Կտավ` «Հաղթողը և կապիտուլյանտը» Ստեղծված իրավիճակի պատճառով իրանցի վարորդներին ֆինանսական ծախսեր են պարտադրվում, դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն Նիկոլի նվերը. Կարմիր Շուկայի ճանապարհին թշնամու շարասյունն է. Տեսանյութ
23
Էրդողանը ՄԱԿ -ում հայտարարեց վրացական, հունական և սիրիական տարածքների նկատմամբ Թուրքիայի իրավունքի մասին. Տեսանյութ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը սկսել են աշխատել հստակ ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար. Բայրամով Շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի. Գրիգորի Տրոֆիմչուկ Էրդողան. «Ադրբեջանն օգտագործել է «ինքնապաշտպանվելու» իր իրավունք» Այս իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից խաղաղության խաբկանքի ներքո են. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը Զոհված զինծառայողների հարազատների մոմերով երթը դեպի «Եռաբլուր». Տեսանյութ Ադրբեջանցիները շարունակում են կրակել Կութի ուղղությամբ Թուրք ընթերցողները սպառնում են Փաշինյանին. «Միջանցք չտրամադրես, մենք այն կբացենք ուժով մեր ադրբեջանցի եղբայրների հետ» Պատերազմ Արցխում
Էրդողանը ՄԱԿ -ում հայտարարեց վրացական, հունական և սիրիական տարածքների նկատմամբ Թուրքիայի իրավունքի մասին. Տեսանյութ Երկու տարի անց ամբաստանյալը գրավով ազատության մեջ է Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը սկսել են աշխատել հստակ ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար. Բայրամով Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է Շուտով Ապրիլի 24-ն էլ մեզ համար կդառնա սովորական մի օր, ուրիշ օրերից ոչնչով չտարբերվող Խաղաղության օրակարգ չկա՝ կա հայ ազգից բույս սարքելու օրակարգ. Արմեն Աշոտյան. Տեսանյութ Նիկոլը հասարակությանը նախապատրաստում է նոր պարտության Կտավ` «Հաղթողը և կապիտուլյանտը» Ում շահն է սպասարկում այսօրվա կառավարությունը Ինչո՞ւ Մհեր Սեդրակյանի որդին ԱԺ չի գնում Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո Հովիկաղազարյանական ընկալումը Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ» Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրավիրված են եղել Անկախության օրվա միջոցառմանը Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ «Սիրիայում ծառայած 5 գեներալ հրաժարական է տվել»․ թուրք վերլուծաբան «Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ Թուրքիայի դպրոցներից մեկում Մեսին չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում Քայլիստները Հայաստանը վերածելու են Նիկոլաբադի ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում Ստեղծված իրավիճակի պատճառով իրանցի վարորդներին ֆինանսական ծախսեր են պարտադրվում, դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն Շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի. Գրիգորի Տրոֆիմչուկ «5 տարվա տարբերությամբ էս 2 նկարում Հայաստանի ու Արցախի ողջ պերճանքն ու թշվառությունն է». Արամ Գևորգյան Ծեծկռտուք Երեւանում. գործի են դրել երկաթյա առարկներ ու դանակներ. 2 երիտասարդներ դանակահարվել են Իրանի և Հայաստանի նոր կառավարությունների մեկնարկի համընկումը բարեբախտություն է․ Ռայիսի Մի խումբ անդամալույծ զինվորներ հոգեբանական աջակցություն ստանալու համար կուղարկվեն Երուսաղեմ Մահափորձ՝ Ուկրաինայի նախագահի օգնականի դեմ. Զելենսկին «հզոր հակահարված» է խոստացել. Տեսանյութ Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա Ալի Բաբաջան. «Թուրքիայում կա՛ քրդական հարց» Ի՞նչ էր խնդրելու կամ ասելու Փաշինյանը Էրդողանին «Հաղթելու համար պետք չէ հաղթել ուրիշներին» գաղափարով Փաշինյանը փորձում է շատ վտանգավոր ուղերձ քողարկել. պատգամավոր. Տեսանյութ Հարյուրավոր ազերիներ մասնակցել են Փաշինյանի գունագեղ տոնակատարությանը Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի «Զանգեզուր չի, Սյունիք է». Արթուր Ղազինյանն ուղղեց Անդրանիկ Քոչարյանին. Տեսանյութ Հայտնի է Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու պատճառը Ղազախի շրջանում ականի պայթունից կրկին ադրբեջանցին է զոհվել Աննա Մկրտչյանի հոր գործն ուղարկվել է դատարան Սահմանամերձ համայնքներում խոշորացումից հետո արտագաղթ է սկսվելու. Գեղամասարի համայնքապետ. Տեսանյութ Թուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց» Զանգել է ոստիկանություն եւ հայհոյել ՀՀ վարչապետին ու քաղաքական գործիչներին «Դրոններին պարտված պետությունը շոու է սարքում հազարավոր խաղալիք դրոններով»․ Գևորգ Բարսեղյան ՄԻՊ-ն առաջարկում է արտոնություններ տրամադրել զինծառայողներին և նրանց ընտանիքներին Էջմիածնում հրավիրատոմս ստացել են, բայց ո՞ւմ անունով ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ Ռոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Ոստիկանության զորքերը կրկին մեկնում են սահման՝ անցնելու մարտական ծառայության Red Wings ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից «Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ». Անահիտ Սիմոնյան

Մարզպետի որդու մասնակցությամբ կրակոցների գործը փորձում են կոծկե՞լ

«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 14-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Գորիսում կրակոցներ են հնչել։ Մամուլը գրեց, որ իրար վրա են կրակել Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների որդիները՝ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանը եւ գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդի Կարենը։ Կրակոցների հետեւանքով ծանր վիրավորվել են Սուրիկ Խաչատրյանի աներորդին եւ Կարեն Պողոսյանի ընկերը։ Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում։ Քննչական կոմիտեն ընդամենը մեկ հաղորդագրություն է տարածել, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն եւ այլն։

Ու ոչ մի խոսք կասկածվող անձանց, բերման ենթարկվածների, ձերբակալվածների ու հարցաքննվածների մասին։ Նրանց դեռ չեն գտել։ Ամբողջ մամուլը օրեր շարունակ գրում էր, որ կրակել է գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, իսկ իրավապահները փնտրում են, փնտրում ու չեն գտնում։ Ակնհայտ է, որ գործը փորձում են կոծկել եւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն ջրից չոր դուրս բերել։ Իսկ թե ովքեր են կրակել Կարենի ընկերոջ ու նախկին մարզպետի աներորդու վրա, ոչ ոքի հայտնի չէ։ Ստացվում է՝ պատմությունը կրկնվում է․ նախկինում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ու նրա որդին էին տեռորի ենթարկում մարզն ու բռնություններ գործադրում մարդկանց նկատմամբ՝ անպատիժ մնալով, հիմա՝ Մելոն ու իր տղան, եւ պարզվում է, որ ոչ ոք ոչինչ չի տեսել, անգամ տուժողները հրաժարվում են ցուցմունք տալուց, իսկ իրավապահներն օրերով փնտրում՝ «չեն գտնում» հանցագործներին։ Ավելի ճիշտ՝ ոչ էլ փնտրում են, որ գտնեն։

Քննչական կոմիտեի խոսնակ, նախկինում սպորտային մեկնաբան Վարդան Թադեւոսյանը մեզ հետ զրույցում մի քիչ տարօրինակ մեկնաբանություններ տվեց կատարվածին։ Երբ հարցրինք՝ տուժողներից բացի ուրիշ մարդիկ կա՞ն, որոնք ձերբակալվել են կամ կասկածվում են, հարցաքննվել են, ասաց․ «Ոչ, ոչ։ Ուրեմն երկու տուժողները՝ Հարություն Վարդանյան, Մելիք Վարդանյան, իրենք հրաժարվել են ցուցմունք տալուց, փաստաբան են ուզում, չգիտեմ՝ ինչի համար, եւ քննիչները ոստիկանների հետ միասին լայնածավալ քննչական եւ հետախուզական աշխատանքներ են տանում՝ դեպքի մանրամասները ճշտելու համար»։ Դիտարկմանը, թե մամուլում գրվել է՝ ով ում վրա է կրակել, Թադեւոսյանն այսպես արձագանքեց․ «Դե, մամուլում գրվածները գուցե ենթադրություններ են, ես չգիտեմ։ Մենք մինչեւ չունենանք պաշտոնական ինֆորմացիա, ես չեմ կարող ոչ մի բան, ըստ Ձեր եզրակացության, ասել»։

Հիշեցրինք, որ մամուլի բազմաթիվ հրապարակումներ նույն Քննչական կոմիտեն, դատախազությունը, երբ իրենց հարմար է, ընդունում են որպես հիմք եւ ընթացք են տալիս։ Բացի այդ՝ չեն հավանում մամուլի հետաքննությունները, թող իրենք հետաքննեն ու պարզեն իրականությունը։ «Եղբայր, նայեք, ես հիմա տալիս եմ էն տեղեկանքը, որն ինձ տալիս է Քննչական վարչությունը՝ Սյունիքի մարզում։ Իրենք ուղարկել են ինձ տեղեկանք, եւ տեղեկանքում ինչ կա, ես ասում եմ, հրապարակում եմ։ Ես էլ շատ բան լսեցի, շատ բան գիտեմ․․․ բայց ես ավել բան չեմ կարող հրապարակել»,- ասաց նա։

Այսինքն՝ քննիչները դեռ չե՞ն կարողացել պարզել, թե ով է կրակել այդ մարդկանց վրա, կամ գուցե իրենք են կրակել։ Թադեւոսյանն ասաց․ «Ոչ, ամենայն հավանականությամբ, էդ ինֆորմացիան պիտի տան տուժողները, իսկ տուժողներն էսօր հրաժարվել են ցուցմունք տալուց, փաստաբան են պահանջել, հիմա տեսնենք՝ փաստաբանի ներկայությամբ նրանք ինչ կասեն»։ Այսինքն՝ եթե տուժողները ցուցմունք չտան, գործը կփակվի՞, քննիչները չեն կարողանա այլեւս բացահայտել՝ ով ում վրա է կրակել։

«Էդ դեպքում քննիչները գուցե ուրիշ աշխատանքով կարողանան արդեն պարզել, չգիտեմ։ Հիմա լայնածավալ քննչական, հետախուզական աշխատանքներ են իրականացվում, բնականաբար՝ հույսը չեն դնի երկու տուժողի վրա, որոնք հրաժարվում են ցուցմունք տալուց, չգիտեմ։ Կգա մի ժամանակ, որ նրանք էլ անպայման կհարցաքննվեն կամ կհրաժարվեն։ Ցուցմունք չտալու համար էլ, արդեն, տեսնենք ինչ կլինի»,- մեկնաբանեց Քննչական կոմիտեի խոսնակը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մոտավորապես նույն պատասխանները տվեց, ասաց, որ եթե Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ քրեական հետապնդման  մասին տեղեկություններ չկան, բնականաբար, քրեական հետապնդում այս պահին չկա։ Մեր դիտարկմանը, թե ստացվում է՝ դեպքը փորձում են կոծկել, քանզի երկու հոգի կրակոցների հետեւանքով հայտնվել են հիվանդանոցում, ու իրավապահները չեն կարողանում պարզել, թե ով է կրակել, դատախազի խորհրդականն ասաց․ «Չէ, դա չի նշանակում, որ դեպքը կոծկվում է, դա նշանակում է, որ նախաքննություն է իրականացվում, ապացույցներ են ձեռք բերվում, ամբողջացվում, որի հիման վրա նոր քրեական հետապնդման հետ կապված հարցը կլուծվի»։ 

Իսկ Սյունիքի համայնքապետերին ձերբակալելու եւ կալանավորելու համար այսքան ժամանակ չպահանջվեց, ոչ էլ հիմքերի հետեւից ընկան»։ 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan