ՔՊ-ականներն ընտրակաշառքը բոլորիս հաշվին են տալիս՝ բյուջետային միջոցներից Ահազանգեր ունենք, որ ՔՊ–ականներն ուղղորդում են ընտրողներին. Գորիսի փոխքաղաքապետ. Տեսանյութ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բյուջեից 267 միլիոն դրամ է հատկացվել Սյունիքի, Շիրակի և այլ մարզերի մարզպետարաններին
17
ՔՊ - ի աջակիցը` գումարը ձեռքին, շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում. Տեսանյութ Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ. Տեսանյութ Գորիսում տարբեր ընտրատեղամասերում նկատել են նույն երիտասարդին Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակել են Երասխի տների ուղղությամբ. Տեսանյութ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկածները քաղաքացուն դարձրին տուգանքի մատերիալ․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ «Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը Նայեք շան բունն ու մեր պոստը. կյանքը՝ նոր հայկական դիրքերում. Տեսանյութ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ Փաշինյանը համաձա՞յն է, որ Իրանն ու Հայաստանը համատեղ զբաղվել են նարկոթրաֆիկով. Տեսանյութ «Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը»․ Պուտինը՝ ԼՂ հակամարտության մասին. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը. «Հայաստան» դաշինք ՔՊ - ի աջակիցը` գումարը ձեռքին, շրջում է Տեղի ընտրատեղամասի մոտակայքում. Տեսանյութ ՔՊ-ականներն ընտրակաշառքը բոլորիս հաշվին են տալիս՝ բյուջետային միջոցներից Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ. Տեսանյութ Գորիսում տարբեր ընտրատեղամասերում նկատել են նույն երիտասարդին Հայաստանի 9 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ Ոչ, դա սոցիալական աջակցություններն են, ընտրակաշառք չէ. Գյումրիի ՔՊ թեկնածուն` 50 հազար դրամ բաժանելու մասին. Տեսանյութ Այսօր ամբողջ իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին Ահազանգեր ունենք, որ ՔՊ–ականներն ուղղորդում են ընտրողներին. Գորիսի փոխքաղաքապետ. Տեսանյութ Ահազանգում է նույնիսկ Իոաննիսյանը. «Տեղ համայնքում ՔՊ-ականները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են». Տեսանյութ Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակել են Երասխի տների ուղղությամբ. Տեսանյութ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բյուջեից 267 միլիոն դրամ է հատկացվել Սյունիքի, Շիրակի և այլ մարզերի մարզպետարաններին «Այն օրակարգով, որով իշխանությունն է գնում՝ 4 տարի հետո Արցախ չի լինի». Մետաքսե Հակոբյան Միասին շարժման շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ շուրջ Մահացել է Վանո Սիրադեղյանը «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկածները քաղաքացուն դարձրին տուգանքի մատերիալ․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Գորիսում Փաշինյանին քննադատողին փռել են ասֆալտին ՀՔԾ–ն թույլ չի տվել Սեյրան Օհանյանին մեկնել ՌԴ՝ ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին Փելա սարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար Տապալված իշխանությունը տապալումների է գնում բոլոր ոլորտներում Բալիում երկրաշարժի հետեւանքով երեք մարդ է զոհվել Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից. Վահե Հովհաննիսյան Հայաստանի ինը համայնքներում վաղը ՏԻՄ ընտրություններ են. այսօր լռության օր է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները «Մեր հիմնական խնդիրն այն էր, որ չունեինք (հիմա էլ չունենք) պատկերացում, թե քաղաքական քարտեզն իրենից ինչ է ներկայացնում». Ստեփան Դանիելյան «Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը Վլադիմիր Պուտինի դուստրը ելույթ է ունեցել Եվրասիական կանանց ֆորումում Հրաչը լավ աներձագ է, թող լինի պատգամավոր, Վահանը լավ առաքիչ է, թող լինի նախարար Ավելի շատ մեկնել են Հայաստանից, քան վերադարձել Խոշոր ավտովթար՝ Երևանում. կամազը կողաշրջվել և փակել է ճանապարհը «15 տարի առանց Թութուշ, 17 օր առանց Հայկո»․ Արմեն Պետրոսյանը կիսվել է արխիվային լուսանկարով «Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների․ ՊԲ հրամանատարն այցելել է նրանց 740.000 դրամ Աննա Հակոբյանի նոր հեռախոսի համար. Լուսանկար Հայը ստիպում է Սյունիքով անցնող բեռնատարից պոկել թուրքական դրոշը.Տեսանյութ Կորոնավիրուսով վարակման 1863 և մահվան 41 նոր դեպք Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. իշխանության ներկայացուցիչները պետք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից «Զոհվելուց հետո Վահանի զինգրքույկի մեջ փոքր խաչ էին գտել». Արամ Գևորգյան «Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»․ Լուսինե Թովմասյան Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է նույն անձը Սկանդալ. Սլովենիայի վարչապետը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանել է «Սորոսի տիկնիկներ» Սահմանային իր սադրանքներով Ադրբեջանը ցանկանում է ստանալ պատերազմը դադարեցնելու «վճարը»՝ մուտք ունենալ հայաստանյան հաղորդակցություններին Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է Լարիսա Գուզեեւայի թոքերի ախտահարումը հասել է 65%-ի Մսի արտադրության ծավալները նվազել են, գինը՝ բարձրացել Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել և դեղորայք ընդունել Պետական հիմնարկների փողերի մասին ինֆորմացիան որոշել են «փակել» Սոցցանցերում առկա լուրերը, թե Հարավ գյուղին հարակից դիրքերը գնդակոծվում են, չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի վճռական գործողություններ. Փաշինյանը ներկայացրել է Քյարամյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ: «2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր փուլ ենք մտնում և այդ փուլի առանձնահատկությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա: Նոր պայմաններում Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական գործողություններ և ավելի հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար:

Իհարկե շատ կարևոր աշխատանք է արվել, սակայն շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ: Հույս ունեմ, որ պարոն Քյարամյանի ղեկավարությամբ այդ աշխատանքը կիրականացվի: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանն իր ահռելի փորձով աջակից կլինի պարոն Քյարամյանին՝ այդ գործունեության մեջ: Պարոն Գրիգորյան, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ կատարած աշխատանքի և ընդհանրապես Ձեր պատրաստակամության համար՝ շարունակելու ծառայությունն այլ կարգավիճակում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Պարոն Քյարամյան, ցանկանում եմ հաջողություններ մաղթել այս կարևոր պաշտոնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին ընձեռված հնարավորության և բարձր վստահության համար: «Պարոն վարչապետ, 3 տարի անընդմեջ Դուք բոլոր հարցերով Քննչական կոմիտեի կողքին եք կանգնել, բոլոր խնդիրները, որոնք ծառացել են՝ կազմակերպչական բնույթի, բարոյահոգեբանական մթնոլորտը, սոցիալական երաշխիքներն ապահովելու առումներով, միշտ ընդառաջել եք ինձ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին: Մշտապես բարձր վստահություն է եղել մեր նկատմամբ և թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել Ձեզ և իմ գործընկերներին»,- ասել է ՔԿ նախկին նախագահը:

Հայկ Գրիգորյանը նշել է, որ վերջին 7 ամիսների ընթացքում աշխատել է Արգիշտի Քյարամյանի հետ և բարձր է գնահատում նրա անձնական, մասնագիտական, բարոյահոգեբանական հատկանիշները:

Իր հերթին, ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը՝ երկրի համար կարևոր ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, վստահեցնում եմ՝ Քննչական կոմիտեի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ, արդյունավետ և օրենքի տառին համապատասխան»,- նշել է Արգիշտի Քյարամյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan