«Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները». Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ Ադրբեջանցի դպրոցականների նոր տետրերն են։ Ամեն անգամ տետրերը բացելուց իրենց են տեսնելու
20
Մոսկվան պատասխանեց Էրդողանին. Միջանցքի հարց չի քննարկվում. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ Ադրբեջանը վերահսկում է ՀՀ մտնող ապրանքների գրեթե կեսի ճանապարհը.պարենային անվտանգությունը վտանգված է. Տեսանյութ Ադրբեջանցի զինվորականը ձեռքի ռացիայի անտենայով խփել է շուռնուխցի երիտասարդին Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահը նախապայման է դրել Բողոքի ակցիա՝ ընդդեմ գունագեղ շոուի․ Տեսանյութ Հայաստանի բլոկադան խորանում է․ Իրան-Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ուժի կիրառումն արդյունք չտվեց․ քաղաքացիներն ու ընդդիմադիր պատգամավորները հրապարակում են․ Տեսանյութ Պատերազմ Արցխում
Պարզվել է Պերմի համալսարանում կրակոցների հեղինակի ինքնությունը Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր․ հայտարարություն Աճյունների որոնումներն այսօր արդյունք չեն տվել. ԱԻՊԾ «ՆՓ-ն սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն, հետաքրքիր է՝ ինչ փոխվեց». Սաղաթելյան «Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները». Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են Անկախության 30 ամյակի առիթով Ամբողջ աշխարհում զոհերի հիշատակը հարգում են լռությամբ և միայն Հայաստանում է, որ հարգում են գունագեղ տոնակատարությամբ Կառավարությունը ներկայացրել է Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը. Տեսանյութ Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը Կրեմլը՝ Պուտին-Էրդողան սպասվող հանդիպման մասին Շուշիի Կանաչ ժամն էր. վայելեք ձեր կուռքի իշխանության արդյունքները «Սրանց քոքը կտրելու ենք». Արսեն Բաբայան ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կառուցվի. Իրանի դեսպան Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն իրեն հիանալի է զգում Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին Բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ Գորիս-Կապան ճանապարհը կգործի նորմալ. Վահան Քերոբյան. Տեսանյութ Մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում․ Կապանի համայնքապետ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ Մահացել է Անահիտ Թոփչյանը Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել եկեղեցիներում կատարվելիք Հանրապետական մաղթանքին. Գեղամ Նազարյան Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժության գոտին ուշագրավ է Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է Մանե Գեւորգյանի մեկնաբանությամբ Մոսկվան պատասխանեց Էրդողանին. Միջանցքի հարց չի քննարկվում. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ «Տուր պատճառ»․ Իվետա Մուկուչյանի նոր հոլովակը. Տեսանյութ Պերմում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի «Ադրբեջանից դեռ չպրծած՝ հիմա էլ Թուրքիայի հետ է սիրախաղ սկսել». Ս. Հակոբյան Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը.Արթուր Ղամբարյան Նիկոլն Էրդողանից խնդրելու է նոր թուրքական ծրագրերի ֆինանսավորում. Տեսանյութ ժողովուրդն այլևս չի տեսնում իր ապագան Հայաստանում. Արա Վարդանյան Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների. Մանե Գևորգյան Բանտերում քաղբանտարկյալ հայրենասեր տղերք... Երեկոյան եկեք Եռաբլուր. այնտեղ գտնվողներն ավելի լավ գիտեն անկախության գինը, այնտեղ գտնվողներն են կերտել այս անկախությունը Քադիրովը մոտ 100% ձայն է հավաքել նախագահական ընտրություններում Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա Էրդողանի բացահայտումները հաստատող կամ հերքող պարզաբանմամբ․ Ռուբեն Մելքոնյան Երևանն ու Մոսկվան շարունակում են Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունը Ժամը 9-ից լինելու եմ Եռաբլուրում, իսկ երեկոյան թույլ չեմ տալու խրախճանքը Կկատարվի Հանրապետական մաղթանք Հայաստանի Անկախության տոնի առիթով Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ ՀՀ-ում կատարվել է 366779 պատվաստում. ԱՆ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է ԱՄՆ Նատաշա Կորոլյովան արտամուսնական երեխա ունի «Եթե հայտարարվեր, որ չի նշվելու Անկախության տոնը, ասելու էին՝ իշխանությունները դավաճան են ու թուրք». Մարուքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք. մահացել է 13 քաղաքացի Ադրբեջանցի դպրոցականների նոր տետրերն են։ Ամեն անգամ տետրերը բացելուց իրենց են տեսնելու «Ոչ մեկի համար գաղտիք չի, որ թշնամին գործում է կարկանդակի և ճիպոտի քաղաքականությամբ…». Հայկ Դերզյան ՀՀ-ն կարող է «Սպուտնիկ լայթ»-ի արտադրություն սկսել․ Մհեր Գրիգորյան

«Բա ո՞նց խուճապ չի լինի․ ադրբեջանցիներից 300-400 մետր հեռավորության վրա ապրողը չի՞ անհանգստանա»․ Վերին Շորժայի գյուղապետ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն եղել, մարդիկ իրենց առօյա աշխատանքով են զբաղված։

«Հիմա խոտ ենք հնձում, հիմնականում մեր տարածքի արոտավայրերն են ադրբեջանցիների մոտ, խոտհարքներն էլ են շատ մոտ, բայց գնում ենք, ի՞նչ անենք, ճարներս ի՞նչ է»։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեռ հուլիսի 7-ին՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման գործընթացի շուրջ համատեղ պրոցես է գնում։

«Ռուսական կողմի գործընկերները, զինվորականները, նրանց մի մասը նաև արդեն մարզում են, և որոշակի փուլից հետո արդեն նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»,-ասել էր Սանոսյանը, ապա հավելել, որ ռուս սահմանապահների տեղակայումը օրերի հարց է։

Արտյոմ Երանոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք ռուս սահմանապահները տեղակայվե՞լ են Վերին Շորժայում․ «Այդ պահի դրությամբ՝ սահմանապահներ չկան»։ Իսկ հարցին՝ գյուղացիների մոտ արդյոք խուճապ չկա՞, քանի որ շաբաթներ առաջ գյուղացիները 168.am-ի հետ զրույցում իրենց անհանգստություն էին հայտնել՝ ասելով, որ գիշերը դռներն ամուր կողպում, նոր քնում են, Վերին Շորժայի գյուղապետն այսպես պատասխանեց․ «Որպես հայ՝ ձեզ մոտ խուճապ չկա՞։ Բա ո՞նց խուճապ չի լինի, եթե դուք Երևանում՝ 200 կիլոմետր հեռու, անհանգստանում եք, ադրբեջանցիներից 300-400 մետր հեռավորության վրա ապրողը չի՞ անհանգստանա, նման բան կլինի՞։ Տա Աստված, ամեն ինչ լավ լինի, բայց ամեն վայրկյան թշնամուց սպասիր ամեն ինչ․․․»։ Արտյոմ Երանոսյանը նաև ասաց, որ երբեմն իր խոսքն այնպես են ներկայացնում, թե իբր գյուղում ամեն ինչ հանգիստ է, որևէ խնդիր չկա, բայց այդպես չէ, պարզապես իրենք էլ թշնամու դեմ պայքարելու իրենց ձևն ունեն․

 

«Թշնամուն ցույց ենք տալիս, որ մենք չենք վախենում, վարուցանք ենք անում, մենք էլ մեր գործողությամբ ենք դրանց դեմ պայքարում։ Թե չէ ինչ-որ պահի, որ ասում եմ՝ հանգիստ է, դա չի նշանակում, որ ստեղծված իրավիճակի մասով անհանգստանալու կարիք չկա։ Մի օր հլը թող գան, մնան այստեղ, տեսնեն՝ մարդ այստեղ հանգիստ կլինի՞։ Միայն անգիտակից մարդը հանգիստ կլինի, որ թշնամին այսքան հատվածը եկել-հասել է, հանգիստ լինեն․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։Նշենք, որ այս ընթացքում ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Մասնավորապես՝ մայիսի 25-ին Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (32 տ.)։Այս դեպքից 2 օր անց՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էր ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Կութի արոտավայրերից գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։Օրերս առաջ էլ՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով հրազենային «թեթև վիրավորում» է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել էր 3 զինծառայողների անունները՝ նշելով, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan