Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ)

«Նախկին իշխանությունների օրոք Հայաստանում շատ ավելի մեծ ներդրումներ են եղել Սփյուռքից, քան հիմա»․ Հարութ Սասունյանը պատասխանում է Զարեհ Սինանյանի ստերին. Տեսանյութ

Նախընտրական քարոզարշավի պիկին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, լրատվամիջոցներից մեկը հարցեր էր ուղղել իր թիմակիցներին աջակցության եկած Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Սփյուռքում, և արդյո՞ք սփուռքահայերը պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել։

Ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը բամբասանք հիշեցնող մի քանի աղմկահարույց հայտարարություններ էր արել, որոնք կարող էինք անտեսել ընտրարշավի աղմուկի մեջ, եթե շարքային քաղաքացու կողմից արված լինեին, և ոչ թե՝ բարձրաստիճան պաշտոնյայի, այն էլ՝ Սփյուռքի հանձնակատարի։

Այսպիսով, հանձնակատարը նախ նշել էր, որ Սփյուռքում տրամադրությունները միանշանակ չեն՝ կապված պատերազմի արդյունքների և քաղաքական սպասողականության հետ, և, որ քաղաքական սպասողական վիճակի հետ է կապված նաև ներդրումների վիճակը, ապա պնդել էր․

«Մի բան կարող եմ ասել՝ ընտրությունների արդյունքում, եթե իշխող ուժը հաղթանակի, ներդրումները կլինեն, եթե որևէ անհաջողություն լինի, Հայաստանում ներդրում ոչ ոք չեն անելու․ չեն անի պարզապես, որովհետև ոչ ոք չի ուզում առնչվել թալանչիների, գողերի, բանդիտների հետ․ սա փաստ է»։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ բանակցություններ կան արտասահմանյան խոշոր ներդրողների հետ, որոնք իր իշխանության գալու պարագայում պատրաստվում են ներդրումներ իրականացնել, Զարեհ Սինանյանն արձագանքել էր․

«Ես մի բան գիտեմ, որ Քըրք Քըրքորյանի մարդիկ, որոնք հարյուր-միլիոնավոր դոլարներ էին նվիրում Հայաստանին և լուրջ պրոյեկտներ էին անում, և որով պայմանավորված էր նաև այն կեղծ տնտեսական աճը, որը գրանցվել է իր օրոք, այդ մարդիկ փախան Հայաստանից, փախան պարզապես, որովհետև չուզեցին գործ ունենալ գողերի ու հանցագործների հետ, և գումարներն էլ հանձնեցին, օրինակ, USLA համալսարանին․ չուզեցին տալ Հայաստանին, ես ի՞նչ պատասխանեմ»։

Նկատենք՝ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի նշած իշխող ուժը, որի վերընտրության պարագայում միայն ականատես պետք է լինենք ներդրումների, երեք տարի և ավելի իշխանության էր, բայց երեք տարիների ընթացքում այդ ներդրումների մասին հասարակ մահկանացուներս միայն լսեցինք և այդպես էլ չտեսանք․ ի դեպ, դեռ փետրվար ամսին 168.am-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարին գրավոր հարցեր էր հղել՝ խնդրելով նշել, թե քանի՞ ներդրումային առաջարկ կա այս պահին, և որո՞նք են առաջին հինգ խոշոր ներդրողները, սակայն ցայսօր այդպես էլ որևէ պատասխան չենք ստացել։ Եվ հավելենք, որ Զարեհ Սինանյանի ներկայացրած պատմությունը՝ «Քըրքորյանի մարդկանց» մասին, հերքում է Քըրք Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատու, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

168.am-ի հետ զրույցում Հարութ Սասունյանը ցավով արձանագրեց՝ հուսախաբ է, որ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն է կեղծիքներ տարածում։

«Եթե փողոցից մի մարդ լիներ այդ ամենն ասողը, դա ոչինչ, բայց երբ պետական բարձրաստիճան պաշտոնյա է և նման մեծ ստեր է ասում, շատ ցավալի է և ամոթալի,- ասաց նա՝ նկատելով,- Եթե չէր իմանում, կարող էր ինձ զանգահարել և ճշտել․ ես իրեն կասեի, որ դա մեծ սուտ է․ պարոն Քըրքորյանի գումարները չեն գողացվել։ Ես էի պատասխանատուն, ես վերահսկել եմ, և ամեն բան արվել է, որպեսզի պարոն Քըրքորյանի գումարներն իրենց ազնիվ նպատակին ծառայեն։

Պարոն Քըրքորյանը ոչ մի բանից չի նեղացել և ճիշտ հակառակը՝ շատ ուրախ էր․ ես և նա միասին Հայաստան ենք եկել, տեսել է իր ծրագրերը և չափազանց ուրախացել էր՝ տեսնելով արդյունքը։ Պարոն Քըրքորյանը, որ միլիարդատեր էր, ամեն ինչ ուներ, միակ բանը, որն իրեն ուրախություն էր պատճառում, այն հոգեկան գոհունակությունն էր, որ ինչ-որ ձևով օգտակար է լինում իր հայրենիքին։ Եվ առհասարակ, նման մարդու մասին, որը մեծ հայրենասեր էր, ունի Ազգային հերոսի կոչում, շատ ցավալի է, որ ստեր են տարածում, կեղծ նամակներ են տարածում, որ իբրև թե ինքն է գրել, մինչդեռ նա երբեք նամակներ չի գրել․ այդ նամակների բովանդակությունն ու ստորագրությունները կեղծ են։ Շատ ամոթալի է, որ մարդիկ մեր մեծ ազգային բարերարի անունը այդպես էժան ձևով չարաշահում են իրենց քաղաքական նպատակների համար»։

Հարութ Սասունյանը, որը 1997-2008թթ. «Լինսի» հիմնադրամի փոխնախագահն էր, նաև մանրամասնեց, թե ինչ ծրագրեր են իրականացվել Քըրք Քըրքորյանի նվիրատվությամբ․

«Պարոն Քըրքորյանի «Լինսի» հիմնարկն արել է 242 միլիոն դոլարի նվիրատվություն ենթակառուցվաքային ծրագրերի համար, և ինձ ինքն էր նշանակել այդ ծրագրերի պատասխանատու։ Ես երկար տարիներ գիշեր ու ցերեկ վերահսկել եմ այդ աշխատանքները, իրեն ամեն շաբաթ զեկուցել եմ մեր աշխատանքների մասին։ Նա Հայաստան է եկել և իր աչքով է տեսել: Նույնիսկ կրկնեմ պարոն Քըրքորյանի բառերը՝ ասեց․ «Հարություն, քո աշխատանքին որպես արդյունք՝ դու Երևանը դարձրել ես նման եվրոպական մի քաղաք»։ Պարոն Քըրքորյանը միշտ չէ, որ գովասանք էր ասում որևէ մեկի մասին, և ուրախ եմ, որ գոհ էր այդ աշխատանքներից։ Իր փողերը չեն կորել․ միգուցե փողոցի մի մարդ կարող է նման հիմար բաներ ասել, բայց շատ ցավալի է, երբ Սինանյանի նման բարձրաստիճան պաշտոնյան է այդ ստերը կրկնում, և լավ է, որ պարոն Քըրքորյանը ողջ չէ, եթե ողջ լիներ և լսեր այդ խոսքերը, սաստիկ կզայրանար»։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե այս պահին ինչպիսի տրամադրություններ կան Սփյուռքում, և արդյո՞ք այդչափ վստահություն կա այս իշխանություների հանդեպ, որ, ինչպես Սփյուռքի հանձնակատարն էր պնդում՝ միայն նրանց վերընտրությունը կարող է ներդրումների առիթ դառնալ: Ի պատասխան՝ ամերիկահայ հասարակական գործիչը նշեց․

«Մենք Սփյուռքում ապրում ենք՝ մեր հոգում և սրտում հայրենիքի մասին մտածելով, մտահոգվելով․ երբեք չենք նայում, թե իշխանությունն ով է։ Կարող ենք սիրել իշխանություններին, չսիրել իշխանություններին, բայց մենք ոչ թե իշխանություններին ենք օգնում, այլ օգնում ենք մեր հայրենի ժողովրդին։ Կոպիտ սխալ է, որ հայրենիքի հանդեպ մարդկանց սերը չարաշահվի քաղաքական նպատակների համար․ Սինանյանը սխալ է, որ նման խոսքեր է ասում, և իրավունք չունի մարդկանց բարեգործությունը չարաշահել քաղաքական նպատակների համար։

Վերջում, ի դեպ, նշեմ, թեև պարոն Սինանյանն այդքան հպարտ է իր ծառայած իշխանությամբ, սակայն նախկին իշխանությունների օրոք Հայաստանում շատ ավելի մեծ ներդրումներ են եղել Սփյուռքից, քան հիմա։ Բայց անկախ թե ովքեր են իշխանությունները, որ կողմից են, որ կուսակցությունից են՝ մեզ համար մեկ է․ մենք փորձում ենք օգտակար լինել մեր հայրենիքին, մեր ժողովրդին՝ ոչ թե այս կամ այն մարդուն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan