Հայաստանի կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ, որ երկիրը նորից ոտքի կանգնի. Գեղամ Մանուկյան
Անցնող ամիսների պայքարի ժամանակ, երբ հրապարակով երթ էր անցնում, հայտարարում էին, որ կառավարության առաջ չեն կանգնելու։ Մենք մի անգամ ենք գալու կառավարության դիմաց, որպեսզի դուրս շպրտենք հայրենադավ այս կառավարությանը՝ վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ։ Այս մասին Հանրապետության Հրապարակում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։
«Հիմա եկել ենք կատարված փաստն արձանագրելու, որի պաշտոնակացումը լինելու է հունսի 20-ին թիվ 24-ի հաղթանակով։ Դուրս ենք վռնդելու այս շենքից, բայց տեր հորը կհրավիրենք, որ աղոթքով այս շենքը մաքրի ազգամիջյան հակամարտության, դավաճանության, մեր ազգային արժեքների ոտնահարման այն դավաճանական բացիլներից, որ երեք տարի շարունակ աճել են։ Եվ դրանից հետո Հայաստանի կառավարության շենքը լինելու է մեղվի փեթակ, որ երկիրը նորից ոտքի կանգնի»,- ասաց Մանուկյանը։