Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Ի՞նչ նպատակներ է հետապնդում վերջին օրերին կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական համակարգված հակահայկական պաշտոնական «վայնասունը»

Թուրքիան և Ադրբեջանն առնվազն լրջորեն մտահոգված են 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում՝ մասնավորապես Հայաստանում Արևմուտքի առայժմ քաղաքական և տնտեսական ուղղություններում ակտիվացմանը միտված քայլերից։
 
Դա է պատճառը, որ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ռազմական լարվածություն սադրելուն զուգահեռ՝ հետևողականորեն «պասերով» քարոզչական և պաշտոնական հռետորաբանության տարբեր մակարդակներում քննադատում, մեղադրում են Հայաստանին «ագրեսիվ, ապակառուցողական գործողությունների, իրավիճակը հավելյալ կերպով սրելու, նոր լարվածություն հրահրելու, տարածաշրջանի անվտանգությունն սպառնալու» և նմանատիպ այլ քայլերում՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ իրական վտանգի դեպքում «Հայաստանին խրախուսողները նրա կողքին չեն կանգնելու»։
 
Իրականում ստեղծված իրավիճակը և դրա հետ կապված ադրբեջանաթուրքական միասնական և բավականաչափ նպատակային մարտավարությունը Հայաստանի համար երկսայր սուրի է նման։
 
Ինչ խոսք, որևէ կասկած չկա, որ տարածաշրջանում Արևմուտքի ակտիվացումն օբյեկտիվ է՝ պայմանավորված նաև նոր իրավիճակում աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանի դիրքերի հնարավորինս թուլացմանը։ Նման պայմաններում զգալիորեն բարդանում է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի գործը՝ Ռուսաստանի հետ առանձին սակարկությունների արդյունքում նաև Հայաստանին հնարավոր պարտադրվելիք տարաբնույթ զիջումների հաշվին տարածաշրջանում քայլառքայլ սեփական դիրքերը բարելավելու հարցում։
 
Հետևաբար, նման պայմաններում որոշակիորեն ընդլայնվում են Հայաստանի արտաքին մանևրի սահմանները, որը թույլ է տալիս հնարավորինս դիմագրավել դաշնակցի առարկայական աջակցության բացակայության պայմաններում թշնամական օրակարգի պարտադրումից, արձանագրել տնտեսական, ռազմավարական նշանակության ձեռքբերումներ և այլն։ Բայց զուգահեռաբար այն նաև հղի է նույն դաշնակցի հետ հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծելու հավանականությամբ։ Հատկապես, երբ Բաքուն և Անկարան համակողմանի նպատակային քաղաքականություն են վարում Երևան-Մոսկվա հարաբերությունները փչացնելու, մտացածին խնդիրներն ուռճացնելու ուղղությամբ։ Այս ուղեգիծն զգալիորեն հաջողվել է, քանի որ դրան են նպաստում նաև Ռուսատանում որոշ թյուրքամետ շրջանակներ, ինչպես նաև մի շարք հայաստանյան սուբյեկտներ՝ մեծամասամբ առանց խորը վերլուծելու նման զարգացումների հետևանքները։
 
Հետևաբար, ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանի համար սկսվում է նոր հնարավորություններով և մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջան, երբ գրագետ, շրջահայաց, հեռատես, հաշվարկված քաղաքականության դեպքում կարող են լինել բավականաչափ կարևոր ձեռքբերումներ, իսկ հակառակի դեպքում՝ անգամ անդառնալի կորուստներ։
 
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan