Սահմանամերձ Կոթի գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ
Դիտել նաև
Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
«Չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ...». զորանոցում այրված զինվորի պապ
Ազատ գյուղում զոհվածի պապը պնդում է, որ եղելությունը «քննում են Փաշինյանի սուտ վարկածով». «Հրապարակ»
200 բոլորովին մերկ ու ամբողջությամբ այրված տղամարդիկ գոռալով մտնում էին հիվանդանոց. Տեսանյութ
Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տեղափոխված 4 քաղաքացի
Հուլիսի 6-ին, ժամը 20։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 7-ին, ժամը 03։08-ին, մարվել՝ 03։59-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն և հրդեհաշիջում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 32 փրկարար ծառայող և Կոթի գյուղի 15 բնակիչ: