Պաշտոնյաների հարցը. ծառայել հայրենիքի՞ն, թե՞ պաշտոնին. Տեսանյութ Բեմադրվում է Նիկոլ Փաշինյանի փախուստի վերջին դրվագը. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ «Մամուլն ազատ է, ավելի քան երբևէ» կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ ազատ մամուլի. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ
22
Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ «3+3» ձևաչափի գործարկումը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը. ՌԴ ԱԳՆ Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ Արցախում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով. Զախարովա Էրդողանը մեկնաբանել է իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ըստ էության, շանտաժի ենթարկելով Թեհրանին Ի՞նչ է այս անգամ Բալասանյանը գրելու իր ճակատին՝ «Գյումրեցի՞», թե՞ «ՔՊ» Ո՞վ է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատուն. Արեգնազ Մանուկյանի հարցն արցախցիների հետ հանդիպմանը. Տեսանյութ Սաակաշվիլին կարող է հոսպիտալացվել առաջիկա հանգստյան օրերին Չենք կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը դպրոցներում. Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի հերթական նիստը. Տեսանյութ Մոսկվայում կայացել է ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը Ի՞նչ «կարգով» են աշխատասենյակներում Փաշինյանի լուսանկարը փակցնում Պատերազմ Արցխում
Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ Ռուսական Культура ալիքով հեռարձակվող անզուգական Библейский сюжет հաղորդաշարի հերթական պատմությունը նվիրված է Կոմիտաս Վարդապետին ԱՄՆ-ն խառնում է Հարավային Կովկասի խաղաքարտերը. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանն ու անվտանգության հարցերին «Ապրելու երկիրը» որևէ ուժի հետ Գյումրիում կոալիցիա չի կազմելու Պաշտոնյաների հարցը. ծառայել հայրենիքի՞ն, թե՞ պաշտոնին. Տեսանյութ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը Ինչո՞ւ պետք է պետական մարմինն ունենա լրացուցիչ հավատարմագրման կարգ սահմանելու լիազորություն․ Yerkir.am-ի առաջարկները ԶԼՄ օրինագծի մասին Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել Այժմ նույնիսկ մի երկրի՝ մյուսի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատերազմը չի դադարում, այլ միայն ձեւն է փոխում. Պուտին Ադրբեջանը նախատեսում է միջպետական ​​հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ Մահացել է Տիգրան Կարապետյանը Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախում հումանիտար աջակցությանն առնչվող հարցերը Պետք է տրիբունալ ստեղծվի, ուսումնասիրվեն թուրք-ադրբեջանական հանցագործություններն ու իշխանության նպատակները. Ալավերդյան Բաքվից ՌԴ միջնորդությամբ 2020 թ. դեկտեմբերից մինչ օրս Հայաստան է վերադարձել 105 անձ. Զախարովա. Տեսանյութ Այս պահին Գորիսի քաղաքապետի պարտականությունները կատարում է Կարեն Քոչարյանը․ Մենուա Հովսեփյան Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում Կառավարությունը, գործատուները և աշխատողները պետք է գիտակցեն, որ այլևս այս հարցը ՎԵՃ Է Սահմանադրական դատարանում. Պատգամավոր «3+3» ձևաչափի գործարկումը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք Արմավիրի զորավարժարանում․ 19-ամյա զինվորը հոսպիտալացվել է Աթենք ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում չկան ընդդիմության ներկայացուցիչներ Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ Արցախում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով. Զախարովա Արագածոտնի Միրաք գյուղում անասնակեր է այրվել Արտերկրում գտնվող քաղաքացու նկատմամբ զինծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդումը դադարեցվել է. ՄԻՊ Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև Էրդողանը մեկնաբանել է իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ըստ էության, շանտաժի ենթարկելով Թեհրանին Քովիդի պատճառով Սյունիքում դպրոցներ են փակվել. Տեսանյութ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին ՀՀ նախագահն ընդունել է Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին Հադրութում հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց դրա համար վերլուծություններ էր պետք անել. Տեսանյութ «Գործընթացը նման էր թատերական բեմադրության». Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Կոշիկ լիզողներ, նույնիսկ հակառակորդին չէիք պատասխանել»․մեր տուն ողբերգություն բերեցին. Տեսանյութ Էրդողանը սիրիական բանակին սպառնացել է ծանր զինատեսակներով Եզրաս սրբազանը Գարիկ Մարտիրոսյանին նվիրեց Հ․Այվազովսկու հոգևոր թեմաներով ստեղծագործությունների գիրք-ալբոմը Պատրաստ եմ հարցաքննվել, ոչ մեկը չի խուսափում քրեական պատասխանատվությունից Պարտվելով ընտրություններում Փաշինյանը Արուշանյանից ազատվելո՞ւ այլ տարբերակ է գտել Զինվորի տունը շուտով կունենա գերժամանակակից նոր վիրահատարաններ Սորոսական Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Բեմադրվում է Նիկոլ Փաշինյանի փախուստի վերջին դրվագը. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ Պաշտպանության բանակը ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում «Մամուլն ազատ է, ավելի քան երբևէ» կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ ազատ մամուլի. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Վրաստանում մաքսանենգության դեպք է բացահայտվել. ձերբակալվածների թվում են նաև ՀՀ քաղաքացիներ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը Ի՞նչ է այս անգամ Բալասանյանը գրելու իր ճակատին՝ «Գյումրեցի՞», թե՞ «ՔՊ» Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միրզոյանը ՆԱՏՕ-ի քարտուղարին ներկայացրել է ՄԽ մանդատով ԼՂ հարցը լուծելու կարևորությունը Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում Շուշին նվիրական քաղաք է. ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի անունով փողոց կոչելու պահանջով. Տեսանյութ ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է Համահայկական երիտասարդական դիմադրություն Որդիս և ընկերները կարողացել էին դիրքերը պահել, բայց այսօր «և բարձունքները չկան, և տղերքը». Տեսանյութ

Ընտրություններից առաջ մարզպետները տասնյակ միլիոնավոր դրամներ են բաժանել

Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի ՀՔԾ միջնորդությամբ դատարանները կալանավորել են։ Բանն այն է, որ Քարահունջ, Որոտան համայնքների ղեկավարները համայնքների սոցիալապես անապահովներին դրամական օգնություն են բաժանել՝ օրինական որոշումներով․ մի բան, որն արվում է մշտապես և հրապարակվում է առցանց։ Համայնքների բնակիչները հայտարարում են, որ ընտրություններից հետո ոստիկանությունը նրանց հրավիրում է բաժին, բերման ենթարկում, սպառնում է կալանքով և ցուցմունք փորձում կորզել, թե ստացածը ընտրակաշառք է։ Նրանք պնդում են, որ կաշառք չեն ստացել, ստացել են սոցիալական օգնություն, քանի որ ծանր պայմաններում են ապրում, իսկ իշխանությունը գյուղերի մի մասը կամ արոտավայրերը նվիրել է թշնամուն, և իրենք չեն կարող անասուն պահել, հողագործությամբ զբաղվել, անելանելի վիճակում են։ Իրավապահ համակարգը, սակայն, ամեն կերպ հասնում է համայնքապետերի կալանքին։

Երբ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարց ուղղեց դատախազին՝ միայն Գորիսո՞ւմ, թե՞ բոլոր համայնքներում օգնության հետքերով գնում են, դատախազը պատասխանեց, որ բոլոր համայնքներում էլ օգնության հետքերով գնում են։ Դատախազի այս հայտարարությունը խիստ կասկածելի է, եթե չասենք՝ սուտ։

Գրեթե բոոր մարզերում, քաղաքներում, համայնքներում ՏԻՄ ղեկավարները որոշումներ են կայացրել սոցիալապես անապահովների դրամային աջակցության մասին։ Այդ որոշումները հազարների են հասնում միայն ընտրությունների օրերին կամ ընտրությունների ամսում։ Սակայն մենք միայն լսում ենք այն մասին, որ քննչական մարմինները գնում են «Հայաստան» դաշինքին աջակցած համայնքապետերի հետևից։

Այժմ հրապարակում ենք մարզպետների՝ հունիս ամսվա առաջին 21 օրերի դրամական օգնությունների, ինչպես նաև պարգևատրումների ցանկը։

Արարատի մարզ, մարզպետի ԺՊ՝ Ռազմիկ Թևոնյան

Մարզպետի հունիսի 21-ի որոշմամբ, այսինքն՝ ընտրություններից մեկ օր անց, սոցիալական աջակցության նպատակով մեկ միլիոն չորս հարյուր տասը հազար դրամի միանվագ օգնություն է բաժանվել 28 հոգու:  

Մարզպետի հունիսի 4-ի որոշմամբ՝ մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են:

Հունիսի 4-ի որոշմամբ, մարզպետը 1 մլն 825 հազար դրամ է հատկացնում 

սոցիալապես անապահով 33 ընտանիքների՝ 20-200 հազար դրամ։

Արմավիրի մարզ, մարզպետի ԺՊ՝ Համբարձում Մաթևոսյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 8-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է մեկ միլիոն հարյուր քառասուն հազար դրամ՝ որպես 35 քաղաքացու միանվագ դրամական օգնություն: Տարբեր համայնքների բնակիչների հատկացվում է 20-60 հազար դրամ։

Գեղարքունիքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Գնել Սանոսյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 18-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Լճավան համայնքի բնակիչ Աննա Մանուկյանին հատկացվել է հիսուն հազար դրամ միանվագ օգնություն: 

Նույն օրվա՝ հունիսի 18-ի մեկ այլ որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Կարճաղբյուր  համայնքի բնակիչ Ատոմ Սարգսյանին հատկացվել է վաթսուն հազար դրամի միանվագ օգնություն:

Հունիսի 17-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է երկու հարյուր իննսունգինգ հազար դրամ՝ 14 քաղաքացու:

Հունիսի 17-ին կայացվել է երեք որոշում՝ սոցիալական աջակցության նպատակով Վարդենիս քաղաքի բնակիչ Գևորգ Բարսեղյանին հատկացվել է ութսուն հազար դրամի միանվագ օգնություն: Ծովինար համայնքի բնակիչ Անուշավան Թաթոյանին հատկացվել է հարյուր

հազար դրամ միանվագ օգնություն: Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Պապ Հակոբյանին հատկացնել հիսուն հազար դրամ միանվագ օգնություն: 

Հունիսի 16-ի որոշմամբ, սոցիալական աջակցության նպատակով երկու հարյուր իննսունհինգ հազար դրամ է հատկացվել 21 հոգու: 

Հունիսի 10-ի որոշմամբ, հատկացվել է չորս հարյուր քառասունհինգ հազար դրամ՝ 19 հոգու: 

 

Մարզպետի ԺՊ-ի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Շողակաթ համայնքի բնակիչ Սերյոժա Երիցյանին հատկացվել է հարյուր հազար դրամ միանվագ օգնություն: 

Հունիսի 9-ի որոշմամբ, սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է չորս հարյուր քսան հազար դրամ՝ 21 հոգու:

Մարզպետի ԺՊ-ն հունիսի 9-ին մի շարք նման որոշումներ է կայացվել․ Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի բնակիչ Լուիզա կարապետյանին հատկացվել է հիսուն հազար դրամ միանվագ միանվագ օգնություն: Սևան քաղաքի բնակիչ Գայանե Սարգսյանին հատկացվել է

հարյուր հիսուն հազար դրամ: Լճաշեն համայնքի բնակիչ Հայկ Գասպարյանին հատկացվել է հիսուն հազար դրամ: Սևան քաղաքի բնակիչ Գայանե Աթայանին հատկացվել է հարյուր հիսուն հազար դրամ: 

Հունիսի 8-ին մարզպետի ԺՊ-ն 2 որոշում է կայացրել․ դրանցից մեկով սոցիալական աջակցության նպատակով Սևան քաղաքի բնակիչ Մհեր Ղարիբյանին հատկացվել է հարյուր հիսուն հազար դրամ միանվագ օգնություն: Նաև հատկացվել է երեք հարյուր իննսունհինգ հազար

դրամ՝ 20 հոգու:  

Մարզպետի ԺՊ-ն հունիսի 4-ն հինգ հարյուր հազար դրամ է հատկացրել մարզի սահմանամերձ տարածքներում տեղակայված զորամասերի զինծառայողների համար քաղցրավենիք ձեռք բերելու նպատակով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ սոցիալական աջակցության

նպատակով Սևան քաղաքի բնակիչ Սուսաննա Բաբախանյանին հատկացվել է ութսուն հազար դրամ միանվագ օգնություն: 

Մարզպետի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լիճք համայնքի բնակիչ Վիլգեմի Գեղամյանին Բաբախանյանին հատկացվել է վաթսուն հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հատկացվել է հինգ հարյուր տասը հազար դրամ՝ 21 հոգու: 

Լոռու մարզ, մարզպետի ԺՊ՝ Արամ Խաչատրյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 17-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 3 քաղաքացու տրամադրվել է իննսուն հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է չորս հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 60 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն:

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 8-ի որոշմամբ՝ 5 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր երեսուն հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 2-ի որոշմամբ՝ 7 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն:

Կոտայքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Ահարոն Սահակյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 16-ի որոշմամբ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 270 հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 15-ի որոշմամբ՝ 17 քաղաքացու տրամադրվել է 310 հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 240 հազար դրամ միանվագ օգնություն: 

Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 2 քաղաքացու տրամադրվել է հարյուր հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է 260 հազար դրամ միանվագ օգնություն:

Շիրակի մարզ, մարզպետի ԺՊ՝ Հովհաննես Հարությունյան

Շիրակի մարզպետի ԺՊ-ի հունիսի 4-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 49 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն: 

Սյունիքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի մարզպետի ԺՊ-ն հունիսի 14-ին դրամական օգնության երկու որոշում է ստորագրել։ Դրանցից մեկով տրամադրվել է երկու միլիոն չորս հարյուր իննսուն հազար դրամ օգնություն: Մյուս որոշմամբ՝ տրամադրվել է մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար դրամ

օգնություն: 

 

Վայոց ձորի մարզ, մարզպետ Արարատ Գրիգորյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 15-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 55 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր հիսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն: 

Հունիսի 1-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 56 քաղաքացու տրամադրվել է երկու միլիոն ինը հարյուր իննսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն:

Yerevan.today

 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan