Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
19
Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Ժողովրդին պատերազմով ահաբեկողը դեռ իշխանության է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան

Հաղթանակի դեպքում Քոչարյանը տորպեդահարելու է Ադրբեջանի համար կարևոր բոլոր գործընթացները, ուստի Բաքուն խաղադրույք է կատարում Փաշինյանի վրա. Коммерсантъ-ը փորձագիտական կարծիքներ է ներկայացրել

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք, ըստ աղբյուրի, կվճռեն ԱՊՀ տարածքում վերջին տարիներին ամենահակասական քաղաքական առաջնորդի` «թավշյա հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը:

Պարբերականը նշում է, որ ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, սակայն, ըստ հարցումների, հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների համաձայն, կողմերից ոչ մեկը չի կարողանա միայնակ կազմել նոր կառավարություն, ուստի փոքր կուսակցությունների արդյունքը հատկապես կարևոր կլինի: Միևնույն ժամանակ, չի բացառվում երկրորդ փուլը, և այդ դեպքում Հայաստանում տիրող անորոշությունը, որն առանց այն էլ հավասարակշռվում է քաղաքական ճգնաժամի շեմին, կպահպանվի մինչև ամառվա վերջ:

«Անկախ Հայաստանի պատմության մեջ թերևս ամենադրամատիկ ընտրությունների քարոզարշավն ավարտվում է»,-գրում է Коммерсантъ-ը` ներկայացնելով վիճակագրական տվյալներ և կրկին չբացառելով երկրորդ փուլը, որը կնշանակվի, եթե արդյունքներն ամփոփելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում խորհրդարան անցած ուժերը չկարողանան կոալիցիա ստեղծել:

«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի ադրբեջանցի փորձագետ Ֆարհադ Մամեդովը Коммерсантъ-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Բաքուն խաղադրույք է կատարում «կանխատեսելի քաղաքական գործիչների վրա», և այդպիսին է համարում Նիկոլ Փաշինյանին:

«Հաղթանակի դեպքում Քոչարյանը տորպեդահարելու է բոլոր գործընթացները, որոնք մեզ համար կարևոր են: Գումարած դրան` կա անձնական պատմություն. նա ինքը Ղարաբաղից է և քարոզարշավի ընթացքում շատ կտրուկ բաներ է ասել»,-ասել է ադրբեջանցին:

Բայց Բաքվում, ըստ Մամեդովի, պարզապես չէին կարող Նիկոլ Փաշինյանի համար անել ավելին:

«Ազատ արձակելով 15 մարդու (նկատի ունի օրերս Ադրբեջանից վերադարձած 15 հայ ռազմագերիներին, որոնք ազատ են արձակվել Ակնայի (Աղդամ) ականապատված տարածքների քարտեղների դիմաց-Խմբ.)՝ մենք ցույց տվեցինք, որ դա հնարավոր է: Միևնույն ժամանակ, քարտեզները, որոնց համար մենք նրանց փոխանակեցինք, դեռ պետք է ստուգել: Առայժմ կողմերի միջև ընդհանրապես վստահություն չկա, բայց մենք հայ հասարակությանն ազդանշան տվեցինք. Փաշինյանի ղեկավարությամբ հնարավոր է առաջընթաց: Այս հարցում չափն անցնելը հակառակ արդյունքին կհանգեցնի»,-ասել է ադրբեջանցի փորձագետը:

Միևնույն ժամանակ, Коммерсантъ-ի հետ հարցազրույցի մասնակցած փորձագետները չեն ցանկանում ինչ-որ հաստատուն կանխատեսումներ անել:

«Կարծում եմ՝ հունիսի 20-ին չորս քաղաքական ուժ կարող է մտնել խորհրդարան` «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Ոչ մեկը չի ունենա սահմանադրական մեծամասնություն՝ կառավարության միայնակ կազմավորման համար», -Коммерсантъ-ին տված հարցազրույցում ենթադրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը, որի թվարկած քաղաքական ուժերից երեքն արդեն հայտարարել են, որ կոալիցիա չեն կազմելու Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ:

«Այսինքն՝ ընդդիմությունը հնարավորություն ունի կոալիցիոն կառավարություն կազմելու և Փաշինյանի կուսակցությունը թողնելու որպես փոքրամասնություն: Նիկոլ Փաշինյանը կանի հնարավորը խորհրդարան խցկելու հինգերորդ քաղաքական ուժը, որը կաջակցի նրան կոալիցիոն կառավարություն ստեղծելու հարցում: Այնուամենայնիվ, դա քիչ հավանական է, քանի որ դրա համար Փաշինյանը պետք է այդ իշխանության հետ կիսվի իր ընտրողներով, ինչը բոլորովին էլ հեշտ չէ՝ հաշվի առնելով լիգիտիմության անկումը»,-եզրափակել է փորձագետը:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan