Փաշինյանի շարասյունն անցնելուց 20 րոպե առաջ արգելում են փողոցը հատել Պուտինը հանդիպում է ունեցել Ալիևի հետ Սպիտակցի Հայկոն երգելու՞ է անկախության 31-ամյակի 600 մլն դրամանոց միջոցառմանը. Տեսանյութ
30
Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան. Տեսանյութ Իլհամ Ալիև. «Մինսկի խումբը վերականգնելու ՀՀ-ի փորձերը կործանարար են խաղաղ գործընթացի համար» ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի համար ԱԺ փոխնախագահի պաշտոնից ազատվելը երկրորդական հարց է Զոհվածների և գերիների հարազատների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց. Տեսանյութ «Խաղաղության օրակարգը, հանուն որի՝ Փաշինյանը հազարավոր զոհերի հեղինակ դարձավ, Արցախը հանձնեց, չաշխատեց»․ Մետաքսե Հակոբյան «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկում. Տեսանյութ Առանց ադրբեջանական կողմի ներկայացուցչի Դավիթ Բաբայանից հարցազրույց վերցնելու համար Վլադիմիր Սոլովյովը ներողություն է խնդրել Բաքվից. Տեսանյութ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են ավտոմայրուղին․ Известия Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է հանրության վախը նոր հնարավոր պատերազմ սկսվելու նկատմամբ Մենք հավատարիմ ենք այն օրակարգին, որի համար քվե ենք ստացել ժողովրդից. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ֆեյսբուքը հիշեցրեց, թե նույնիսկ չգիտակցելով, որքան երջանիկ էի երեք տարի առաջ այս օրը Թշնամին մինչեւ 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Բերձորի խաղաղ հանձնումից հետո կարող են սյունեցիներին ասել՝ ձեզ էլ ենք տներ տալիս. Աբրահամյան. Տեսանյութ «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Բերձորում ընտանիքներ չեն ապրում՝ մինչդեռ ապրում է մոտ 50 ընտանիք. Բերձորի համայնքապետ Հայաստանը ֆինանսական հաստատություններում մեծահասակ հաշվետերերի թվի առումով վերջին տեղերից մեկն է զբաղեցնում Այս թրքահաճո, ադրբեջանամետ, ստահոտ, անգրագետ և հակահայկական հայտարարության հետքերով ԱՆՊԱՅՄԱՆ պետք է «գնան» համապատասխան ծառայությունները. Արման Աբովյան Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ Փաշինյանի շարասյունն անցնելուց 20 րոպե առաջ արգելում են փողոցը հատել Դավաճանական ցանց ունենք, որոնց՝ իմ կաբինետից դուրս գալու ու ԱԺ մտնելու մասին էլ է թշնամին իմանում. Տեսանյութ Նորավանքի եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատավոր Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը Կառավարությունը պատնեշ կկառուցվի Արաքս գետի ափին Չեղարկվել է COVID-19-ի հետ կապված ևս մեկ սահմանափակում 18+ «Բ․․-ի տղա, թուրքի լամուկ, հերոսի ծնողին ե՞ս խփում»․ ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. Տեսանյութ Արայիկ Հարությունյան. Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար․ անկախության պետք է ձգտենք. Տեսանյութ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան. Տեսանյութ Մադրիդում տեղի է ունեցել Էրդողանի և Բայդենի հանդիպումը ՍԴ դատավորի պաշտոնին հավակնողը վարչապետի աթոռին նստած մարդուն ասում է, թե «դուք չեք զղջա, որ ինձ դատավոր եք առաջադրում»... Բագրատաշենի անցակետում բեռնատարների կիլոմետրանոց հերթ է. Տեսանյութ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան. «Հերոս ՀԱՅ»․ Երգը նվիրվում է Ալբերտ Հովհաննիսյանի և 44–օրյա պատերազմի բոլոր հերոսների հիշատակին. Տեսանյութ Մարուքյան, իրավաբան մարդ ես, չե՞ս ամաչում․ Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Բայդենն ու Էրդողանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հերիք է կուլ տաք թուրքական քարոզչական խայծն ու քննարկեք՝ Բերձորը հայկական է, թե ոչ․ Ալվինա Աղաբաբյան Իլհամ Ալիև. «Մինսկի խումբը վերականգնելու ՀՀ-ի փորձերը կործանարար են խաղաղ գործընթացի համար» ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի համար ԱԺ փոխնախագահի պաշտոնից ազատվելը երկրորդական հարց է ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Լարված վիճակ դատախազության մոտ․ 10 ծնողի՝ առանց հեռախոսի ու լրագրողի, հանդիպման են կանչել «Արցախի իշխանություններն արտահայտել են իրենց տեսակետը՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման և գործող երթուղու վրա գտնվող հայաբնակ համայնքների խնդրի վերաբերյալ». Արցախի նախագահի խոսնակ Նիկոլը վախեցնում ա՝ ձեր էրեխեքին ԱԹՍ-ներով կոտորեցինք, մյուսներին էլ կկոտորենք․ պատերազմ չպիտի լինի. Տեսանյութ Բերձորը հանձնող իշխանության ներկայացուցիչը տեղյակ չէ, թե քանի ընտանիք է անտուն մնալու. Տեսանյութ Սեդա Սաֆարյանին հիմա ոչ բողոքող քաղաքացիները, ոչ էլ գերիների հարազատները չեն հետաքրքրում Վահե Եփրիկյան. Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ու մակդիրներով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել այդ սիամական երկվորյակներին. Տեսանյութ Հատուկ հպարտ քաղաքացիների համար. Տեսանյութ ՀՀ վարորդական վկայականները կարող են ճանաչվել Ռուսաստանում 4 տարի ոչ մի ապագա չտեսանք, եղածն էլ քանդեցին, հանձնեցին, նվիրեցին․ հարցում. Տեսանյութ Կարոչե, մեր Ֆեմիդան այս տեսքն ունի Պուտինը հանդիպում է ունեցել Ալիևի հետ Իր պատասխանատվության տարածքում անվտանգություն ապահովելու ԵԱՀԿ կարողությունը հարցականի տակ է ՌԴ 26-ամյա քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից. Փրկարարները կանխել են Աշոտ Փաշինյան․ սուպերհերոսից մինչև բանվոր Զոհվածների և գերիների հարազատների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց. Տեսանյութ Ռուբեն Վարդազարյանի դեմ ԲԴԽ-ի որոշումը կբողոքարկվի «7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը «Դուք էլ պատմականորեն մերը չեք, եկեք ձեզ էլ զիջենք ու վերջապես ազատվենք էս ամենից». Շուշան Զաքարյան «Ինչի՞ համար պետք է մանդատս վայր դնեմ» Սպիտակցի Հայկոն երգելու՞ է անկախության 31-ամյակի 600 մլն դրամանոց միջոցառմանը. Տեսանյութ

Իրանական կողմը համագործակցության հուշագրեր կստորագրի Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ

Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հենց այդ պատճառով էլ իրանական կողմը նախատեսում է առաջիկայում համագործակցության հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային՝ խոսելով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-րդ տարեդարձի և առհասարակ հայ արևելագիտության դպրոցի, այդ թվում՝ իրանագիտության երկարամյա ավանդույթների ու դերակատարության մասին:

«Եթե այլ երկրների համար արևելագիտությունը ուրիշներին ճանաչելու գիտություն է, ապա հայերի համար արևելագիտությունը ինքնաճանաչման գիտություն է, և հենց այդ պատճառով ցանկացած ուսումնասիրություն արևելագիտության բնագավառում իր նպաստն է բերում հայ ժողովրդի կողմից իր էությունն էլ ավելի լավ ճանաչելուն: Եվ ինձ համար գաղտնիք չէր, որ արևելագիտությունը Հայաստանում իր ուրույն տեղն ունի և արժևորվում է բոլոր գիտությունների կողմից», - ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը՝ ընդգծելով, որ արևելագիտությունը շատ լավ ավանդույթների վրա է դրված Հայաստանում:

Նրա խոսքով՝ մեծ անուններ կան այս բնագավառում, բայց պետք է ընդգծել, որ այդ կարևոր արևելագիտական կենտրոնների՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Մատենադարանի աշխատանքի շնորհիվ այսօր էլ այդ ավանդույթները լավագույնս շարունակվում են երիտասարդ արևելագետների կողմից:

«Ես գիտեմ, որ հայ արևելագիտական դպրոցը միջազգային մակարդակով շատ բարձր դիրք է գրավում ե՛ւ ցեղագիտության, ե՛ւ ազգագրության, ե՛ւ տարբեր ազգերի ու ցեղերի ուսումնասիրության բնագավառում: Իսկ ինչ վերաբերում է իրանագիտությանը՝ գիտենք, որ Հայաստանում իրանագիտության դպրոցն ի սկզբանե շատ լավ հիմքերի վրա է դրված եղել, այդ ավանդույթներն այսօր էլ են շարունակվում», - նշեց զրուցակիցը:

Հոսեյն Թաբաթաբային նաև տեղեկացրեց, որ ի շարս Հայաստանի իրանագիտական մյուս դպրոցների արժևորելով նաև ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կարևոր դերակատարությունը՝ մոտ ապագայում համագործակցության հուշագիր կստորագրվի գիտահետազոտական «Իրաս» կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի միջև, ինչն էլ ավելի կընդլայնի երկկողմ համագործակցությունը գիտական ոլորտում:

Ընդ որում, Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը նախատեսում է նմանատիպ հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ:

Իսկ հաջորդ կարևոր ձեռնարկն այն է, որ այս տարի կհանձնվի «Տարվա լավագույն արևելագետ» Հրաչյա Աճառյանի անվան մրցանակը:

«Արևելագիտության ինստիտուտի հետ միասին լավ ավանդույթի սկիզբ ենք դնում և հուսով ենք, որ այս մրցույթը կդառնա ամենամյա և ոգևորող կլինի երիտասարդ արևելագետների համար», - ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը:

Բացի այդ, քանի որ հաջորդ տարի մեկ այլ կարևոր տարեդարձ է նշվելու՝ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այդ առիթով Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը արդեն իսկ 2022թ. միջազգային գիտաժողովի անցկացման մասին հայտարարություն է տարածել, որին կարող են մասնակցել արևելագետները աշխարհի բոլոր երկրներից:

«Գիտաժողովը, որի խորագիրը լինելու է «Հայ-իրանական հարաբերություններ. անցյալը և ապագան», տեղի կունենա Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը՝ փետրվարի 9-ին», - հաղորդեց Հոսեյն Թաբաթաբային:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan