Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար

Հյուսիս-հարավ ճանապարհի նկատմամբ թշնամու վերահսկողություն թույլատրելը և այն Սյունիքի միջանցքի հետ «բարտեր» անելը պետական դավաճանություն է լինելու

Հյուսիս-հարավ ճանապարհի նկատմամբ թշնամու վերահսկողություն թույլատրելը և այն Սյունիքի միջանցքի հետ «բարտեր» անելը պետական դավաճանություն է լինելու
Եվ այս մասին ՀՀ գերագույն գլխավոր դավաճանն արդեն նախազգուշացված է…
 
Այժմ դեռ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» պարտավոր են ԺԱՄԱՆԱԿԻՆ ձեռնարկել ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ միջոցառումներ` Նախիջևանի հետ ՀՀ սահմանի Երասխի հատվածում արտաքին թշնամու առաջխաղացում և հյուսիս-հարավ ճանապարհի նկատմամբ վերահսկողության հաստատում թույլ չտալու համար:
 
Եվ եթե վերոնշյալ նպատակով անհրաժեշտ ու համապատասխան քայլեր չկատարվեցին, եթե դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերն առաջ գալով ու թեկուզ ոչ այնքան խորը ՀՀ տարածք մտնելով, կարողացան վերահսկողություն ունենալ հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության ճանապարհի նկատմամբ, այնուհետև այդ հաղթաթուղթն օգտագործել` ետ քաշվելու դիմաց Սյունիքում միջանցք ստանալու համար, ապա անվարան կարելի է ասել, որ կար Փաշինյան-Ալիև չհրապարակված, գաղտնի հերթական պայմանավորվածությունը և այն իրագործվեց:
 
Դա կնշանակի, որ տեղի ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կամ այդ ժամանակ գուցե արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու նրա իշխանության համապատասխան պաշտոնյաների կողմից պետական դավաճանության հերթական դրսևորումը, այս անգամ` Ադրբեջանին Սյունիքով ոչ թե մեր վերահսկողության ներքո գտնվող ճանապարհ, այլ հենց միջանցք (Ադրբեջանի վերահսկողության ներքո) տալու նպատակով, «միջանցք` ճանապարհ դիմաց» սկզբունքով:
 
Բացառված չէ, որ հայրենին պաշտպանել չկարողանալու տպավորություն ստեղծվի հասարակության միամիտ հատվածի մոտ, հետո Նիկոլն այդ մասին խոսի կեղծ ցավով, մեղադրի ընդդիմությանը, ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին` ընդդիմությանն, օրինակ, իբր խանգարելու կամ չկատարելու համար այն, ինչ պարտավոր է հենց երկրի ղեկավարն ու իշխանությունը կատարել, ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին` մեզ չպաշտպանելու կամ ժամանակին չարձագանքելու համար, անտեսելով, որ, ասենք, ժամանակին կամ համապատասխան կերպով չի դիմվել:
 
Չեմ պնդում, թե իրադարձությունները կզարգանան հենց վերոնշյալ սցենարով, բայց նկատի ունենալով անցյալ աշնանն ու դրանից հետո կատարվածը,դա հնարավոր է, դա առնվազն բացառված չէ, հետևաբար անհրաժեշտ է այս մասին ժամանակին նախազգուշացնել…
 
Ի դեպ, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան», նրա լրատվական ծառայությունն անցած շաբաթ և կիրակի խայտառակ գործելակերպ դրսևորելով, նախարարության պաշտոնական կայքում որևէ լրատվություն, բառ անգամ չհրապարակեցին, թե ինչ կատարվում կամ ինչ իրավիճակ է սահմանի Երասխի հատվածում, մայրաքաղաք Երևանից մոտ 60 կմ հեռու, չնայած հայությունը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում առաջին հերթին հենց այդ լրատվությանն էր սպասում: Իրենց ավելորդ նեղություն չպատճառեցին, դե ի՞նչ կարիք կար, շաբաթ-կիրակի էր, հանգստանում էին…
 
Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan