Դավիթի պատվին. Դավիթը ուզում էր, որ բոլորը ճանաչեն ու տեսնեն Չինչինի գեղեցկությունը. Լուսանկար
#ԴավիթիՊատվին #ՉինչինԳյուղ #Շամշադին
Դավիթի պատվին… Չինչին գյուղի իմ ամենասիրած լուսանկարներից:
Դավիթը ուզում էր, որ բոլորը ճանաչեն ու տեսնեն Չինչինի գեղեցկությունը:
Ես էլ, որ գնում եմ Շամշադին, եթե ժամանակ է լինում, անցնում եմ Չինչին գյուղով: Աննկարագրելի բնություն է... Դավիթը շատ էր սիրում լուսանկարել Չինչինը, ես էլ եմ սիրում շատ, հիմա Դավիթի պատվին ավելի շատ պետք է գնամ Չինչին ու ավելի շատ նկարեմ, որ ավելի շատ մարդ ճանաչեն Դավիթի սիրած գյուղը:
***
#ԴավիթիՊատվին #ՉինչինԳյուղ #Շամշադին
Այն հարցին, թե ինչու՞ է այդքան նկարում գյուղը, Դավիթը պատասխանում էր.
_Մեր գյուղն եմ գովազդում, էս գեղեցկությունների մասին շատ քչերը գիտեն, մեր գյուղն էլ է արժանի, որ գան, տեսնեն, գովաբանեն։
Ինչքան ստացվի, պետք է շարունակեմ լուսանկարել Չինչին գյուղը, որ Դավիթի սիրած գյուղը բոլորը ճանաչեն...
***
Չինչին գյուղով անցնում էինք ու էս տեսարանը տեսա, մեքենայից դուրս եկա , նայում եմ ու մտածում, թե ինչքան է Իտալիայի ամենագեղեցիկ շրջաններից մեկին ՝ Toscana-յին նման ….
#ԴավիթիՊատվին #Չինչին #Շամշադին
Թերեզա Մխիթարյանի Ֆեյսբուքյան էջից