Ելցինը ինձ չի՛ փոխանցել իշխանությունը. Պուտինը՝ Ելցինից իշխանություն ստանալու ու իրեն փոխարինողի մասին. Տեսանյութ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ կապ 2021»–ի ժամանակ պատմել է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինից իշխանությունը ստանալու և իրեն ԱԴԾ-ի պաշտոնում փոխարինողի մասին:
«Բորիս Նիկոլաևիչ Ելցինը ինձ չի՛ փոխանցել իշխանությունը: Փաստն այն է, որ համաձայն մեր Սահմանադրության այն դեպքում, եթե նախագահը հրաժարվի իր լիազորություններից, ապա ՌԴ կառավարության ղեկավարը դառնում է նախագահի ժամանակավոր գործող: Ես վարչապետ էի», - ասաց նա:
ՌԴ նախագահը խոստովանեց, որ այս որոշմանը նախորդել են այլ իրադարձություններ:
«Ինչ-որ պահի ես եղել եմ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, և երբ Բորիս Նիկոլաևիչը առաջարկեց ինձ դառնալ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ դա այնպիսի կառույց է, որն արդեն նախագահի անունից՝ քաղաքական մակարդակում ներգրավված է ուժային կառույցների աշխատանքը համակարգելով, ես պետք է նախագահի կարգադրությամբ ԱԴԾ-ի տնօրենի պաշտոնի փոխարինող գտնեի: Նա ավելացրեց, որ ի զարմանս իրեն՝ այն մարդիկ, ում ինքը առաջարկել էր աշխատանքը, հրաժարվեցին. «Ինչո՞ւ: Երկրում իրավիճակը շատ բարդ էր, և քչերն էին ցանկանում ստանձնել նման պատասխանատվություն»», - ասաց Պուտինը:
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է որոշեն, թե ով կդառնա նախագահ:
Zham.am