Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

«ՔՊ-ականները քաղաքական թշնամիներ են. համագործակցել այդ մարդկանց հետ, նշանակում է՝ օգնել կործանել Հայաստանը». Քրիստինե Վարդանյան. Տեսանյութ

«Նախկինում պրակտիկա ենք ունեցել, որ ընտրությունները դառնում էին անգամ ճգնաժամերի առիթ, որովհետև ունեցել ենք Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչներ, որոնք ռումբերի պես դրվել են Հայաստանի Հանրապետության հիմքում, և ժամանակը միացվել էր, ու այդ ռումբերը պետք է պայթեին:

Այսինքն՝ կապ չունի՝ ինչ ընտրություններ էին անցկացվում, կապ չունի՝ դրանք որքան լավն էին նախորդից, այդ մարդիկ ունեցել էին առաջադրանք՝ ամեն կերպ վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը, ճգնաժամեր ստեղծել, որպեսզի կարողանան անել այն, ինչ արեցին 2018թ.»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, ըստ Փաշինյանի՝ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային: ՀՅԴ անդամի խոսքով՝ հունիսի 20-ից առաջ եղած խնդիրներն ընտրությունների արդյունքներով չեն վերացել. «Առաջին անգամ 30 տարվա մեջ կար անվտանգության ճգնաժամ, արդյո՞ք այն հաղթահարված է. երեկ մենք դիվերսիոն խմբի ներթափանցման մասին էինք խոսում արդեն Երևանում: Եթե առաջ տղաները մեկնում էին Արցախ, և այնտեղ որոշ դեպքերի մասին էինք լսում, հիմա այդ նույն դեպքերը մի քանի անգամ ավելի շատ կրկնվում են Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում:

Երասխը մայրաքաղաք Երևանից հեռու է այնքան, ինչքան Սարդարապատը: 1918թ., երբ մենք Եռաբլուրի մոտ ենք խրամատներ փորել, հիմա էլ երևի պետք է սկսել մտածել այդ ուղղությամբ: Որևէ սոցիալական խնդիր, եթե որևէ մեկը կասի, որ լուծվել է, կամ կստի, կամ տեղյակ չի լինի իրավիճակից: Եվ մնացած բոլոր խնդիրները, որոնք ՀՀ-ն 30 տարի ունեցել է, և եթե նախկինում կարող էինք խոսել, որ այդ խնդիրները կամաց-կամաց լուծվում էին, եթե 2018թ. հասել էինք խոսքի ազատության բավականին բարձր մակարդակի, հանցագործության ցածր մակարդակի, հիմա մենք տեսնում ենք Երևանի կենտրոնում կրակոցներ պարբերաբար, նույն արատավոր բարքերի կրկնապատիկը՝ ներկա իշխանությունների օրոք, և որևէ դրական տեղաշարժ չենք տեսնում: Հունիսի 20-ին մի շանս կար՝ ներքին ճգնաժամը հանգուցալուծելու, եթե ՀՀ-ում չվերընտրվեր կապիտուլյանտ իշխանությունը:

Շատ կարևոր եմ համարում այս փաստը արձանագրելը, որովհետև երբ ես ասում եմ՝ հաղթահարված չէ ճգնաժամը, դա չի նշանակում, որ, եթե մենք ընտրվեինք, ճգնաժամը միայն այդ դեպքում կհաղթահարվեր: Հայաստանում կապիտուլյանտ իշխանության չվերընտրվելը նախապայման կարելի էր համարել ճգնաժամը հաղթահարելու. Ցավոք, ունենք ճիշտ հակառակ պատկերը»: Հարցին՝ սահմանային միջադեպերի ֆոնին դարձյալ ակտիվացան այն խոսակցությունները, թե ինչո՞ւ ընդդիմությունը որևէ քայլ չի ձեռնարկում ստեղծված իրավիճակում. արդյոք Երասխում, Գեղարքունիքում, Սյունիքում տեղի ունեցող միջադեպերը պատճառ չե՞ն, որ ընդդիմությունն ընդվզման ալիք ձևավորեր, նա պատասխանեց. «Ի՚՞նչ կարող է անել ընդդիմությունը, բացի խոսելուց՝ ինչ է կատարվում: Ես այստեղ եմ նաև՝ որպես Դաշնակության ներկայացուցիչ, և երբ պահն է գալիս, որ պետք է պաշտպանել երկիրը, առանց մի վայրկյան մտածելու հավաքվում է Դաշնակցության գումարտակը, գնում է սահմանը զենքով ֆիզիկապես պաշտպանելու: Բայց հիմա ընդդիմությունը որևէ լծակ չունի սահմանները պաշտպանելու:

Պետք է հասկանանք, թե փողոց դուրս գալը հիմա անվտանգության ո՞ր հարցն է լուծում, և նաև շատ են խոսում ընդդիմության սխալների մասին, մենք այդ սխալներից, թերացումներից դասեր քաղել ենք: Մենք անցանք այդպիսի ճանապարհ, որը մեզ տարավ փակուղի, արդյունքում՝ հանգեցինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և հիմա պետք է հասկանալ՝ այս պայմաններում որ քայլը որի հաջորդականությունն է և ո՞ւր է մեզ տանելու: Փողոց դուրս գալը կամ որևէ գործողություն զենքերից մեկն է, որոնք պարտադիր օգտագործվելու են, բայց դա չի կարող լինել նպատակը: Նպատակը ՀՀ պաշտպանությունն ու կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելն է»: Ինչ վերաբերում է որևէ ֆորմատով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ խորհրդարանում համագործակցությանը, նա հետևյալն ասաց. «ՔՊ-ի հետ համագործակցության նույնքան եզր եմ տեսնում, որքան Ալիևի հետ համագործակցության: Այդ մարդիկ քաղաքական թշնամիներ են. անձնական թշնամություն չունեմ, բայց գնահատականը, որ այս մարդիկ հակահայ օրակարգ են առաջ տանում, հակասում են ՀՀ շահին, ամենաանկեղծ գնահատականն է, որ ես ունեմ: Համագործակցել այդ մարդկանց հետ, նշանակում է՝ օգնել կործանել Հայաստանը: Դա մի բան է, որը ես, այս թիմից որևէ մեկը երբեք չի անի: Մենք հայտարարել ենք, որ այս թիմի հետ համագործակցության որևէ եզր չի կարող լինել»:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan