Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Արարատի մարզում ռեպրեսիաներ է սկսել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը․ նա առանձին-առանձին իր մոտ է կանչում մարզի ՀՀԿ-ական գյուղապետներին և հորդորում դիմում գրել հեռանալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից Արարատի մարզում ռեպրեսիաներ է սկսել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը. նա առանձին-առանձին իր մոտ է կանչում մարզի ՀՀԿ-ական գյուղապետերին, հատկապես նրանց, ովքեր ընտրություններին ակտիվություն են ցուցաբերել և աջակցել իրենց կուսակցական թևին՝ «Պատիվ ունեմ» դաշինքին: Համայնքների ղեկավարներին ասել է՝ «լավով» դիմում գրեք, հեռացեք: Համայնքապետերի պատասխանը եղել է. «Մենք ընտրված մարդիկ ենք, դիմումով չենք եկել, որ դիմումով էլ հեռանանք»:

Բոլորը բացասական պատասխան են տվել մարզպետին: Վերջինս ասել է, որ, միևնույն է՝ շուտով նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալու է, այլևս ընտրություն չի լինելու, նշանակովի է լինելու, և իրենք այլևս չեն նշանակվելու: Թե այդ երբ և ինչպես է փոխվել ՏԻՄ օրենքը, հայտնի է միայն, հավանաբար, Թևոնյանին, որն իրեն կարծում է նախկին «ռայկոմի քարտուղար», գյուղապետերին էլ՝ «գյուղսովետի նախագահներ»: Տեսնելով, որ համայնքապետերը չեն համաձայնում իրենց դիմումի համաձայն հեռանալ, Թևոնյանը զգուշացրել է՝ դե, դուք գիտեք, էսա Երևանից Վերահսկողական ծառայությունից ստուգողներ կգան, ու ոնց էլ լինի՝ ամենքիդ վրա մի բան կգտնեն: Համայնքապետերը, սակայն, որոշել են չհանձնվել:  

Ռազմիկ Թևոնյանը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների ժամանակ մարզի գյուղացիներին Երևան բերելու համար գայթակղում էր, թե՝ ճանապարհին պատիվ կտամ, ուտել-խմելով կգնաք: Մարդիկ էլ, գործից հետո քյաբաբ ուտելով, զրուցելով գալիս էին հրապարակ: Մի խոստում էլ էր տալիս Թևոնյանը գյուղացիներին, թե խանութներում ունեցած նրանց «նիսյաներն» ինքը կփակի: Բնակիչները, սակայն, սրան քիչ են հավատում: Ավտոբուսում անգամ կատակել են՝ փակող է, թող իրա գործարանի խաղողի նիսյաները փակի, որից արդեն գյուղացիները ձեռք են քաշել:

Հիշեցնենք, որ Թևոնյանը սեփականաշնորհման տարիներին բավականին էժան գնով ձեռք էր բերել Երասխի գինու գործարանը, քանի որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին նրա թուրն աջ ու ձախ կտրում էր: Արարատի մարզի գյուղացիներից շատերը խաղող են մշակում, և ժամանակին այն մթերում էր նաև Ռազմիկ Թևոնյանի գործարանը, բայց գյուղացիների փողերը չէր տալիս: Մեր աղբյուրն ասում է, որ իր դուռը գնացած գյուղացիներին Թևոնյանը դիմավորում էր զենքով ու ասում՝ գնացեք, «արաղով քիչ-քիչ կփակվեմ», և յուրաքանչյուրի ձեռքն իր գործարանի արտադրության մի քանի շիշ օղի էր տալիս ու ճանապարհում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan