ՀՀ նախագահն այցելել է դեսպան Թրեյսիի կեցավայր՝ շնորհավորելու ԱՄՆ-ի անկախության 245-ամյակը
Դիտել նաև
Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
Մեր մտքերը հատկապես ԼՂ մեր 150 000 հայրենակիցների հետ են․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Ֆրանսիայի դեսպանը վիզաների վաճառքո՞վ է զբաղվել, 35 միլիոն եվրոյի՞... «Հրապարակ»
Ադրբեջանական կողմը չի փոխում մոտեցումը ՀՀ-ով անցնող երթուղու վերաբերյալ․ իրանցի վերլուծաբան
Էդմոն Մարուքյանը կազատվի՞ պաշտոնից... «Նա ո՞վ է վաբշե». «Հրապարակ»
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է դեսպան Թրեյսիի կեցավայր՝ շնորհավորելու դեսպանին, դեսպանության անձնակազմին և բոլոր ամերիկացիներին Միացյալ Նահանգների անկախության 245-րդ տարեդարձի առթիվ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են և խարսխված են ընդհանուր արժեքների վրա։ Պատրաստ ենք շարունակաբար մեր ջանքերը ներդնել հայ և ամերիկացի ժողովուրդների գործընկերության, բարեկամության և համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,-նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում։