ՍԴ և Երևանում ԵԽ գրասենյակի համագործակցությունը կշարունակի արդյունավետորեն զարգանալ
Դիտել նաև
Դատարանը բավարարել է Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի
Ինչու է Ալիևը Հայաստանում սահմանադրական փոփոխություն նախաձեռնում
Ուղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ»
Փաշինյանական դատարանը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացրեց 3 ամսով
Փաշինյանական դատարանը որոշեց բանտում թողնել քաղբանտարկյալ, վատառողջ կնոջը
2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՍԴ-ից:
Շնորհավորելով գրասենյակի ղեկավարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ Սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը կշարունակի արդյունավետորեն զարգանալ: Մարտինա Շմիդտն իր հերթին կարևորել է իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում գործընկերության հետագա ամրապնդումը և նոր համատեղ ծրագրերի իրագործումը: