Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակի ստեղծմանը
Դիտել նաև
«Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին նշել է, որ Իսլամական պետությունը կողմ է տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծմանը, որի մաս կկազմեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։ Այս մասին դեսպանը գրել է իր պաշտոնական թվիթերյան հաշվում։
«Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու նախաձեռնությանը՝ մեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը խթանելու համար։ Հարավային Կովկասի 3 պետություններն ու տարածաշրջանային 3 հարևանները կարող են համագործակցել տարածաշրջանի օգտի համար», - գրել է դիվանագետը։
Աղբյուր՝ Tert.am