Տարադրամի փոխանակման կետերը փակելու՞ են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում Հայաստանում տարադրամի փոխանակման կետերը փակելու, ասել է, թե վերացնելու մասին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցներից: Նրանք մտահոգված են, քանի որ համոզված են, որ առաջիկայում տարադրամի փոխանակում իրականացվելու է միայն հայաստանյան առեւտրային բանկերում:
«Ժողովուրդ»-ը տարադրամի փոխանակման կետերը փակելու հարցի առնչությամբ դիմեց ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից պատասխանեցին, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: