Որոնողական աշխատանքների արդյունքում Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Դիտել նաև
Որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսում. ԱԻՊԾ
Զոհված և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում
Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում. ԱԻՊԾ
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:
Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: