Առաջին անգամ համաժողովին է մասնակցում նաև Հայաստանը՝ ի դեմս ինձ և Հրանտ Միքայելյանի, որը յուրահատուկ ձեռքբերում կարելի է համարել, քանի որ Հայաստանը մաս չի կազմում իսլամական աշխարհի
Դիտել նաև
«Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան
«Ալիևն այսօր ասել է, որ 2018-ին ՀՀ նոր կառավարությունից հավաստիացումներ է ստացել, որ տարածքները կվերադարձվեն». Վարուժան Գեղամյան
«Թուրք-ադրբեջանական նոր թիրախը Սյունիքն է». Վարուժան Գեղամյան
«Միջանցքն առևտրի համար չէ». Վարուժան Գեղամյան
«Թուրքիայում նույնիսկ կուսակցության մակարդակում պարտության խորհրդանիշները հեռանում են». Վարուժան Գեղամյան
Ինչպես արդեն ասել եմ, Հայաստանի «վերադարձը» իր բնական կենսատարածք՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջան, Հայաստանի պետականության զարգացման գլխավոր գրավականներից է։
Այդ տեսլականի շրջանակներում մեր թիմը իր համեստ ջանքերն է ներդնում, որպեսզի զարգացնի Հայաստանի հարաբերությունները Մերձավոր Արևելքի պետությունների ու հանրույթների հետ։
Այս իմաստով կարևոր է մեր թիմի մասնակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության (աշխարհի խոշորագույն իսլամական միջպետական կառույցը) և ՌԴ համատեղ 12-րդ համաժողովին, որին մասնակցում են պատվիրակներ 72 երկրից։ Առաջին անգամ համաժողովին է մասնակցում նաև Հայաստանը՝ ի դեմս ինձ և Hrant Mikaelianի, որը յուրահատուկ ձեռքբերում կարելի է համարել, քանի որ Հայաստանը մաս չի կազմում իսլամական աշխարհի։
Համաժողովի երկրորդ օրն է ընթացքի մեջ, և մենք արդեն իսկ հասցրել ենք բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ ունենալ տարածաշրջանի տարբեր պետությունների (Սիրիա, ԱՄԷ, Եգիպտոս, Ալժիր, Իրան, Ղազախստան և այլն) դիվանագետների, քաղաքական գործիչների, գիտնականների ու փորձագետների, լրագրողների հետ։
Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր համեստ, բայց համառ ջանքերը, որովհետև հայկական ուժեղ պետության զարգացումը այլընտրանք չունի։