Պետք է հավաքվի 20-30 մեքենա, որ ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս․ Շուռնուխի գյուղապետ «Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները». Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ
20
Մոսկվան պատասխանեց Էրդողանին. Միջանցքի հարց չի քննարկվում. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ Ադրբեջանը վերահսկում է ՀՀ մտնող ապրանքների գրեթե կեսի ճանապարհը.պարենային անվտանգությունը վտանգված է. Տեսանյութ Ադրբեջանցի զինվորականը ձեռքի ռացիայի անտենայով խփել է շուռնուխցի երիտասարդին Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահը նախապայման է դրել Բողոքի ակցիա՝ ընդդեմ գունագեղ շոուի․ Տեսանյութ Հայաստանի բլոկադան խորանում է․ Իրան-Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ուժի կիրառումն արդյունք չտվեց․ քաղաքացիներն ու ընդդիմադիր պատգամավորները հրապարակում են․ Տեսանյութ Պատերազմ Արցխում
Սամվել Կարապետյանը Հայաստանի էներգետիկայի ոլորտում պլանավորում է ներդնել մինչև 600 միլիոն ԱՄՆ դոլար Պետք է հավաքվի 20-30 մեքենա, որ ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս․ Շուռնուխի գյուղապետ Պարզվել է Պերմի համալսարանում կրակոցների հեղինակի ինքնությունը Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր․ հայտարարություն Աճյունների որոնումներն այսօր արդյունք չեն տվել. ԱԻՊԾ «ՆՓ-ն սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն, հետաքրքիր է՝ ինչ փոխվեց». Սաղաթելյան «Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները». Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են Անկախության 30 ամյակի առիթով Ամբողջ աշխարհում զոհերի հիշատակը հարգում են լռությամբ և միայն Հայաստանում է, որ հարգում են գունագեղ տոնակատարությամբ Կառավարությունը ներկայացրել է Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը. Տեսանյութ Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը Կրեմլը՝ Պուտին-Էրդողան սպասվող հանդիպման մասին Շուշիի Կանաչ ժամն էր. վայելեք ձեր կուռքի իշխանության արդյունքները «Սրանց քոքը կտրելու ենք». Արսեն Բաբայան ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կառուցվի. Իրանի դեսպան Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն իրեն հիանալի է զգում Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին Բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ Գորիս-Կապան ճանապարհը կգործի նորմալ. Վահան Քերոբյան. Տեսանյութ Մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում․ Կապանի համայնքապետ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ Մահացել է Անահիտ Թոփչյանը Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել եկեղեցիներում կատարվելիք Հանրապետական մաղթանքին. Գեղամ Նազարյան Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժության գոտին ուշագրավ է Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է Մանե Գեւորգյանի մեկնաբանությամբ Մոսկվան պատասխանեց Էրդողանին. Միջանցքի հարց չի քննարկվում. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ «Տուր պատճառ»․ Իվետա Մուկուչյանի նոր հոլովակը. Տեսանյութ Պերմում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի «Ադրբեջանից դեռ չպրծած՝ հիմա էլ Թուրքիայի հետ է սիրախաղ սկսել». Ս. Հակոբյան Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը.Արթուր Ղամբարյան Նիկոլն Էրդողանից խնդրելու է նոր թուրքական ծրագրերի ֆինանսավորում. Տեսանյութ ժողովուրդն այլևս չի տեսնում իր ապագան Հայաստանում. Արա Վարդանյան Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների. Մանե Գևորգյան Բանտերում քաղբանտարկյալ հայրենասեր տղերք... Երեկոյան եկեք Եռաբլուր. այնտեղ գտնվողներն ավելի լավ գիտեն անկախության գինը, այնտեղ գտնվողներն են կերտել այս անկախությունը Քադիրովը մոտ 100% ձայն է հավաքել նախագահական ընտրություններում Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա Էրդողանի բացահայտումները հաստատող կամ հերքող պարզաբանմամբ․ Ռուբեն Մելքոնյան Երևանն ու Մոսկվան շարունակում են Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունը Ժամը 9-ից լինելու եմ Եռաբլուրում, իսկ երեկոյան թույլ չեմ տալու խրախճանքը Կկատարվի Հանրապետական մաղթանք Հայաստանի Անկախության տոնի առիթով Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ ՀՀ-ում կատարվել է 366779 պատվաստում. ԱՆ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է ԱՄՆ Նատաշա Կորոլյովան արտամուսնական երեխա ունի «Եթե հայտարարվեր, որ չի նշվելու Անկախության տոնը, ասելու էին՝ իշխանությունները դավաճան են ու թուրք». Մարուքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք. մահացել է 13 քաղաքացի Ադրբեջանցի դպրոցականների նոր տետրերն են։ Ամեն անգամ տետրերը բացելուց իրենց են տեսնելու

Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին. Լուսանկար

2021 թվականի հուլիսի 20-ին Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից հաղորդագրություն տարածվեց, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախատեսվում է նախագահ Սարգսյանի այցը Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ նա պետք է հանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր:
 
Հատկանշական է, որ նախագահի կայքում այլևս չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած այցի, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների մասին։ Դա կարող է երկու պատճառ ունենալ․ մեկ, որ այդ այցը չի կայացել, այսինքն` Կատարի կողմը չի ցանկացել ընդունել Արմեն Սարգսյանին՝ ճանապարհի կեսից իրենց հանդիպելու ծրագրով, երկրորդ, որ այցը և դրա մանրամասները գաղտնի են պահվում և թաքցնում են հանրությունից՝ պայմանավորված դրանց ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթով։
 
Հանրապետության նախագահի պաշտոնը 2018 թվականի ապրիլի 9-ից ստանձնելուց հետո Արմեն Սարգսյանն արդեն հասցրել էր երկու անգամ լինել Կատարի Պետությունում։ Առաջին այցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 17-ին, տիկնոջ ուղեկցությամբ և ձևակերպվել է պաշտոնական այցի ձևաչափով։ Այցի ընթացքում Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ, ինչպես նաև դրա կառույցներից մեկը հանդիսացող Կատարի ազգային գրադարան, հանդիպել Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի, Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների, Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ, մասնակցել հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։
 
Կարելի էր ենթադրել, թե ինչ արդյունքներ կարող էին լինել պետության համար բարձր մակարդակի նման հանդիպումներից հետո։ Բայց, բոլորին պարզ է, որ այդ այցից պետությունը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահ է ունեցել ինքը՝ Արմեն Սարգսյանը դեռ պետք է պարզվի հետագայում։
 
Զարմանալիորեն, իր մի քանի օրվա հագեցած օրակարգով այցից հետո, Արմեն Սարգսյանը որոշել է կրկին Կատարի Պետություն այցելել իր նախորդ այցից ընդամենը մոտ մեկ ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին, այս անգամ առանց տիկնոջ՝ աշխատանքային այցի ձևաչափում։ Երկկողմ հարաբերություններում սա թերևս ռեկորդային ինտենսիվություն է պաշտոնյայի մեկ երկիր այցելության իմաստով։ Ինչևէ, դեկտեմբերի այցի ընթացքում Արմեն Սարգսյանը կրկին հանդիպումներ է ունեցել գրեթե նույն մարդկանց հետ, ում հետ հանդիպել էր մոտ մեկ ամիս առաջ նաև մասնակցել «Դոհա ֆորում»-ի բացմանը։
 
Եթե հաստատվի Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն նաև 2021 թվականի հուլիսի այցը, որին մասին ոչինչ չի խոսվում, ապա ստացվում է, որ երկու տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը այդ երկիր այցելել է երեք անգամ։
 
Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի Կատարի Պետություն կատարած «պաշտոնական» և «աշխատանքային» ձևակերպում ստացած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքի համապատասխան բաժնում, ինչը պաշտոնական վկայություն է այն բանի, որ այդ այցերը կրել են ոչ թե պետական, այլ մասնավոր բնույթ (Հանրապետության նախագահի մակարդակով վերջին այցն արձանագրվել է 2017 թվականի մայիսին, երբ Կատարի Պետություն է այցելել Սերժ Սարգսյանը, որին 2017 թվականի հունիսի հաջորդել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը)։
 
Արմեն Սարգսյանի պարագայում ամեն ինչ շատ «յուրահատուկ» է։ Նախ, մինչ օրս Կատարի Պետությունից ոչ մի մակարդակով պատասխան այց չի եղել Հայաստանի Հանրապետություն՝ խախտելով դիվանագիտական փոխադարձություն սկզբունքը և ցույց տալով Կատարի Պետության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Արմեն Սարգսյանի այցից հետո չի հաջորդել ոչ մի մակարդակի այցելություն՝ ո՛չ արտաքին գործերի նախարարության, ո՛չ այլ գերատեսչությունների, ո՛չ խորհրդարանականների մակարդակով, ինչը հավելյալ վկայություն է այն բանի, որ Արմեն Սարգսյանը Կատար է այցելել ոչ թե պետական, այլ մասնավոր գործերով։ Այո․ Կատարում կա փող, Կատարում կա շատ փող, Կատարի իշխանությունները խնդիր ունեն ոչ նավթային արդյունաբերության և բիզնեսի զարգացման, իսկ Կատարի ներդրումային հիմնադրամի միջոցով՝ իրենց հարստությունը դիվերսիֆիկացնելու և տարբեր երկրներում բաշխելու իմաստով։ Բնականաբար, դա չի կարող անտարբեր թողնել իր կենսագրության մեջ պաշտոնապես նշող Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու և խնամքով Ամուլսարը շահագործող Lidian International ընկերության հետ իր կապերը թաքցնող Արմեն Սարգսյանին։
 
Այս ամենը դուրս է գտնվում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից, քանզի Արմեն Սարգսյանը, հանցակցելով Նիկոլ Փաշինյանի ազգակործան և հակապետական նախաձեռնություններին, հլու հնազանդ կերպով կատարում է նրա բոլոր պահանջները՝ մոռացության մատնելով ոչ միայն Հայաստանի քաղաքացի լինելու հայտնի տեղեկանքի պատմությունը, այլև բազմաթիվ բիզնես շահերն ու նախաձեռնությունները, որոնց մի մասին շահառուն կարող է լինել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ կողմից հիմնադրված և ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամը, որի դոնորների մի զգալի մասը հանդես են գալիս «անանուն» գաղտնագրով, իսկ Աննա Հակոբյանի հետ Արմեն Սարգսյանը «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին հարցերը քննարկել է դեռևս 2018 թվականի նոյեմբերի 8-ին (Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ (president.am))։
 
Պետական դիրքն ու հնարավորություններն անձնական կարիքներին ծառայացնելու գործելաոճը նոր չէ բոլոր ժամանակների ժպտացող խորամանկի համար։ Դեռ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանն էր իր ելույթներում արձանագրում էր, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և իր ընտանիքում Հայաստանի միակ քաղաքացին է, որը Հայաստանի քաղաքացիություն ստացել է միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունից դեսպանի, իսկ հետո՝ նախագահի պաշտոն պետք է ստանա։
 
Ի դեպ, չորս տարի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում պաշտոնավորման ժամանակաշրջանում, ես այդպես էլ չեմ տեսնել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից անցկացվող Եվրոպայում ՀՀ դեսպանների տարածաշրջանային խորհրդակցություններին, ինչպես նաև Հայաստանում ոչ շատ հաճախ կազմակերպվող դեսպանների խորհրդաժողովներին։ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա, առհասարակ, Լոնդոնում ՀՀ դեսպանատան շենք գրեթե չի մտնում։ Նա աշխատել է Լոնդոնւմ գտնվող իր մասնավոր գրասենյակից՝ կենտրոնանալով իր անձնական գործերի վրա, իսկ դեսպանության գործերը հանձնարարել դեսպանության ավագ դիվանագետներից մեկին՝ հրաժարվելով անձամբ կատարել ՀՀ ԱԳՆ-ից ստացվող հանձնարարականները։ Թերևս նաև դրանով է պայմանավորված հայ-բրիտանական հարաբերությունների անմխիթար վիճակը՝ կաղապարված Արքայական ընտանիքի հետ «բարեկամության» թվացյալ շղարշով։
 
Հ․Գ․ Իր պաշտոնավարման շրջանում Արմեն Սարգսյանը տարբեր ձևաչափերով նաև 4 այցելություն է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնք ամբողջացնում են արաբական փողից կուրանալու միայն նրան բնորոշ «հիվանդությունը»։
 
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan