«Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները». Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ Ադրբեջանցի դպրոցականների նոր տետրերն են։ Ամեն անգամ տետրերը բացելուց իրենց են տեսնելու
20
Մոսկվան պատասխանեց Էրդողանին. Միջանցքի հարց չի քննարկվում. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ Ադրբեջանը վերահսկում է ՀՀ մտնող ապրանքների գրեթե կեսի ճանապարհը.պարենային անվտանգությունը վտանգված է. Տեսանյութ Ադրբեջանցի զինվորականը ձեռքի ռացիայի անտենայով խփել է շուռնուխցի երիտասարդին Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահը նախապայման է դրել Բողոքի ակցիա՝ ընդդեմ գունագեղ շոուի․ Տեսանյութ Հայաստանի բլոկադան խորանում է․ Իրան-Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ուժի կիրառումն արդյունք չտվեց․ քաղաքացիներն ու ընդդիմադիր պատգամավորները հրապարակում են․ Տեսանյութ Պատերազմ Արցխում
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր․ հայտարարություն Աճյունների որոնումներն այսօր արդյունք չեն տվել. ԱԻՊԾ «ՆՓ-ն սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն, հետաքրքիր է՝ ինչ փոխվեց». Սաղաթելյան «Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները». Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են Անկախության 30 ամյակի առիթով Ամբողջ աշխարհում զոհերի հիշատակը հարգում են լռությամբ և միայն Հայաստանում է, որ հարգում են գունագեղ տոնակատարությամբ Կառավարությունը ներկայացրել է Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը. Տեսանյութ Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը Կրեմլը՝ Պուտին-Էրդողան սպասվող հանդիպման մասին Շուշիի Կանաչ ժամն էր. վայելեք ձեր կուռքի իշխանության արդյունքները «Սրանց քոքը կտրելու ենք». Արսեն Բաբայան ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կառուցվի. Իրանի դեսպան Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն իրեն հիանալի է զգում Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին Բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ Գորիս-Կապան ճանապարհը կգործի նորմալ. Վահան Քերոբյան. Տեսանյութ Մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում․ Կապանի համայնքապետ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել. Տեսանյութ Մահացել է Անահիտ Թոփչյանը Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել եկեղեցիներում կատարվելիք Հանրապետական մաղթանքին. Գեղամ Նազարյան Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժության գոտին ուշագրավ է Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է Մանե Գեւորգյանի մեկնաբանությամբ Մոսկվան պատասխանեց Էրդողանին. Միջանցքի հարց չի քննարկվում. Տեսանյութ Բոլորդ միավորվեք, Նիկոլին վռնդեք. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ «Տուր պատճառ»․ Իվետա Մուկուչյանի նոր հոլովակը. Տեսանյութ Պերմում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի «Ադրբեջանից դեռ չպրծած՝ հիմա էլ Թուրքիայի հետ է սիրախաղ սկսել». Ս. Հակոբյան Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը.Արթուր Ղամբարյան Նիկոլն Էրդողանից խնդրելու է նոր թուրքական ծրագրերի ֆինանսավորում. Տեսանյութ ժողովուրդն այլևս չի տեսնում իր ապագան Հայաստանում. Արա Վարդանյան Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների. Մանե Գևորգյան Բանտերում քաղբանտարկյալ հայրենասեր տղերք... Երեկոյան եկեք Եռաբլուր. այնտեղ գտնվողներն ավելի լավ գիտեն անկախության գինը, այնտեղ գտնվողներն են կերտել այս անկախությունը Քադիրովը մոտ 100% ձայն է հավաքել նախագահական ընտրություններում Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա Էրդողանի բացահայտումները հաստատող կամ հերքող պարզաբանմամբ․ Ռուբեն Մելքոնյան Երևանն ու Մոսկվան շարունակում են Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ բանակցությունը Ժամը 9-ից լինելու եմ Եռաբլուրում, իսկ երեկոյան թույլ չեմ տալու խրախճանքը Կկատարվի Հանրապետական մաղթանք Հայաստանի Անկախության տոնի առիթով Ռուսաստանում անհայտ անձը կրակ է բացել Պերմի պետական համալսարանում. կան զոհեր և վիրավորներ. Տեսանյութ ՀՀ-ում կատարվել է 366779 պատվաստում. ԱՆ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է ԱՄՆ Նատաշա Կորոլյովան արտամուսնական երեխա ունի «Եթե հայտարարվեր, որ չի նշվելու Անկախության տոնը, ասելու էին՝ իշխանությունները դավաճան են ու թուրք». Մարուքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք. մահացել է 13 քաղաքացի Ադրբեջանցի դպրոցականների նոր տետրերն են։ Ամեն անգամ տետրերը բացելուց իրենց են տեսնելու «Ոչ մեկի համար գաղտիք չի, որ թշնամին գործում է կարկանդակի և ճիպոտի քաղաքականությամբ…». Հայկ Դերզյան ՀՀ-ն կարող է «Սպուտնիկ լայթ»-ի արտադրություն սկսել․ Մհեր Գրիգորյան ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին կեսին կազմել է 1,9 մլրդ դոլար. փոխվարչապետ

«Մեջքից հարվածում են միայն վախկոտներն ու թույլերը». Պաշտոնից ազատված ԱԳՆ գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել

Ահա և վերջ… գուցե կասեն մարդկանցից շատ շատերը. Բայց ոչ ես և ինձ ճանաչող մարդիկ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կանգնած լինելով նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացման ակունքներում, 30 երկարուձիգ տարիների ընթացքում առաջնորդվել եմ այն գաղափարով, որ պետությունը ՄԵԿՆ է, իշխանությունները՝ փոփոխվող։

Ազգային պետությանը ծառայելը ծանրագույն ու դժվարին պարտականություն է, գիտակից ծառայությունն՝ անմնացորդ նվիրում, անսահման համբերատարություն, բազում զրկանքներ ու սահմանափակումներ, ուժեղ դիմադրողականություն, խորը հավատ՝ ձեռնարկածդ և ձեռնարկելիք քայլերիդ հաջողության, կշռադատված վերլուծություն ու գնահատական չարածներիդ ու անհաջողություններիդ նկատմամբ, աննկուն կամք ու անհաղթահարելին հաղթահարելու պատրաստակամություն պահանջող բարձր պատասխանատվություն։ Սա է ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈւԹՅԱՆ իմ ընկալումը։ Իմ պետությանը ես ծառայել եմ և դեռ ծառայելու եմ հենց այդ գիտակցությունից ելնելով։

Ամեն մարդ լույս աշխարհ է գալիս իր առաքելությամբ։ Իմ դեպքում, կյանքն ինձ բերեց դեպի դիվանագիտություն։ Դեռևս դպրոցական տարիներից փայփայած երազանքս իրականություն դարձավ։ Երիցս երջանիկ էի, որ դիվանագիտական ծառայության առաջին քայլերս սկսում եմ վերանկախացած Հայաստանի Հանրապետության պայմաններում։ Այդ տարիներին էր, որ հասկացա պետությանը զինվորագրվելու առաքելության իմաստն ու գաղափարախոսությունը։

Տակավին երիտասարդ էի և պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր Հայաստանը կճանաչվի միջազգային հանրության կողմից և իր վեց տասնյակից ավելի դիվանագիտական առաքելությունները կբացի աշխարհի չորս անկյուններում։ Սակայն կյանքի պարուրաձև շրջադարձն ինձ պետք է բերեր այն կետին, երբ ինքս անմիջական մասնակիցը դարձա այդ հսկայածավալ գործընթացի՝ ծառայությանս տարբեր փուլերում իմ համեստ ներդրումը բերելով հայոց դիվանագիտության կայացման ու ամրապնդման նվիրական գործին։

Անցած ճանապարհս միշտ չէ, որ հարթ է եղել։ Այսօր, կյանքի այս հանգրվանում, հետադարձ հայացք նետելով այդ ճանապարհի տարբեր հատվածներին, հանգիստ խղճով և առանց երկմտանքի կարող եմ ասել, որ կատարել եմ իմ առջև դրված առաջադրանքներն ու պարտավորությունները, չեմ ընկրկել դժվարություններից ու բարդություններից, չեմ զլացել բարձրաձայնելու անարդարության, սրիկայության, կեղծիքի ու կեղծավորության, բանսարկության, երկերեսանիության և նմանտիպ այլ եղկելի արարքների մասին, չեմ թաքնվել սրա կամ նրա թիկունքում, եղել եմ պարզ ու շիտակ՝ շատ դեպքերում քաջ գիտակցելով, որ անարժաններն այլ վերաբերմունքի են արժանի, սակայն, մշտապես լինելով անուղղելի լավատես, այնուամենայնիվ մտածել եմ այդ տեսակին երկրորդ, իսկ որոշ դեպքերում երրորդ հնարավորություն տալու մասին։

Մեջքից հարվածում են միայն վախկոտներն ու թույլերը. սա պատմական մեծ փորձություն անցած աքսիոմա է։ Նրանք երբեք չեն կարող կռվել կամ նույնիսկ խոսել դեմ դիմաց՝ աչքերի մեջ ուղիղ նայելով։ Նրանցը` դավադիրն է, ստորաքարշությունը, պնակալիզությունը, երախտամոռությունն ու սողունակերպ ապրելը…

Կյանքիս անփոփոխ հավատամքն է եղել հավաքականությունն ու միասնականությունը, ամեն ինչ արել եմ համախմբման ու մերձեցման համար։ Չեմ ընդունել բաժանարար գծերն ու պատնեշները, բարբառների հիմքով ԱԶԳԸ տրոհելու ու ցաք ցրիվ անելու դատապարտելի գործողությունները, նախկինների ու ներկաների բաժանելու հիվանդագին երևակայությունը, մեծամտությունն ու տգիտությունը, ազգային արժեհամակարգի ոտնահարումն ու ՀԱՅԻՆ խորթ, արհեստածին օրակարգերի ներմուծումն ու պարտադրանքը, օտարամոլությունն ու հացուկացի մասին անդադար ու անհասկանալի դիտարկումները։ Չեմ ընդունել, չեմ ընդունում և չեմ ընդունելու։

Սա է պատճառը, որ ինձ համար վերջ չկա։ Կա նոր սկիզբ ու շարունակական ծառայություն ՀԱՅՐԵՆԻՔԻՍ՝ բարձրագույն ու սուրբ արժեք, որ վեր է ամեն ինչից, արժեք, որ պարտադրում է ապրել ու պայքարել, կառուցել ու շենացնել, հավատալ ու հավատով լցնել։ Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է։

Ես հրաժեշտ չեմ տալիս, այլ ասում եմ ՑՏԵՍՈւԹՅՈւՆ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)

նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan