Ու՞մ է պաշտոնից ազատել Արարատ Միրզոյանը
Դիտել նաև
Արարատ Միրզոյանը չի հաղթահարում վախերը
«Բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»․ Արարատ Միրզոյան
Արարատ/Arabat Միրզոյանը ստախո՞ս է, թե՞ անգրագետ
Վե՞րջ, թշնամանալուն պատրա՞ստ եք. «Կարճ ասած» (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Շուշանիկ Շուշանյանն ազատվել զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասինե օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ հաշվի առնելով Շ.Շուշանյանի 2021 թվականի հունիսի 22-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2021 թվականի հունիսի 23-ից Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Շուշանիկ ՇՈԻՇԱՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-ասված է որոշման մեջ: