Ի՞նչ մոսկովյան բանակցություններից է խոսում ՀՀ ՊՆ-ն և ինչո՞ւ է ակտիվացել ստի խորհրդանիշ Արծրուն Հովհաննիսյանը Կրակում են ուղիղ Վերին Շորժա և Կութ բնակավայրերի ուղղությամբ. ՄԻՊ Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ հայտարարությունը
28
Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները «ապագա կա ապագա» Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր. ՀՀ ՊՆ ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ. ՀՀ ՊՆ Պաշտոնական Երևանի արձագանքը Բայրամովին. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Երասխում նկարահանման պահին էլ չեն դադարել կրակոցները. Տեսանյութ Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊԲ Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները. ՊՆ ԱՄՆ-ն և Եվրոպան 2020 թվականի պատերազմից հետո «թեմայից դուրս են», Մոսկվան դարձել է գլխավոր միջնորդը Ղարաբաղյան հարցով բանակցություններում. Պարֆյոնով Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են Պատերազմ Արցխում
Ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ Ադրբեջանը փորձել է ճեղքում իրականացնել Ալ լճերին հարակից գյուղերի ուղղությամբ Սցենարի երրորդ փուլն է՝ անիծյալը շարունակում է զոհել մեր տղաներին, որ «արդարացված» լինի Հայաստանի հանձնումը... նեռի ծնունդ... Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները «ապագա կա ապագա» Ես՝ որպես լրատվամիջոցի ղեկավար, չգիտեմ՝ ինչպես վարվել ՊՆ լուրերի հետ, հավատա՞լ, թե՞ ոչ Ի՞նչ մոսկովյան բանակցություններից է խոսում ՀՀ ՊՆ-ն և ինչո՞ւ է ակտիվացել ստի խորհրդանիշ Արծրուն Հովհաննիսյանը Հիմա աշխատում է պայմանավորվածության հաջորդ քայլը ՝հանձնել Հայաստանի այլ հատվածներ նախապես կորուստներ տալով... Մարզահոս ՀՀ փրկության մասին. Էդգար Էլբակյան. Տեսանյութ Մարտեր են նաև Սոթքի հանքի տարածքում. Գեղամասարի համայնքապետ Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. ՄԻՊ Էսօր փաստացի զինվորից ենք կախված բոլորս. Դիվանագիտություն չկա Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր. ՀՀ ՊՆ Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը նոր կապուղի կդառնա եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա եւ Ադրբեջան Մեղավոր է Նիկոլ Փաշինյանը, ով 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունում պարտավորվել է կոմունիկացիաներ բացել Ադրբեջանի համար ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում Կրակում են ուղիղ Վերին Շորժա և Կութ բնակավայրերի ուղղությամբ. ՄԻՊ Իրենք իրոք հպարտանում են պարտությամբ, զոհերի քանակով և քայքայված երկրով Աչքիս «ծանր ու ցավոտ» որոշումներն ընդունելու ժամանակն է եկել նիկոլ «Արցախը հանձնելուց առաջ մեր ոգին հանձնեցինք». Հուսիկ Արա. Տեսանյութ Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին. Լուսանկար Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. որն է պատճառը Սյունիքի մարզպետը ստիպված որոշել է հրաժարական տալ. Վերեւներից հուշել են, որ օգնել չեն կարող Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ հայտարարությունը Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում Կառավարության ձեւավորումից հետո կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում Պողպատե մանդատը լրագրողների գլխին է կոտրվում Քաղաքապետարանում աշխատավարձը կրկնակի կավելանա. Քաղաքապետի խորհրդականները կստանան 578 հազար դրամ ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ. ՀՀ ՊՆ «Զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ». ՄԻՊ ՀՀ նախագահի աշխատակազմը՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի և կից օրենքների փաթեթի վերաբերյալ «Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները»․ Արա Զոհրաբյան Միաժամանակ մի քանի կետում թեթևոտ պատերազմի ենք պատրաստվում... Սյունիքի մարզպետարանը իրեն է վերագրում նաև ուրիշների՞ արածը. Տեսանյութ Շոյգուն հանդիպում է ունեցել Արշակ Կարապետյանի հետ Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. նոր փոփոխություններ Բուզանդի փողոցի որոշ հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը, քարտուղարը՝ Հայկ Մամիջանյանը Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել Մխիթար Զաքարյանն և Արթուր Սարգսյանը արդեն պատգամավոր են և պետք է անհապաղ ազատ արձակվեն. դիմել եմ դատախազին. Վարդեւանյան Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տոնեց Օլիմպիական խաղերում Որոնողական աշխատանքների արդյունքում Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել «Պատիվ ունեմ»-ն առաջարկում է Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել Ջրականում ականապայթյունից ադրբեջանցի է վիրավորվել Աղետալի նոր թիվ. 2021 թ-ի հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 21,9 հազար հայաստանցի Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը Ինձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել. Թովմասյան Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացվի չպայթած զինամթերքի ոչնչացում Վահան Քերոբյանը 2 օրով կմեկնի Վրաստան Ընտրովի արդարադատությո՞ւն. ինչո՞ւ է ԱԱԾ-ն առգրավել Վերաքննիչի համակարգիչները Պեսկովը՝ Ղրիմի հարցով Թուրքիայի հետ գործարքի մասին

Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ

Politik.am-ը գրում է. «Իշխանական պատգամավորներն այսօր անասնական բարկությամբ խոսում էին ինչ որ երևակայական գեներալների դղյակների և բանակի թալանի մասին։ Բանակում թալանչի զինվորականներն, իհարկե, եղել են, բայց սա չի նշանակում, որ բոլոր գեներալների առանձնատները կառուցվել են թալանի արդյունքում։ Հետաքրքիր է, որ թալանի և դղյակների մասին խոսող իշխանավորները մոռանում են իրենց կողքին և իրենց իշխանության մաս կազմող գեներալներին, որոնք ամբողջ կյանքում զինվորական լինելով ունեն դղյակներ և բիզնեսներ։ Իրենք մոռացել են, բայց հանրությունը լավ է հիշում նրանց։

 Ապրիլի 13-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղեկալ է նշանակվել Արշակ Կարապետյանը՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։ Մինչ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակվելը, Արշակ Կարապետյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։

Այս պաշտոնիայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչո՞ւ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։

 Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ գաղտնի փաստատթղթեր է կարադացել ու Արշակ Կարապետյանի մեղավորությունը չի տեսել։ Իհարկե, այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Կարապետյանին նշանակել են այդ պաշտոնին, քանի որ նա միակ զինվորականն է եղել Մարտի 1-ի գործում հիշատակվող 0038 հրամանում ներառված, որ կցկտուր ցուցմունքներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պաշտոնը եղել է՝ որպես պարգևատրում՝ նոր ցուցմունքներ ստանալու ակնկալիքով։

 Արշակ Կարապետյանն այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։

«Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում

Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել ասյտեղ):

Փաշինյանի նախկին խորհրդականը նաև շքեղ առանձնատուն ունի Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում։ Առանձնատունը Արշակ Կարապետյանը կառուցել է պաշտոնավարման տարիներին։

Եվ հիմա, առնվազն, հարց է առաջանում, թե որքանո՞վ են անկեղծ իշխանավորները, երբ ԱԺ ամբիոնում պատառոտում են իենց որ նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդից թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն, որ պատերազմի պարտության պատճառը թալանչի գեներալներն էին, ովքեր դղյակներ են կառուցել։ Արդյո՞ք իշխանությունները պարզել են, թե որքանով է օրինական Արշակ Կարապետյանի կուտակած կարողությունը, չկա՞ դրանում ժողովրդից թալանված գումար, և որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս է հաջողվել Կարապետյանին իր ընկերության համար պետական ավելի քան 40 կառույցներից պատվերներ ապահովել։ Արդյո՞ք այս ամենում չկա կոռուպցիա։ Ի վերջո, խոսքը պետությունից ստացված մի քանի հարյուր միլիոն դրամի պատվերի մասին է, ու պետք է պարզել՝ որքանո՞վ է Արշակ Կարապետյանը օգտագործել իր պաշտոնեական դիրքը նման պատվերներ իր ընկերության համար ապահովելու նպատակով։

Նշենք, որ երեկ Արշակ Կարապետյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan