Երեկ, ՍԴ-ում դատախազության ներկայացուցիչը փաշինյանի մուրճը որակեց որպես օրենքի դիկտատուրայի խորհրդանիշ
Դիտել նաև
Ինչու է Սարգիս Գալստյանը 7 ամիս անց որոշել վերադառնալ Հայաստան
Բոլոր քանդիչ, սկանդալային ծրագրերը ԿԳՄՍ-ից են ելնում․ պատգամավոր
PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականներին
Փակում են ԳՈՅ թատրոնը, սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված հոգևոր Հայաստանի դեմ. Լիլիթ Գալստյան
Հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել․ Լիլիթ Գալստյան
Երեկ, ՍԴ-ում դատախազության ներկայացուցիչը փաշինյանի մուրճը որակեց որպես օրենքի դիկտատուրայի խորհրդանիշ։ Իհարկե, դժվար էր ՍԴ նիստերի դահլիճում և դրանից դուրս չփռթկալը։
Բայց Հայաստանում վաղուց ոչինչ ծիծաղելու չէ, ողբերգական է, պետականության և օրենքի հետ առնչություն չունեցող, Հայաստանը ատելության, թշնամանքի ու միջնադարյան խավարի մեջ թաղող։
Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական կառավարումը կործանած փաշինյանն ու նրա թիմն անցել են ցեղախմբային վրեժխնդրության սովորութային վարքագծին։
Սահմանամերձ Սյունիքի համայնքների ղեկավարների հետ կատարվողը, բացահայտ կեղեքում է, անօրինականության վակխանալիա, քաղաքական քստմնելի վրեժխնդրություն՝ բխող միայն Հայաստանի պետականության հակառակորդների շահերից։
Ավելացնեմ, որ նույնքան քստնելի են նրանք՝ սեփական թիմի անդամները, ովքեր «առաջնորդի» ճոճող մուրճի տեսարանից նախամարդու երանավետ, քծնածոր հրճվանք են ապրում և հրապարակային հավատարմության ծես բեմադրում։
Նույքան քստմնելի են այն ուժայիններն ու «իրավապահները», ովքեր մուրճի հավելված են դարձել, պետականությունն ու օրենքը իջեցրել նախամարդու քիմքի մակարդակի։
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից