Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում
18
Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Պատերազմ Արցախում
Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին

Քոչարյանը Տեր-Պետրոսյանին, փաստորեն, խաբեց էլի, որ ժամանակ շահի՝ Քարվաճառը չհանձնի․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Լևոնը սկսեց մանևրելը, տարբեր մեխանիզմներով ճնշումներ էր գործադրում, ինչ-որ երաշխիքեր էր առաջարկում, այսպես մի քանի օր հանդիպումներ անցկացրեց Գորիսում ու Ստեփանակերտում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում 1993-ի դեպքերը վերհիշեց Արցախի այն ժամանակվա նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Պաշտպանության պետական կոմիտեի առաջին տեղակալ Բորիս Առուշանյանը։

Նա վերհիշեց 1993 թ-ի հունիսի 12-ին Գորիսում և հունիսի 14-ին Ստեփանակերտում ՀՀ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած հանդիպումները, որտեղ նա Արցախի փաստացի իշխանություններին առաջարկում էր Ադրբեջանցիներին հանձնել ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլի 2-ին, ազատագրած Քարվաճառը, զինաթափել Արցախի բանակը, ընդունել միջնորդների խաղաղար ծրագիրը, փոխարենը պահել վերահսկողությունը Լաչինի միջանցքի վրա։ Նա սպառնում էր, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կդառնա մեր թշնամին, քանի որ խաղաքարտերի վրա է Ելցինի հեղինակությունը․ «Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը, 40 օր հետո փամփուշտը վերջանալու է, 7 օր հետո վերջանալու է մթերքը, Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել»,-ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Արցախի իշխանությունները, ի վերջո, համաձայնեցին պաշտոնական Երևանի պահանջներին (չնայած Արցախի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար  Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց),  բայց Քարվաճառը չհանձնեցին, քանի որ միջազգային միջնորդներից ու Հայաստանից մեկ ամիս ժամանակ էին խնդրել, ու այդ ժամանակն օգտագործել էին 10 օր հետո Մարտակերտը, մեկ ամիս հետո Ակնան (Աղդամ), ապա շղթայաբար մյուս տարածքներն ազատագրելու համար։ Դրանից հետո ռազմաքաղաքական դրությունն Արցախում կտրուկ փոխվեց, ինչն էլ քաղաքական այլ զարգացումների պատճառ դարձավ։

Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարն էր։ Հանդիպման սղագրությունից պարզ է դառնում, որ նա, ի վերջո, առերևույթ համաձայնել է ստորագրել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փաստաթուղթը, բայց, Բորիս Առուշանյանի համոզմամբ, ուղղակի փափուկ բարձ է դրել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխի տակ, որպեսզի հարաբերությունները չփացնի, իսկ իրականում շարունակել է Արցախի տարածքների ազատագրումը։

«Ռոբերտ Քոչարյանը, տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում ճնշման տակից դուրս գալ, մի կողմից չէր ուզում փչացնել հարաբերությունները Երևանի հետ՝ այնտեղից գումար էինք ստանում, կամավորներ էին օգնության հասնում և այլն, չէր ուզում փչացնել հարաբերությունները, բայց, մյուս կողմից էլ, չէր կարող համաձայնվել նրա առաջարկի հետ․ դրա համար խոստացավ, բայց ասաց՝ ժամանակ տրամադրիր 1-2 ամիս, նախապատրաստական գործեր անեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանին, փաստորեն, խաբեց էլի, որ ժամանակ շահի, Քարվաճառը չհանձնի, ուրիշ ելք չկար»,-ասաց Արցախի ՊՊԿ այն ժամանակվա ղեկավարի տեղակալը։

Նրա համոզմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը անգամ ճիշտ չէր ասում, թե Ռուսաստանը երես կթեքի մեզանից, որովհետև Ռուսաստանն այդ ժամանակ, ճիշտ է, փորձում էր իր ազդեցության ոլորտում պահել Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը խոստացել էր մտնել ԱՊՀ, բայց ինքը չի հավատում, որ Ռուսաստանը կարող էր այդ տեսակ կտրուկ քայլերի դիմել։ Եվ հետագան էլ ցույց տվեց, որ Ռուսաստանն այդպիսի կտրուկ քայլերի չգնաց։

«Եթե մերոնք զորքերը Քարվաճառից հանեին, ապա մենք կունենայինք այն վիճակն, ինչ ունեինք այսօր․ Ղարաբաղի կեսը կմնար Ադրբեջանի հսկողության տակ, Մարտակերտի շրջանը, հարավային շրջանի որոշ մասը և այլն։ Եվ Արցախի կարգավիճակը կմնար օդում կախված։ Այնինչ մենք, հաղթանակներ տանելով ռազմաճակատում, արդեն անցել էինք հակահարձակման, հաղթանակներ էինք տանում, ջարդում էինք թշնամու բանակը, ու հանկարծ այդ պայմաններում մենք գնայինք նման քայլի, դա շատ սխալ կլիներ, դրա համար մեր ղեկավարությունը ոչ մի կերպ չէր ուզում համաձայնվել»,-ասաց Բորիս Առուշանյանը։

Նա մի դրական հանգամանք էլ նշեց․ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր։

«Վազգեն Մանուկյանը շատ դեպքերում կարողանում էր ինքնուրույն որոշումներ ընդունել, և մեզ հետ համամիտ էր, որ այդ պայմաններում մենք պետք է օգտագործենք մեր հնարավորությունները։ Բացի դրանից, Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ խաբում էր ռուսներին, դեպի Թուրքիա էր թեքվում, բայց խոսքով ցույց տալիս, թե իբր ուզում է Ռուսաստանի ազդեցությունը պահել․ ինձ թվում է՝ ռուսները հասկացել էին, որ Ադրբեջանի հետ հեշտ չի լինելու պայմանավորվել, դրա համար մեզ այնքան էլ չէին ստիպում, ուղղակի Լևոնն ինքն էր շահագրգռված․․․ մինչև այսօր ես նրա այդ պարտվողական քաղաքականության իմաստը չեմ կարողանում հասկանալ»,-ասաց Բորիս Առուշանյանը։

Հատկանշական է, որ Բորիս Առուշանյանին, որն այն ժամանակ  Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի առաջին տեղակալն էր ու կատարում էր արտգործանախարարի պարտականությունները, քանի որ ԱԳՆ-ն դեռ չէր ձևավորվել, Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կանչել Քարվաճառի հարցով քննարկմանը։

«Նա գիտեր, որ իմ դիրքորոշումը շատ կոշտ է, որովհետև ես 4 պատվիրակություն եմ ղեկավարել, ու ամեն անգամ Հռոմ մեկնելուց առաջ նա ինձ խնդրում էր լինել զիջողական, կոշտ դիրք չգրավել, հաշվի առնել Հայաստանի ծանր վիճակը, որ նրա դեմ կարող են կիրառել պատժամիջոցներ։ Նա այդ ձևի տեսակետներ ուներ, բայց ես ամեն անգամ ասում էի, որ ես ելնելու եմ առաջին հերթին Արցախի շահերից»,-ասաց Բորիս Առուշանյանը։

Նա ընդգծեց, որ Մարտակերտի մեծ մասը դեռևս գտնվում էր թշնամու վերահսկողության տակ, Աղդամից անընդհատ հրետակոծում էին Ստեփանակերտը և մոտակա գյուղերը, դեռևս հարավային շրջանում ունեինք բնակավայրեր, որոնք գտնվում էին թշնամու վերահսկողության տակ, նման պայմաններում ինչո՞ւ պետք է մեր հաղթական պետությունը, որն այն ժամանակ հաղթանակ հաղթանակի հետևից էր տանում, մենք գնայինք Քարվաճառը հանձնելու քայլին։

«Ինձ թվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընկել էր միջազգային մեծ ճնշումների տակ։ Որովհետև Քարվաճառն ազատագրելուց առաջ, երբ ես չորրորդ պատվիրակության կազմում մեկնում էի Հռոմ, ինքն ինձ խնդրեց, որ ոչ մի պարագայում թույլ չտամ, որ մեր մեղքով տապալվեն բանակցությունները։ Իմ հարցին, թե՝ ինչո՞ւ, հնարավոր է, որ Ադրբեջանն այնպիսի պայմաններ դնի, որ ստիպված լինենք մերժել, ինքն ասաց՝ քեզ մի գաղտնիք հայտնեմ, մեր մեջ մնա, ասաց՝ շուտով Քարվաճառը պետք է մեր և ձեր զորքերը միասին ազատագրեն, այսինքն, դուք՝ արևելքից, մենք՝ արևմուտքից պիտի մտնենք Քարվաճառ, դրա համար չպիտի բանակցությունները մեր մեղքով տապալվեն։ Այսինքն, ինքը տեղյակ էր, որ մենք Քարվաճառի գործողությունը պիտի անցկացնեինք, և ինքը նաև օժանդակում էր։ Եվ ինձ համար շատ տարօրինակ է, որ ընդամնեը 2 ամիս անց շատ կոշտ ձևով փորձում էր մեզ ստիպել, որ վերադարձնենք Քարվաճառը»,-պատմեց Բորիս Առուշանյանը։

Նա վստահեցրեց, որ 1993 թ-ին  մենք կռվում էինք հիմնականում Ադրբեջանի բանակից խլված զենքով։

«Բացի դրանից, ՀՀ տարածքում գտնվող 7-րդ բանակի զենքը, որը 2 ամիս ուշացումով էր տրամադրվել Հայաստանին, ի տարբերություն 4-րդ բանակի, որ Ադրբեջանը ստացել էր ավելի շուտ, անգամ այդ բանակը 3 անգամ ավելի քիչ սպառազինություն ուներ, քան Ադրբեջանի տարածքում տեղակայված 4-րդ բանակը։ Ա՛յ, այդ բանակի զենքի չնչին մասն է մեզ հասել օգնություն, մեծ մասը Լևոն Տեր-Պետրոսյանը պահել էր ՀՀ-ի սահմաններում։ Այսինքն, մենք անգամ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական բանակի չնչին զինատեսակներն ենք ստացել, հիմնականում մենք այդ ժամանակ կռվում էինք Ադրբեջանի բանակից խլված զենքով և տեխնիկայով․ դա է ճշմարտությունը»,-ասաց Բորիս Առուշանյանը։

Նա նշեց, որ Մարտակերտը, Ակնան, մյուս շրջանները հաջողվեց ազատագրել, քանի որ Ադրբեջանի բանակը արդեն ջախջախված էր, և մենք շարունակեցինք մեր հարձակողական գործողությունները, և փայլուն հաջողեցինք։

Հնարավո՞ր էր արդյոք, Քարվաճառի օրինակով, տարածքները պահել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, եթե հաշված օրերում չհանձնեինք Արցախի տարածքները և ժամանակ խնդրեինք պայմանագրային պարտավորությունները կատարելու համար․ Բորիս Առուշանյանը պատասխանեց՝ եթե Արցախի կառավարման համակարգը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է 1992-94 թթ, ապա հաստատ այս վիճակը չէր լինի։

«Այն ժամանակ Արցախի բանակը մենք էինք կառավարում, Հայաստանը մեզ օգնում էր, դրա համար Լևոն Տեր-Պետրոսյանը լծակներ չուներ մեզ վրա․ միակ լծակն այն էր, որ փող չտար, նյութական օգնություն ցույց չտար, էլեկտրաէներգիան կտրեր, վառելիք չտար, զինամթերք չուղարկեր։ Բայց նաև որ դա աներ, Հայաստանում այնպիսի բունտ կբարձրանար, որ Լևոնը մի օր էլ չէր մնա իշխանության։ Դրա համար նա այդ լծակը չուներ մեր բանակի վրա ազդելու»,-ասաց նա։

Մինչդեռ 2020թ-ին ուրիշ ժամանակաշրջան էր․ փաստորեն, ՀՀ ղեկավարությունն էր կառավարում ընդհանուր բանակը, ասաց Բորիս Առուշանյանը, դրա համար Փաշինյանը շատ հեշտությամբ կարողացավ հանձնել տարածքները և Արցախը ոչինչ չէր կարող անել՝ պարալիչի էր ենթարկվել տեղում։

«Եթե կառավարման համակարգը լիներ այնպիսին, ինչպիսին այն ժամանակ էր, մենք հաստատ չէինք ենթարկվելու և պատերազմը շարունակվելու էր»,-ասաց Բորիս Առուշանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan