Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ինչու ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գործողություններին հակակշիռ ոչինչ չի անում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցները տարեսկզբին տարածեցին Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից հետախուզվող անձանց շրջանակը մեծացել է, մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանում և Արցախում:

Եթե մինչ այդ հետախուզվում էին Արցախի նախագագ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի արտաքին գործերի նախարաև Դավիթ Բաբայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ապա նոր որոշումներով հետախուզում էր հայտարարվել ևս 230 հայի նկատմամբ:

Դեռ այս տարվա մարտի 21-ին ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբիոնից հայտարարեց, որ նախ անհրաժեշտ է պարզել, թե ովքեր են նոր հետախուզվող հայ քաղաքական եւ ռազմական գործիչները, որոնց անունների մեծ մասը դեռ հայտնի չէր և հայտնել նրանց: Ապա նաև կոշտ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի գործողություններին ի պատասխան: Անկախ պատգամավորն անգամ բարձրաձայնեց, որ դիմել է ՀՀ դատախազություն եւ հետաքրքրվել, թե ինչ քայլեր է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազությունը:

Պատգամավոր Թովմասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ի պատասխան ստացել է տեղեկություն․ «Մեղադրանք է առաջադրվել եւ քրեական գործ հարուցվել միայն Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ: Սա ուղղակի ծաղրանք է, եւ կարծում եմ՝ ժամանակն է, որ դատախազությունը սթափվի»,- ասել էր պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Սակայն ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փաստացի ոչինչ չձեռնարկեց, եւ այժմ պարզ է դառնում, որ այդ 230 հետախուզվողների մեջ են նաեւ
Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և այլոք…

Ստացվում է՝ Հայաստանի կողմից հերթական անգամ քայլեր չեն արվում պաշտպանելու ՀՀ քաղաքացիների, այլ երկրի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների իրավունքները: Նրանք մի օր քնից արթնացել են և պարզել, որ Ադրբեջանն իրենց հռչակել է հանցագործ և միջազգային հետախուզում հայտարարել:

Սա նշանակում է, որ այսուհետ շատերը կզգուշանան որեւէ կերպ Հայաստանին և Արցախին օգնելուց, քանի որ Ադրբեջանի կողմից հայտարարված միջազգային հետախուզումը կարող է ոչ միայն խոչընդոտել հայերի ազատ տեղաշարժի իրավունքը աշխարհում, այլև՝ ազդել այդ անձանց անձնական և բիզնես հեղինակության վրա:

ԵՒ իսկապես հետաքրքիր է՝ ինչու Ադրբեջանի գործողություններին հակակշիռ ոչինչ չի արվում ՀՀ գլխավոր դատախազի կողմից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan