Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանում է
Դիտել նաև
«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր». Շառլ Միշելը խուսափել է ուղիղ պատասխանից
Հնարավոր է՝ Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունները տեղի ունենան դեկտեմբերին
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
«Արցախն Ադրբեջան է, և՝ վե՛րջ»,-հայտարարել են Միշելը, Մակրոնը, Շոլցը և Փաշինյանը
Էլ ի՞նչ է ասել Շառլ Միշելը Ալիևի ականջին
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:
Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասված է հայատարարության մեջ: