Երևանում բացվեց «Ռուսական գրքի տունը» Զոհրաբ Մնացականյանը «իր դասալքության» համար ամոթից կարմրեց. Տեսանյութ 600 դոլար եմ աշխատում, որի կեսը պիտի ադրբեջանցիներին տամ, ինչպե՞ս կերակրեմ երեխաներիս. իրանցի վարորդ. Տեսանյութ
17
Ադրբեջանական մամուլը հրճվանք է ապրում Ալեն Սիմոնյանի պահվածքի առիթով. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Զախարովայի հայտարարության մասին Բոլոր պատգամավորները պարգևավճար են ստացել, մենք չենք օգտվելու այդ գումարից․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով Հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են Ադրբեջանը Հայաստանում պատժում է իրանցիներին․ Կոմերսանտ Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը Երեկ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է եղել հայ-իրանական տրանսպորտային արտերիայի փակման պատճառը Ե՞րբ է ստել Փաշինյանը՝ երեկ, թե՞ մեկ տարի առաջ. Տեսանյութ Türkiye. Ռուսաստանը քայլ առ քայլ շրջափակում է Թուրքիան, և Ղարաբաղում տեղակայված ռազմակայանը այս ռազմավարության մի մասն է Պատերազմ Արցխում
Ղրղզստանում թուրքական հետախոզության կողմից առևանգված քաղաքացուն դատում են Թուրքիայում Ադրբեջանը Շուշին առաջադրել է 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանը Երևանում բացվեց «Ռուսական գրքի տունը» ԲՀԿ-ն չի միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին, ԲՀԿ-ն իր տեղում ա, լիարժեք, հանգիստ, կառուցողական. Գագիկ Ծառուկյան Երևանում տեղի է ունեցել Վերա Բրեժնևայի համերգը. Լուսանկարներ Իրենց լկտի ձեւով են պահել. Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան Ադրբեջանական մամուլը հրճվանք է ապրում Ալեն Սիմոնյանի պահվածքի առիթով. Տեսանյութ Այո՛, տարբեր չափերի գումարներ են ստացել ըստ պաշտոնի՝ Անկախության տոնի առթիվ. Հերիքնազ Տիգրանյան. Տեսանյութ 41-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Զախարովայի հայտարարության մասին Առանց ազգային էլիտայի երկիրը չի կարող մոդերնիզացվել Եթե վարչատարածքայինով է, բերենք նախաձեռնություն, որ ՀՀ-ի սահմաները Բաքու է հասնում․ Վարդևանյան. Տեսանյութ Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում, որը, բացի պատերազմից, երկրին ոչինչ չի տալու. Հայկ Մամիջանյան Սեպտեմբերի 20-ին և 21-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցները փակ են լինելու Ինչպե՞ս է վարվելու տրված պարգևավճարի հետ «Պատիվ ունեմ»-ը․ հայտարարություն Նորից հայախոս քաղաքական թուրքերի մասին. Տեսանյութ Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի գործը դատարանում է Երևան-Գյումրի ճանապարհին հետաքրքրությունից դրդված կրակող տղամարդը հրավիրվել է բաժին «Դրանով մենք կփոխենք բանակցային գործընթացի բովանդակային ուղղվածությունը». ՀԴԿ-ն առաջարկով դիմել է ԱԺ խմբակցություններին Պատճառը անձնական էր. հրաժարականի դիմումս հետ եմ վերցրել. Արարատի մարզպետ Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի եւ Արցախի կառավարություններից. «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Իշխանությունը հարցի լուծման փոխարեն ասում է՝ մեր տարածքներն ադրբեջանական են. պետական դավաճանության դասական օրինակ. Սաղաթելյան Էդ ո՞վ է ասել, որ ադրբեջանցին թշնամի է, իրենց հողում են նստած. Տաթեւում ՔՊ-ի թեկնածու Տեղանունները ինքնության հիմքում. գոյություն չունի «Գյանջա». իրանագետ. Տեսանյութ Զինվորի տան պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում. ՊԵԿ-ն աշխատանք է առաջարկել Զինվորի տան զինվորներին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը․ Վահե Հովհաննիսյան Եղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի. Գեղամ Նազարյան «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը դեռ չի մարվել. Տեսանյութ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-Տերյան Զոհրաբ Մնացականյանը «իր դասալքության» համար ամոթից կարմրեց. Տեսանյութ Կորոնավիրուսով վարակման 759 և մահվան 26 նոր դեպք Բոլոր պատգամավորները պարգևավճար են ստացել, մենք չենք օգտվելու այդ գումարից․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. Տեսանյութ Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում «Բոլորին ժպիտ պարգեւեք․․․ թքած, թե ձեզ արցունքներ չեն վերադարձնում». Նազենի Հովհաննիսյան Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է 600 դոլար եմ աշխատում, որի կեսը պիտի ադրբեջանցիներին տամ, ինչպե՞ս կերակրեմ երեխաներիս. իրանցի վարորդ. Տեսանյութ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց կներկայացնի ՄԱԿ-ի միջազգային դատարան». Էլնուր Մամեդով Արարատում իշխանության սցենարները փոխվել են. Ում պաշտոնի նշանակվելը «փոզմիշ» եղավ Փաշինյանը Ալեքսանյանին «Լֆիկ» էր ասում, իսկ հիմա Ալեքսանյանը դարձել է նրա սրտի գործարարը Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարին. քննարկել են «Հյուսիս-Հարավ»-ի շուրջ զարգացումները Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 8 մարզերում Փաշինյանը հերթական անգամ խայտառարկվել է ՀԱՊԿ-ում. Տեսանյութ ԲՀԿ-ն կմասնակցի նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով Զուտ ասեմ, որ կորոնավիրուս տանելուց հետո մեծ է երիկամային և լյարդային անբավարարության զարգացման վտանգը

Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.am

2020թ․ 44-օրյա պատերազմն իր ահռելի բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների վրա, հատկապես անվտանգային առումով։ Սյունիքի մարզի ամբողջ արևելյան հատվածը դարձավ սահմանամերձ, իսկ նոր սահմանների մոտ գտնվող ճանապարհները՝ վտանգավոր երթևեկության համար։ Խոսքը, մասնավորապես, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ավտոճանապարհի մասին է։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Որոտանի (Կուբաթլու) և Կովսականի (Զանգելան)՝ Ադրբեջանի վերսհակողության տակ անցնելուց հետո Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ հայտնվեցին այդ գոտում։

2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է «վիճարկելի տարածքով»: Կողմերի համար՝ որպես ընդունելի տարբերակ ընտրվեց այդ հատվածում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայումը, թեպետ սա չէր կարող հարյուրտոկոսանոց երաշխիք հանդիսանալ այդ հատվածներով անվտանգ երթևեկելու համար։ 

Ուստի, Գորիսից Կապան տանող անվտանգ ճանապարհ ունենալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այն կապող օղակ է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իսկ այլընտրանքային ճանապարհը Տաթև-Աղվանի-Կապանն է, որը երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում:

2021թ․ հուլիսի 16-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը 

տեղեկացրեց, որ հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է երեք ընկերություն՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Ոսմար» ՍՊԸ և «Քարավան» ՍՊԸ, որոնցից երկուսն ընտրվել են առանց մրցույթի։

623 միլիոն դրամ գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը

«Բիլդեր Քոնսթրաքշնը» իրականացնում է ճանապարհի առաջին 12,5 կմ երկարությամբ հատվածի (Տաթևից դեպի Աղվանի) ասֆալտապատումը։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2021թ․ թվականի մայիսի 21-ին ընկերության և ՏԿԵ նախարարության միջև կնքված գնման պայմանագրով, «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությանը պետական բյուջեից փոխանցվելու է 622 մլն 886 հազար դրամ։ Ընկերությունն ընտրվել է բաց մրցույթի միջոցով։

«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ունի 23 տարվա պատմություն։ Այն 1998 թվականին հիմնադրել են Ռաֆիկ Շիրինյանն ու Ռուբեն Տեր-Սահակյանը, սակայն 2001 թվականից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար Ղուկաս Գրիգորյանն է։ Ընկերությունը մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը կոչվել է «Վահագն և Սամվել» ՍՊԸ, այնուհետև անվանափոխվել «Բիլդեր Քոնսթրաքշնի»։ 

«Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կառուցել է նաև Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհը, ինչի համար Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Ղուկաս Գրիգորյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կատարել է նաև Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարահատվածի շինարարական աշխատանքները։

Ղուկաս Գրիգորյանին է պատկանում Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում 2019 թվականին բացված «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որի բացման արարողությանը Ղուկաս Գրիգորյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

Ղուկաս Գրիգորյանին է պատկանում նաև Երևանի Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ գործող 

Հաղթանակի բազալտի հանքավայրը շահագործող «Իքս-իգրեկ» ՍՊԸ-ն։

Առանց մրցույթի՝ 2,7 միլիարդ Գորիսի նախկին քաղաքապետի ընկերությանը

Տաթև-Աղվանի-/Մ-2/ ճանապարհի երկրորդ 17,5 կմ հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ-ն։ Ընկերության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2021թ․ հուլիսի 15-ին «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար «Ոսմար» ՍՊԸ-ին հատկացվելու է 2 մլրդ 786 մլն դրամ։ Թեպետ այս գործարքում «Ոսմար» ՍՊԸ-ն «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի հետ հանդես է գալիս որպես կոնսորցիում, սակայն այդ երկու ընկերությունների միջև կնքված համաձայնագրով՝ աշխատնքների 95 տոկոսը կատարելու է «Ոսմարը», իսկ 5 տոկոսը՝ «Արարատ Ճանշինը»։

Ըստ armeps.am-ի՝ «Ոսմար» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին մասնակցում է 2015 թվականից և այս 6 տարիների ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է ընդհանուր 23 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 7 միլիարդ դրամի։

Այդ պայմանագրերից ամենախոշորը հենց վերջինն է՝ 2,7 միլիարդ դրամ, այն էլ՝ առանց մրցույթի։ 

«Ոսմար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին, և մինչև օրս ընկերության սեփականատերերի փոփոխություն չի եղել։ «Ոսմար» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, 25 տոկոսը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ մնացած 35 տոկոսը՝ աներորդուն՝ Արթուր Մարտիրոսյանին։

Ընկերության տնօրենը Նելսոն Ոսկանյանի կրտսեր որդին է՝ Հարություն Ոսկանյանը, իսկ ավագ որդին՝ Ոսկան Ոսկանյանը, 

Գորիսի ավագանու անդամ է։ 

Նելսոն Ոսկանյանը Գորիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է 14 տարի՝ 2000-2014 թվականներին։ 2014թ․ նոյեմբերի 24-ին Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով։ Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Ոսկանյանը, հանդիսանալով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը և անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական՝ 729 հազար դրամի վնաս:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Նելսոն Մկտրչյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը չորս տարի ժամկետով և 300 հազար դրամ տուգանքը։ Դատախազությունն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանում, սակայն վերջինս օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումն ու մերժել վերաքննիչ բողոքը։

1,2 միլիարդ դրամ՝ կրկին առանց մրցույթի

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի մնացած 13 կիլոմետրում շինարարական աշխատանքներն իրականացնում է «Քարավան» ՍՊԸ-ն։ Կրկին առանց մրցույթի՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար «Քարավան» ՍՊԸ-ի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2021թ․ հուլիսի 6-ին, արժեքը՝ 1 մլրդ 220 մլն դրամ։

Ի տարբերություն մյուս երկու ընկերություններին՝ «Քարավանը» ՀՀ-ում տենդերների մասնակցության մեծ փորձ չունի։ Բացի նշված պայմանագրից ընկերությունը միայն մեկ պայմանագիր ունի ՏԿԵ նախարարության հետ, որը կնքվել է 2020 թվականի մայիսին՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար։ Պայմանագրի արժեքը կազմել է 1 միլիարդ դրամ։

«Քարավան» ՍՊԸ-ն ակտիվ ճանապարհաշինական գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետությունում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականի հունվարի 16-ին։ Գրանցման և գործունեության հասցեն Արցախի Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում է։ 

«Քարավան» ՍՊԸ-ի տնօրենն ու միակ սեփականատերը գործարար Հակոբ Հակոբյանն է։ Նա ծնունդով Վայոց Ձորի մարզից է, սակայն 1995 թվականից տեղափոխվել է Արցախ և գործարարությամբ է զբաղվում։ Մեր տեղեկություններով՝ նա սերտ կապեր ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հավելենք, որ 2021թ․ հուլիսի 2-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել կառավարության նախագիծ, որը վերաբերում է նաև մեկ անձից գնումներին։ Մասնավորապես, ըստ հրապարակված նախագծի՝ մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը ռիսկային տվյալներ են համարվում, ուստի կառավարությունը նախատեսում է այդ տվյալները հեռացնել e-gov.am կայքից: Այժմ նախագիծը գտնվում է լրամշակման փուլում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan