Այգեստան համայնքի բնակիչը ռուս խաղաղապահների միջամտությամբ վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ
Դիտել նաև
Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում. Գեղամ Մանուկյան
Ղարաբաղից բռնի տեղահանվածին 75 հազար դրամ փոխանցելիս բանկը պահել է 50 հազար դրամ. Գեղամ Նազարյան
«Մի բան Հայաստանի ղեկին հայտնված թշնամին հաշվի չի առել»․ Գեղամ Մանուկյան
«Սա չէր իմ պայքարի նպատակը». Սարգիս Ստեփանյան
ՔՊ-ական «լափառոշության» տխուր վախճանը․ Գեղամ Մանուկյան
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»: