Ջրի գինը կարող է բարձրանալ 43․7 դրամով. Տեսանյութ Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն Նայում է թուրքի դեմքին, հայացքն իջացնում, նայում ա դրանց զենք ու զրահին, ու գլուխը թեքում մի կողմ
18
Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են Ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են հայկական քաղաքացիական ավտոբուսն ու դանակով ավտոբուսի վրայից քերում են Արցախի դրոշը. Տեսանյութ Ոնց որ փայտը վերցնես ու մեր վիրավոր սիրտը նորից փորփրես. զոհվածի հայրը՝ «գունագեղ» միջոցառման մասին. Տեսանյութ Ադրբեջանական զինուժը Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարը․ վիրավորվել է ՊԲ զինծառայող Ադրբեջանական մամուլը հրճվանք է ապրում Ալեն Սիմոնյանի պահվածքի առիթով. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Զախարովայի հայտարարության մասին Բոլոր պատգամավորները պարգևավճար են ստացել, մենք չենք օգտվելու այդ գումարից․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով Հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են Պատերազմ Արցխում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում՝ սեպտեմբերի վերջին Տեղահանված շուշեցիները քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, բռնի տեղահանվածների եւ այլ հարցեր Ինչ-որ խաշնարած էյվազլու ցեղի անունը արտաբերելիս հասկանո՞ւմ են, որ դրանով նաև պղծում են Արտաշես Ա-ի գործը և հիշատակը Ադրբեջանը շարունակում է լկտիությունն ու անպատժելիությունը Գորիս-Կապան ճանապարհին. Տեսանյութ Երեք տարում Հայաստանը Գերմանիայում առանց թույլտվության բնակվող շուրջ 4000 անձի վերաբերյալ հետընդունման հայց է ստացել Այս երեխայի պաշտպաններին փակել են բանտերում` շինծու և հորինված մեղադրանքներով, որ հանկարծ Ալիևը սխալ ազդակներ չստանա ՌԴ քաղաքացին Երևանում կոտրել է բանկի պատուհանն ու ներս մտել Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱԱԾ Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը Հրդեհ Ելփին գյուղում՝ անկել է 16 հնդկահավ, 2 հորթ, այրվել են տներից մյուսի օժանդակ շինության կառուցատարրերը Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը Քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել, թե պատգամավորի չափ բառադիություն չունենք. Վահրամ Թոքմաջյան Ես Վլադիմիր Կարապետյանի հետ կապված այլ` չհրապարակված փաստեր էլ ունեմ Մինչև մենք մեր երեխաների համար անվտանգության երաշխիքներ չստեղծենք, ադրբեջանցիները միշտ էլ սանձարձակ են լինելու. ՄԻՊ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել Ջրի գինը կարող է բարձրանալ 43․7 դրամով. Տեսանյութ Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ավստրալիայից շտապ հետ է կանչում իր դեսպաններին Դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր. Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1011 նոր դեպք. մահացել է 18 քաղաքացի Մեր ինքնասիրությունն էլ են ստուգում հիմա աշխարհով, ու էս թագավորի զարմանքից պակաս չէ մեզ ստուգողների զարմանքը Անկախության օրվա միջոցառումներն ավելորդ են, այս սեպտեմբերի 21-ն ընկալվում է որպես զոհվածների մահվան տարելից. Բագրատյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով ինքնասպան կլիներ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 2,5 միլիոն դոլարանոց համերգին Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքի հրապարակում տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին Նիդերլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար նարնջագույն (ռիսկային) գոտում ««Լեռնային Արցախ»-ի թիմն է, որ ականատես եղավ ադրբեջանցի այլանդակ զինվորականի ռասիստական վարքագծին». Աննա Կոստանյան Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է «Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ». Հասկանում ե՞ք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի մտերիմ բարձր պաշտոնյան Պահեստազորի սերժանտի մահվան գործով կալանավորվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող․ ՔԿ Կապիտուլյանտ-վիժվածքը խմբագրեց մեր Օրհներգը՝ բերելով նախնական տեսքի. Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս ՔՊ-ից «Վարչապետը թրքահպատակ քաղաքականություն է իրականացնում». Սայաթ Շիրինյան. Տեսանյութ Նայում է թուրքի դեմքին, հայացքն իջացնում, նայում ա դրանց զենք ու զրահին, ու գլուխը թեքում մի կողմ Սա է ձեր դրոշ քերող ու երեխեքին վախցնող ոստիկանը Իշխանությունը «կուլտուրական» ձեւով «ցրում» է ընդդիմությանը Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանության շարքե՞րը Ժողովրդին ոչինչ էլ չի հասնելու Վարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել քաղաքացիների ուղարկած նյութերով Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել գրանցում իրականացնող համակագում «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել Այ էս վիդեոն ուշադիր նայեք. ուղիղ մեկ տարի առաջ կարո՞ղ էիք նման բան տեսնել. Տեսանյութ Կանգնեցնել պետության վախճանը. Տեսանյութ ՊՆ-ն 59 միլիոն դրամի չափով մեկ անձից գնում է կատարել. 168.am Հայաստանում ո՞վ է մաքրելու հեղափոխական ավգյան ախոռները Դուք էս ի՞նչ նյութից եք կերտված, այ անհայրենիք թրքահաճոներ Ու վե՞րջ...Պրծա՞վ, հա՞...Էլ որևէ պատասխանատվություն չի՞ կրում.... Տեսանյութ Ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են հայկական քաղաքացիական ավտոբուսն ու դանակով ավտոբուսի վրայից քերում են Արցախի դրոշը. Տեսանյութ

Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ

Politik.am-ը գրում է. «Իշխանական պատգամավորներն այսօր անասնական բարկությամբ խոսում էին ինչ որ երևակայական գեներալների դղյակների և բանակի թալանի մասին։ Բանակում թալանչի զինվորականներն, իհարկե, եղել են, բայց սա չի նշանակում, որ բոլոր գեներալների առանձնատները կառուցվել են թալանի արդյունքում։ Հետաքրքիր է, որ թալանի և դղյակների մասին խոսող իշխանավորները մոռանում են իրենց կողքին և իրենց իշխանության մաս կազմող գեներալներին, որոնք ամբողջ կյանքում զինվորական լինելով ունեն դղյակներ և բիզնեսներ։ Իրենք մոռացել են, բայց հանրությունը լավ է հիշում նրանց։

 Ապրիլի 13-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղեկալ է նշանակվել Արշակ Կարապետյանը՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։ Մինչ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակվելը, Արշակ Կարապետյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։

Այս պաշտոնիայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչո՞ւ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։

 Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ գաղտնի փաստատթղթեր է կարադացել ու Արշակ Կարապետյանի մեղավորությունը չի տեսել։ Իհարկե, այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Կարապետյանին նշանակել են այդ պաշտոնին, քանի որ նա միակ զինվորականն է եղել Մարտի 1-ի գործում հիշատակվող 0038 հրամանում ներառված, որ կցկտուր ցուցմունքներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պաշտոնը եղել է՝ որպես պարգևատրում՝ նոր ցուցմունքներ ստանալու ակնկալիքով։

 Արշակ Կարապետյանն այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։

«Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում

Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել ասյտեղ):

Փաշինյանի նախկին խորհրդականը նաև շքեղ առանձնատուն ունի Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում։ Առանձնատունը Արշակ Կարապետյանը կառուցել է պաշտոնավարման տարիներին։

Եվ հիմա, առնվազն, հարց է առաջանում, թե որքանո՞վ են անկեղծ իշխանավորները, երբ ԱԺ ամբիոնում պատառոտում են իենց որ նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդից թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն, որ պատերազմի պարտության պատճառը թալանչի գեներալներն էին, ովքեր դղյակներ են կառուցել։ Արդյո՞ք իշխանությունները պարզել են, թե որքանով է օրինական Արշակ Կարապետյանի կուտակած կարողությունը, չկա՞ դրանում ժողովրդից թալանված գումար, և որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս է հաջողվել Կարապետյանին իր ընկերության համար պետական ավելի քան 40 կառույցներից պատվերներ ապահովել։ Արդյո՞ք այս ամենում չկա կոռուպցիա։ Ի վերջո, խոսքը պետությունից ստացված մի քանի հարյուր միլիոն դրամի պատվերի մասին է, ու պետք է պարզել՝ որքանո՞վ է Արշակ Կարապետյանը օգտագործել իր պաշտոնեական դիրքը նման պատվերներ իր ընկերության համար ապահովելու նպատակով։

Նշենք, որ երեկ Արշակ Կարապետյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan