Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ընտրություններից առաջ մարզպետները տասնյակ միլիոնավոր դրամներ են բաժանել

Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի ՀՔԾ միջնորդությամբ դատարանները կալանավորել են։ Բանն այն է, որ Քարահունջ, Որոտան համայնքների ղեկավարները համայնքների սոցիալապես անապահովներին դրամական օգնություն են բաժանել՝ օրինական որոշումներով․ մի բան, որն արվում է մշտապես և հրապարակվում է առցանց։ Համայնքների բնակիչները հայտարարում են, որ ընտրություններից հետո ոստիկանությունը նրանց հրավիրում է բաժին, բերման ենթարկում, սպառնում է կալանքով և ցուցմունք փորձում կորզել, թե ստացածը ընտրակաշառք է։ Նրանք պնդում են, որ կաշառք չեն ստացել, ստացել են սոցիալական օգնություն, քանի որ ծանր պայմաններում են ապրում, իսկ իշխանությունը գյուղերի մի մասը կամ արոտավայրերը նվիրել է թշնամուն, և իրենք չեն կարող անասուն պահել, հողագործությամբ զբաղվել, անելանելի վիճակում են։ Իրավապահ համակարգը, սակայն, ամեն կերպ հասնում է համայնքապետերի կալանքին։

Երբ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարց ուղղեց դատախազին՝ միայն Գորիսո՞ւմ, թե՞ բոլոր համայնքներում օգնության հետքերով գնում են, դատախազը պատասխանեց, որ բոլոր համայնքներում էլ օգնության հետքերով գնում են։ Դատախազի այս հայտարարությունը խիստ կասկածելի է, եթե չասենք՝ սուտ։

Գրեթե բոոր մարզերում, քաղաքներում, համայնքներում ՏԻՄ ղեկավարները որոշումներ են կայացրել սոցիալապես անապահովների դրամային աջակցության մասին։ Այդ որոշումները հազարների են հասնում միայն ընտրությունների օրերին կամ ընտրությունների ամսում։ Սակայն մենք միայն լսում ենք այն մասին, որ քննչական մարմինները գնում են «Հայաստան» դաշինքին աջակցած համայնքապետերի հետևից։

Այժմ հրապարակում ենք մարզպետների՝ հունիս ամսվա առաջին 21 օրերի դրամական օգնությունների, ինչպես նաև պարգևատրումների ցանկը։

Արարատի մարզ, մարզպետի ԺՊ՝ Ռազմիկ Թևոնյան

Մարզպետի հունիսի 21-ի որոշմամբ, այսինքն՝ ընտրություններից մեկ օր անց, սոցիալական աջակցության նպատակով մեկ միլիոն չորս հարյուր տասը հազար դրամի միանվագ օգնություն է բաժանվել 28 հոգու:  

Մարզպետի հունիսի 4-ի որոշմամբ՝ մարզպետարանի աշխատակիցները պարգևատրվել են:

Հունիսի 4-ի որոշմամբ, մարզպետը 1 մլն 825 հազար դրամ է հատկացնում 

սոցիալապես անապահով 33 ընտանիքների՝ 20-200 հազար դրամ։

Արմավիրի մարզ, մարզպետի ԺՊ՝ Համբարձում Մաթևոսյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 8-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է մեկ միլիոն հարյուր քառասուն հազար դրամ՝ որպես 35 քաղաքացու միանվագ դրամական օգնություն: Տարբեր համայնքների բնակիչների հատկացվում է 20-60 հազար դրամ։

Գեղարքունիքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Գնել Սանոսյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 18-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Լճավան համայնքի բնակիչ Աննա Մանուկյանին հատկացվել է հիսուն հազար դրամ միանվագ օգնություն: 

Նույն օրվա՝ հունիսի 18-ի մեկ այլ որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Կարճաղբյուր  համայնքի բնակիչ Ատոմ Սարգսյանին հատկացվել է վաթսուն հազար դրամի միանվագ օգնություն:

Հունիսի 17-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է երկու հարյուր իննսունգինգ հազար դրամ՝ 14 քաղաքացու:

Հունիսի 17-ին կայացվել է երեք որոշում՝ սոցիալական աջակցության նպատակով Վարդենիս քաղաքի բնակիչ Գևորգ Բարսեղյանին հատկացվել է ութսուն հազար դրամի միանվագ օգնություն: Ծովինար համայնքի բնակիչ Անուշավան Թաթոյանին հատկացվել է հարյուր

հազար դրամ միանվագ օգնություն: Վերին Գետաշեն համայնքի բնակիչ Պապ Հակոբյանին հատկացնել հիսուն հազար դրամ միանվագ օգնություն: 

Հունիսի 16-ի որոշմամբ, սոցիալական աջակցության նպատակով երկու հարյուր իննսունհինգ հազար դրամ է հատկացվել 21 հոգու: 

Հունիսի 10-ի որոշմամբ, հատկացվել է չորս հարյուր քառասունհինգ հազար դրամ՝ 19 հոգու: 

 

Մարզպետի ԺՊ-ի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Շողակաթ համայնքի բնակիչ Սերյոժա Երիցյանին հատկացվել է հարյուր հազար դրամ միանվագ օգնություն: 

Հունիսի 9-ի որոշմամբ, սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է չորս հարյուր քսան հազար դրամ՝ 21 հոգու:

Մարզպետի ԺՊ-ն հունիսի 9-ին մի շարք նման որոշումներ է կայացվել․ Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի բնակիչ Լուիզա կարապետյանին հատկացվել է հիսուն հազար դրամ միանվագ միանվագ օգնություն: Սևան քաղաքի բնակիչ Գայանե Սարգսյանին հատկացվել է

հարյուր հիսուն հազար դրամ: Լճաշեն համայնքի բնակիչ Հայկ Գասպարյանին հատկացվել է հիսուն հազար դրամ: Սևան քաղաքի բնակիչ Գայանե Աթայանին հատկացվել է հարյուր հիսուն հազար դրամ: 

Հունիսի 8-ին մարզպետի ԺՊ-ն 2 որոշում է կայացրել․ դրանցից մեկով սոցիալական աջակցության նպատակով Սևան քաղաքի բնակիչ Մհեր Ղարիբյանին հատկացվել է հարյուր հիսուն հազար դրամ միանվագ օգնություն: Նաև հատկացվել է երեք հարյուր իննսունհինգ հազար

դրամ՝ 20 հոգու:  

Մարզպետի ԺՊ-ն հունիսի 4-ն հինգ հարյուր հազար դրամ է հատկացրել մարզի սահմանամերձ տարածքներում տեղակայված զորամասերի զինծառայողների համար քաղցրավենիք ձեռք բերելու նպատակով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ սոցիալական աջակցության

նպատակով Սևան քաղաքի բնակիչ Սուսաննա Բաբախանյանին հատկացվել է ութսուն հազար դրամ միանվագ օգնություն: 

Մարզպետի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լիճք համայնքի բնակիչ Վիլգեմի Գեղամյանին Բաբախանյանին հատկացվել է վաթսուն հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հատկացվել է հինգ հարյուր տասը հազար դրամ՝ 21 հոգու: 

Լոռու մարզ, մարզպետի ԺՊ՝ Արամ Խաչատրյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 17-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 3 քաղաքացու տրամադրվել է իննսուն հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է չորս հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 60 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն:

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 8-ի որոշմամբ՝ 5 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր երեսուն հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 2-ի որոշմամբ՝ 7 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն:

Կոտայքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Ահարոն Սահակյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 16-ի որոշմամբ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 270 հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 15-ի որոշմամբ՝ 17 քաղաքացու տրամադրվել է 310 հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 240 հազար դրամ միանվագ օգնություն: 

Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 2 քաղաքացու տրամադրվել է հարյուր հազար դրամ միանվագ օգնություն:

Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է 260 հազար դրամ միանվագ օգնություն:

Շիրակի մարզ, մարզպետի ԺՊ՝ Հովհաննես Հարությունյան

Շիրակի մարզպետի ԺՊ-ի հունիսի 4-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 49 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն: 

Սյունիքի մարզ, մարզպետի ԺՊ՝ Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի մարզպետի ԺՊ-ն հունիսի 14-ին դրամական օգնության երկու որոշում է ստորագրել։ Դրանցից մեկով տրամադրվել է երկու միլիոն չորս հարյուր իննսուն հազար դրամ օգնություն: Մյուս որոշմամբ՝ տրամադրվել է մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար դրամ

օգնություն: 

 

Վայոց ձորի մարզ, մարզպետ Արարատ Գրիգորյան

Մարզպետի ԺՊ-ի հունիսի 15-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 55 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր հիսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն: 

Հունիսի 1-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 56 քաղաքացու տրամադրվել է երկու միլիոն ինը հարյուր իննսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն:

Yerevan.today

 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan