկախության տոնը, ասելու էին՝ իշխանությունները դավաճան են ու թուրք». Մարուքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք. մահացել է 13 քաղաքացի Ադրբեջանցի դպրոցականների նոր տետրերն են։ Ամեն անգամ տետրերը բացելուց իրենց են տեսնելու «Ոչ մեկի համար գաղտիք չի, որ թշնամին գործում է կարկանդակի և ճիպոտի քաղաքականությամբ…». Հայկ Դերզյան ՀՀ-ն կարող է «Սպուտնիկ լայթ»-ի արտադրություն սկսել․ Մհեր Գրիգորյան ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին կեսին կազմել է 1,9 մլրդ դոլար. փոխվարչապետ Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Միայն այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի, այստեղ կան երևացող և չերևացող այլ հիմնահարցեր Կազմակերպվող միջոցառումների պատճառով մի շարք փողոցներ փակ են լինելու «Հայաստանի և Հայի փրկության մի ճանապարհ կա․պետք է դուրս գան փողոց և չվերադառնան իրենց տները, մինչև այս թուրքական պրոյեկտին չհեռացնեն իշխանությունից»․ Գևորգ Գևորգյան Սիրուշոյի նոր լուսանկարները՝ Ֆրանկֆուրտից Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն Սեպտեմբերի 21-ին Երևանի մութ երկնքում հազարավոր դրոններ կհայտնվեն, որոնք ալիևի ողջյուններն ու էրդողանի դրական ազդակները կփոխանցեն հայ ժողովրդին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են 30-ամյա անկախությունը, որն այլևս կիսատ է ու վիրավոր, կարելի էր նշել գիտակցված լռությամբ Հրդեհ Հացառատ գյուղում Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ճանապարհի այդ հատվածներով շարժվելիս ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի «Առաջարկում եմ՝ մաթեմատիկայի և պատմության ուսուցիչները բոյկոտեն կամավոր ատեստավորման քննությունը». Արև Միքայելյան Ադրբեջանը վերահսկում է ՀՀ մտնող ապրանքների գրեթե կեսի ճանապարհը.պարենային անվտանգությունը վտանգված է. Տեսանյութ

Չունեւոր մարդիկ նույնիսկ գրել-կարդալ չգիտեն, գուցե շփոթվել են

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի լիազորությունները դադարեցված չեն, նա շարունակում է պաշտոնավարել։ Ըստ քրեական գործի նյութերի՝ «փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով դրամական աջակցություն անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաեւ խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին եւ կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին»:

Լուսինե Ավետյանին կալանավորեցին, ապա մոտ մեկ շաբաթից՝ հուլիսի 20-ին, ազատ արձակեցին, քանի որ նա իրենից ինչ պահանջվում էր, արել էր․ ցուցմունք էր տվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դեմ, որից հետո կալանավորեցին Առուշանյանին։

Ազատ արձակվելուց հետո մենք բազմիցս փորձել ենք կապվել Ավետյանի հետ, սակայն նրա հեռախոսն անջատված է։ Վարչական շրջանի ավագանու անդամ Արմեն Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ընտրակաշառք չի եղել, ընդամենը եղել է դրամական օգնություն։

- Դրամական օգնությունները պարբերաբա՞ր են տրվում։

- Այո, ընդհանրապես տարվա սկզբում, ավագանու համաձայնությամբ, բյուջեի մինչեւ 15 տոկոսի չափով վերաբաշխումներ են լինում, հետո ինքն է որոշում՝ ինչ, ոնց, տալիս է։

- Ինքը՝ ո՞վ, վարչական ղեկավա՞րը։

- Չէ, Գորիսի համայնքապետը։ Վարչական ղեկավարը, բյուջեի հետ կապված, ընդհանրապես իրավասություններ չունի, միայն ավագանու նիստում խորհրդակցական ձայնի իրավունք ունի, իսկ ընդհանրապես՝ բյուջեի հետ կապ չունի։

- Ո՞ւմ է տրվել օգնությունը, Դուք այդ մարդկանց ճանաչո՞ւմ եք։

- Ոչ բոլորին գիտեմ, բայց դե՝ մեր գյուղացիներին ես ճանաչում եմ։

- Եթե նշում եք, որ ընտրակաշառք չի եղել, այլ՝ օգնություն, այդ դեպքում ինչո՞ւ է Ավետյանն Առուշանյանի դեմ ցուցմունք տվել։

- Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ է ցուցմունք տվել, ես իրեն չեմ էլ հանդիպել։ Բայց ընդհանրապես դրամական օգնություն քաղաքապետն է փոխանցում, քաղաքացին գնում ստանում է։ Գուցե վարչական շրջանի ղեկավարն ինչ-որ ինֆորմացիաներ տա ընտանիքի վերաբերյալ, բայց գումարի հետ վարչական շրջանի ղեկավարը կապ չունի։

- Խոսե՞լ եք այդ բնակիչների հետ, իրենք ի՞նչ են ասում, ի՞նչ նպատակով է այդ գումարն իրենց փոխանցվել։

- Դա մինչեւ ընտրությունն է եղել։ Համայնքի ղեկավարը պարբերաբար այցելում է բնակավայր, ամիսը մի անգամ ինքը գալիս է, հավաքվում ենք, խնդիրների մասին ենք խոսում։ Ընթացքում այդ բնակիչները կարող են մոտենալ, եւ եթե դրամական օգնության կարիք լինի, ասեն։ Ես 4 տարի է՝ աշխատում եմ, նախկին համայնքապետի օրոք էլ է այդպես եղել, Առուշանյանի օրոք էլ։ Իրենց պարտականությունների մեջ է դա, իրենք այցելում են, որովհետեւ գյուղացին չի կարող քաղաք գնալ՝ հեռավորության եւ այլ զբաղվածության հարցերով պայմանավորված։

- Ընտրությունների նախաշեմին, ընդհանուր առմամբ, գյուղում որեւէ քաղաքական ուժի ընտրելու համար ընտրակաշառքի դեպքեր եղե՞լ են։

- Բացարձակ, նման բան չկա։ Մայիսին պարոն Առուշանյանը եկել է, անգամ քարոզ չի եղել։ Դաշտ տանող մեր ճանապարհի մասին է խոսք բացվել, լուսավորության, ջրի հետ կապված հարցեր են եղել։

- Այն մարդկանց, որոնց տրվել է այդ գումարը, հրավիրե՞լ են հարցաքննության։

- Գիտեմ, որ կանչել են, տարել են մարդկանց, լսել եմ, որ եղել է նման բան։ Իրենք միամիտ մարդիկ են, կան մարդիկ, որոնք նույնիսկ գրել-կարդալ չգիտեն, հարցաքննության ժամանակ գուցե շփոթվեն էլ։ Չունեւոր մարդիկ են, վատ պայմաններում են ապրում։

Մենուա Հովսեփյանն էլ, որը ժամանակավորապես կատարում է Գորիսի քաղաքապետի պարտականությունները, ասաց, որ Լուսինե Ավետյանի հետ «դեռեւս հանդիպում չի ունեցել»։


Դատախազությունից հայտնել էին, որ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ավետյանը խոստովանական ցուցմունք է տվել եւ օժանդակել հանցագործության բացահայտմանը, խափանման միջոցը փոխում են։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan