Բերման է ենթարկվել նաև Para.TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը
Դիտել նաև
Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում. Գեղամ Մանուկյան
Ղարաբաղից բռնի տեղահանվածին 75 հազար դրամ փոխանցելիս բանկը պահել է 50 հազար դրամ. Գեղամ Նազարյան
«Մի բան Հայաստանի ղեկին հայտնված թշնամին հաշվի չի առել»․ Գեղամ Մանուկյան
ՔՊ-ական «լափառոշության» տխուր վախճանը․ Գեղամ Մանուկյան
Այս իշխանությունը Անկարային թույլ է տվել թելադրելու, Հայաստանին պարտադրելու խաղի կանոները. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ
եկ անձի ծառայող ոստիկանության աշխատակիցներն այսօր բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև Para.TV-ի առցանց հեռուստատեսության փոխտնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանին։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույնկերպ բերման էր ենթարկվել նաև «Հայաստան» դաշինքի մեկ այլ անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք՝ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։
Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ անձանց՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ։