Այ էս վիդեոն ուշադիր նայեք. ուղիղ մեկ տարի առաջ կարո՞ղ էիք նման բան տեսնել. Տեսանյութ Կանգնեցնել պետության վախճանը. Տեսանյութ Պարտադրված ենք չեղարկել Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
18
Ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են հայկական քաղաքացիական ավտոբուսն ու դանակով ավտոբուսի վրայից քերում են Արցախի դրոշը. Տեսանյութ Ոնց որ փայտը վերցնես ու մեր վիրավոր սիրտը նորից փորփրես. զոհվածի հայրը՝ «գունագեղ» միջոցառման մասին. Տեսանյութ Ադրբեջանական զինուժը Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարը․ վիրավորվել է ՊԲ զինծառայող Ադրբեջանական մամուլը հրճվանք է ապրում Ալեն Սիմոնյանի պահվածքի առիթով. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Զախարովայի հայտարարության մասին Բոլոր պատգամավորները պարգևավճար են ստացել, մենք չենք օգտվելու այդ գումարից․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով Հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են Ադրբեջանը Հայաստանում պատժում է իրանցիներին․ Կոմերսանտ Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Գորիս–Կապան ճանապարհը Պատերազմ Արցխում
Այ էս վիդեոն ուշադիր նայեք. ուղիղ մեկ տարի առաջ կարո՞ղ էիք նման բան տեսնել. Տեսանյութ Կանգնեցնել պետության վախճանը. Տեսանյութ ՊՆ-ն 59 միլիոն դրամի չափով մեկ անձից գնում է կատարել. 168.am Հայաստանում ո՞վ է մաքրելու հեղափոխական ավգյան ախոռները Դուք էս ի՞նչ նյութից եք կերտված, այ անհայրենիք թրքահաճոներ Ու վե՞րջ...Պրծա՞վ, հա՞...Էլ որևէ պատասխանատվություն չի՞ կրում.... Տեսանյութ Ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են հայկական քաղաքացիական ավտոբուսն ու դանակով ավտոբուսի վրայից քերում են Արցախի դրոշը. Տեսանյութ Тёплый приМёМ. Տեսանյութ Պարտադրված ենք չեղարկել Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 381 000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել պատգմավորներից յուրաքանչյուրին. այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել Ոնց որ փայտը վերցնես ու մեր վիրավոր սիրտը նորից փորփրես. զոհվածի հայրը՝ «գունագեղ» միջոցառման մասին. Տեսանյութ Կորոնավիրուսի 6 նոր դեպք՝ Արցախում Վահրամ Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ն չի միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին» Մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները. ՊՆ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում Տիգրան Ավինյանն ու Գարիկ Սարգսյանը դատարանում պարտվել են ՀՀԿ-ական կնոջը Թուրքական արբանյակը տիեզերք կարձակի Իլիոն Մասկի SpaceX ընկերությունը Սոնա Շահգելդյանին առաջարկել են Անկախության տոնին երգել Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում որոշ ճանապարհներ փակ կլինեն Փաշինյանի «Հայկական ժամանակն» այլևս չի տպագրվում Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «Թալիբան»-ի հետ փոխգործակցության կոչ է արել ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Կար ժամանակ, երբ հայ ժողովուրդը միասնական ու միակամ էր ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ և պատրաստ էր գնալ մինչև վերջ... Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները հալչում են Սրանք հենց այն իրանցիներն են, որոնց Բաքվի կեղծ քարոզչությունը համարում է, այսպես կոչված, «հարավային ադրբեջանցիներ» կամ իբր «հայրենակիցներ» Ադրբեջանական զինուժը Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարը․ վիրավորվել է ՊԲ զինծառայող Խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարներից. «Հայաստան» խմբակցությունը խստագույնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը. Լևոն Ֆարմանյանը նշանակվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Պուտինը Պետդումայի ընտրություններում կքվեարկի օնլայն ռեժիմով Ահաբեկիչները կներխուժեն ՀԱՊԿ տարածքներ, եթե արդյունավետ պայքար չմղվի նրանց դեմ. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Այս իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները. Մանթաշյան Ղրղզստանում թուրքական հետախոզության կողմից առևանգված քաղաքացուն դատում են Թուրքիայում Ադրբեջանը Շուշին առաջադրել է 2023 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանը Երևանում բացվեց «Ռուսական գրքի տունը» ԲՀԿ-ն չի միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին, ԲՀԿ-ն իր տեղում ա, լիարժեք, հանգիստ, կառուցողական. Գագիկ Ծառուկյան Երևանում տեղի է ունեցել Վերա Բրեժնևայի համերգը. Լուսանկարներ Իրենց լկտի ձեւով են պահել. Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան Ադրբեջանական մամուլը հրճվանք է ապրում Ալեն Սիմոնյանի պահվածքի առիթով. Տեսանյութ Այո՛, տարբեր չափերի գումարներ են ստացել ըստ պաշտոնի՝ Անկախության տոնի առթիվ. Հերիքնազ Տիգրանյան. Տեսանյութ 41-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման որոշակի գործընթաց պետք է սկսել. փոխվարչապետ Գրիգորյանը՝ Զախարովայի հայտարարության մասին Առանց ազգային էլիտայի երկիրը չի կարող մոդերնիզացվել Եթե վարչատարածքայինով է, բերենք նախաձեռնություն, որ ՀՀ-ի սահմաները Բաքու է հասնում․ Վարդևանյան. Տեսանյութ Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում, որը, բացի պատերազմից, երկրին ոչինչ չի տալու. Հայկ Մամիջանյան Սեպտեմբերի 20-ին և 21-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցները փակ են լինելու Ինչպե՞ս է վարվելու տրված պարգևավճարի հետ «Պատիվ ունեմ»-ը․ հայտարարություն Նորից հայախոս քաղաքական թուրքերի մասին. Տեսանյութ

25 տարվա ծառայությունս ջուրը գցեցին, ասացին՝ Մեղրիում մնալդ նպատակահարմար չէ. Մեղրիի զորամասի արդեն նախկին հրամանատար

Ես զինվորական եմ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։

Արգամ Գեւորգյանն ասաց, որ սեփական զեկուցագրի համաձայն զորացրվել է։

Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ։ Ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։

Գեւորգյանը պնդեց, որ ինքը քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, խնդիրն այլ տեղում է.  «Կապավոր Լուսինե Մկրտչյանն ինձնից ենթասպայի հաստիք է խնդրել գաղտնի ձեւով, որ ուրիշին հանեմ, իրեն նշանակեմ, ես ասել եմ՝ ինչպե՞ս կարող եմ ուրիշին հանել, քեզ նշանակել, հաջորդ անգամ նման հարցով չգաս։ Դրանից հետո սկսել է անընդհատ թեժ գիծ զանգել, հրամանատարի անունից զանգում էին վերադասին, բողոքում, զանգում էին Պաշտպանության նախարարություն, ամեն բառը ճոխացրած ներկայացնում, թե վատ բաներ եմ ասում իշխանության հասցեին»։

Արգամ Գեւորգյանի պնդմամբ՝ այս գործընթացի պատճառներից է նաեւ այն, որ ինքը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընկերն է։

Գեւորգյանն անդրադարձավ նաեւ իր նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը.

«Սկսվեց ծառայողական քննություն, իմ պաշտոնավարումը կասեցվեց, 80-100 մարդու հարցաքննության արդյունքում պարզվեց, որ ես անմեղ եմ։ Հունիսի 29-ի հրամանով ինձ նորից վերականգնեցին իմ պաշտոնում։ Առաջին օրը գնում եմ աշխատանքի, այդ աղջիկը նորից զանգում ու բողոքում է, որ եկել է, ես չեմ ուզում նրա հետ ծառայել, երեկոյան Գլխավոր շտաբից տեղեկացնում են, որ ինձ շտապ կանչում են Երեւան։ Նախարարությունում նորից տեղեկացնում են, որ նորից մինչեւ հուլիսի 5–ը կասեցված են նրա լիազորությունները, այդ աղջիկը նորից բողոքում է»։

Արգամ Գեւորգյանը պատմեց, որ 2 պատերազմ է անցել, վիրավորվել է, սակայն հայրենիքի հանդեպ իր պարտքը միշտ կիսատ է համարել ու շարունակել ծառայությունը. «Ես նրանց ապացուցել եմ, որ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվում, ես զինվորական եմ։ Ես 2 պատերազմով անցել եմ, զինվորի կողքին եմ եղել։ Այն հրամանատարները, որոնք փախչել են մարտի դաշտից, հիմա պաշտոնի առաջխաղացում են ունենում. իմ 24-25 տարվա ծառայությունը ջուրն են գցում։ Մաքուր ծառայել եմ իմ ազգին ու հայրենիքին, կռվել եմ, իմ խնդիրն էլ կատարել եմ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan