Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Արման Բաբաջանյանը վիրավորանքի համար հրապարակային ներողություն կխնդրի ՀՅԴ-ից

Քիչ առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա.Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց ՀՅԴ կուսակցության հայցը: «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը պարտավորվեց հրապարակային ներողություն խնդրել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից, ինչպես նաև 1 դրամ փոխհատուցում վճարել:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը և Արծվիկ Մինասյանը՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի, 08.01.2020թ.-ին հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արման Բաբաջանյանի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.01.2020թ. որոշմամբ ընդունվել է վարույթ։

Հայցվորները, դիմելով դատարան, հայտնել են, Բաբաջանյանը 06.12.2019թ. ելույթ է ունեցել ՀՀ Ազգային Ժողովում և իր ելույթի ընթացքում վիրավորական և զրպարտչական հայատարարություններ է արել ՀՅԴ կուսակցության և նրա անդամների հասցեին: Ելույթը կարելի է կարդալ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ և դիտել:

Արման Բաբաջանյանը ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից բազմահազար լսարանի առջև կուսակցության և նրա անդամների վերաբերյալ ներկայացրել է այնպիսի փաստական տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև արատավորում են կուսակցության, նրա անդամների բարի համբավը, պատիվը և արժանապատվությունը: Մասնավորապես, պատասխանողն իր ելույթում փորձ է կատարել Հայաստանի պատմության մեջ լրջագույն դերակատարում ունեցած կուսակցությունը ներկայացնել որպես ահաբեկչական խմբակ, որը իրականացրել է տարբեր ոճրագործություններ՝ այդ թվում ահաբեկչություն և թմրանյութերի ապօրինի շրջանառություն:

ՀՅԴ-ն դատարանին խնդրել էր պարտավորեցնել Արման Բաբաջանյանին վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել հայցվորներից և հայցվորներին վճարել խորհրդանշական 1 ՀՀ դրամ:

Դատարանն, ուսումնասիրելով հայցադիմումը և գործով ձեռք բերված ապացույցները, եկավ այն համոզման, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման՝ որպես պատճառաբանություն ընդունելով հայցվորների փաստարկները:

Դատարանը պարտավորցրեց Արման Շամիրի Բաբաջանյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից` վիրավորական արտահայտությունների համար www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջի (https:// www.facebook.com/babajanyana/) միջոցով ուղիղ եթեր դուրս գալու,
- ուղիղ եթերի ընթացքում հետևյալ տեքստով ներողություն խնդրելու`

«Հարգելի հետևորդներ,
06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»,

- ուղիղ եթերի տեսանյութը «Ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, իչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից» վերնագրելու և
- ուղիղ եթերի տեսանյութը www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջում (https://www.facebook.com/babajanyana/) պահպանելու եղանակով:

Իսկ www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ներողություն խնդրելու անհնարինություն առաջանալու դեպքում պարտավորեցնել պատասխանողին սույն գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հրավիրել մամուլի ասուլիս առնվազն թվով չորս` ՀՀ ողջ տարածքում հեռարձակվող հեռուստատեսային ալիքների լրագրողների մասնակցությամբ և հետևյալ տեքստով ներողություն խնդրել`

«Հարգելի ներկաներ և ասուլիսին հետևողներ,
06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»:

Պատասխանող Արման Շամիրի Բաբաջանյանից հօգուտ հայցվորներ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Իշխան Վաչիկի Սաղաթելյանի, Աշոտ Ժորայի Սիմոնյանի, Սիմոն Անդունի Սիմոնյանի, Շաղիկ Հրայրի Մարուխեանի, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանի, Լիլիթ Սերյոժայի Գալստյանի, Միքայել Վաղինակի Մանուկյանի, Արթուր Լևոնի Խաչատրյանի, Հակոբ Աղասու Մաթիլյանի, Տարոն Արտաշի Տոնոյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի բռնագանձել 1 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Աղբյուրը՝ yerkirmedia.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan