Ոչ ՊՆ, ոչ գեներալիտետ, այլ ամեն օր թշնամու դեմ կռիվ տվող արժանապատիվ սպաներ. Հայրենիքը Ձեր կարիքն այսօր ավելին ունի, քան երբևէ
Մի քանի օր առաջ տեսակետ էի հայտնել, որ ինչ-ինչ գործոններով պայմանավորված միգուցե ՀՀ բարձրագույն ղեկավարությունը խուսափի ազերիներին պատժելու գործողություններից։ Այս պահին այդ պատասխանատվությունը իրենց վրա պետք է վերցնեն կորպուսների հրամանատարները և պատվախնդիր այն սպաները, ովքեր դեռևս շարունակում են ծառայել ՀՀ Զինված ուժերում։ Հիշեք, որ դուք հավատարմության երդում եք տվել Հայրենիքին, այլ ոչ թե օրվա իշխանությանը։ Լիարժեք իրականացրեք բոլոր անհրաժեշտ գործողությունները լկտիացած թշնամուն պատժելու համար։ Ազգը ձեր թիկունքին է և տեսնելով ձեր կողմից կատարվող քայլերը, միանալու է ձեզ։ Այս պահին մեր հույսը մեր արժանապատիվ սպաներն են։ Ոչ ՊՆ, ոչ գեներալիտետ, այլ ամեն օր թշնամու դեմ կռիվ տվող արժանապատիվ սպաներ։ Հայրենիքը Ձեր կարիքն այսօր ավելին ունի, քան երբևէ։
Գրիգոր Բալասանյանի Ֆեյսբուքյան էջից