Առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ
Դիտել նաև
«Հարմար պահից» կհարկվեն ոչ միայն «խոպանչիները», այլև գյուղատնտեսությամբ զբաղվողները
Արտագնա աշխատանքի մեկնածները Հայաստանում հարկ չեն վճարի մեկ դեպքում
ՔՊ-ի բարօրության ձեռքն ազգովի կրակն ենք ընկել. «Կարճ ասած» (տեսանյութ)
Որդու զոհվելուց հետո արտագնա աշխատանքից վերադարձած հորը 370.000 դրամ հարկել են
Հայ ժողովրդի, Հայաստանի չգոյության մասին են Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 494 մլրդ 334 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 90 մլրդ 105 մլն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: