Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին
Դիտել նաև
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։
Մասնավորապես Երասխի ուղղությամբ վերջին սրացման, Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ միջադեպերի, առաջին հերթին հայ 2 զինծառայողների անհետացման ու նրանց ճակատագրի մասին։
Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ խոսել է իրավիճակային սրացման և աճող անվտանգային սպառնալիքների մասին, ինչը պետք է երկկողմ զրույցի առանցքում լիներ։
Պաշտոնական հաղորդագրությունն ավելի շատ հուշում է, որ Հայաստանը շարունակում է հեռանալ մեր երկրին և տարածաշրջանին վերաբերվող առանցքային հարցերի քննարկմանը մասնակցությունից և դա իր ցանկությամբ կամ իրավիճակի բերումով վերապահել է ՌԴ-ին։
Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջից