Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից 20-ամյա զինծառայող է մահացել
Դիտել նաև
Մահացություններն ամենաշատը գրանցվում են արյան շրջանառության հիվանդություններից
Մահացել է Արծվիկ Մինասյանի եղբայրը
Շան կծելու հետևանքով երիտասարդ կին է մահացել. նա 4 երեխաների մայր էր
16-ամյա տղան Մուրացանի հիվանդանոցում մահացել է. հայրը մեղադրում է «Արաբկիր» ԲԿ-ին
Ծեծկռտուք՝ Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: