Սյունիքի մարզպետը ստիպված որոշել է հրաժարական տալ. Վերեւներից հուշել են, որ օգնել չեն կարող
Դիտել նաև
Բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ. Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել
Այսօր` Երևանի քաղաքապետարանում քվորում ապահովելու հետևանքով, գրանցվեց երկու անասնագողության
Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը
Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը
Նոր ժողովրդավարություն՝ մարզային առողջապահությունում...
«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ըստ մարզում շրջանառվող լուրերի, որդու հետ կապված աղմկահարույց միջադեպից հետո ստիպված որոշել է հրաժարականի դիմում գրել:
Սակայն, վերջինիս չեն թողնում նման քայլի գնա թիմակիցները, համոզում են, որ այս գործը չարժե նման զոհողության: Սակայն այլ աղբյուրներ էլ տեղեկացնում են, որ աղմուկն այնքան մեծ է, ներկայացված մեղադրանքներն այնքան հստակ, որ վերեւներից մարզպետին հուշել են, որ օգնել չեն կարող: Ուստիեւ, մնում է հրաժարականի տարբերակը:
Մարզպետին ուղղված մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում