Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելը դիտարկել են որպես գույքի ոչնչացում
Դիտել նաև
Բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ. Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել
Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան
Իրականում ամեն բան շատ ավելի լուրջ ու ծանր է, քան մենք պատկերացնում ենք․ Մետաքսե Հակոբյան
Կորուստ՝ Միհրան Ծառուկյանի ընտանիքում
«Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության համար․ Մետաքսե Հակոբյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի առավոտյան Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ է պայթեցվել։ Միհրան Հակոբյանը նշված դեպքը որակել էր որպես իրեն լռեցնելու փորձ՝ վստահեցնելով, որ դա չի ստացվելու։