Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է... Հանելով այդ ՈԳԻՆ՝ հայությունը, ցավոք, կհայտնվի ավելի ծանր վիճակում, քան գտնվում է այսօր
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
Կար ժամանակ, երբ Մայր հայրենիքում ապրողները սփյուռքից ներգաղթած մեր հայրենակիցներին անվանում էին «ախպարներ», իսկ արցախցիներին՝ «շուռ տված հայեր...>»: Դա հիմնականում անցյալ դարի երկրորդ կեսերին էր... Այսօր ապրելով 21-րդ դարում և լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես... Ապշում ես ոչ միայն նրա համար, որ տասնամյակներ անց մեր ազգային գիտակցությունը նորից հետ է շպրտվել նախորդ դարի երկրորդ կեսերի մակարդակ, այլև որ մի քանի տականքների ապազգային քաղաքաքականության արդյունքում մենք հասել ենք այն կետին, երբ հայն անում է այն, ինչը տասնամյակներով, իսկ գուցեև դարերով՝ երազում էր մեզ թելադրել մեր թշնամին...
Հ.գ.- Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է... Հանելով այդ ՈԳԻՆ՝ հայությունը, ցավոք, կհայտնվի ավելի ծանր վիճակում, քան գտնվում է այսօր...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից